Սպղանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, Տալվորիկ գյուղից հյուսիս-հարավ։

Գյուղ
Սպղանք
Վարչական տարածքՕսմանյան Կայսրություն
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄշո գավառ
Այլ անվանումներԸսպղանք, Սբաղանք, Սըպղանք, Սպագանկ, Սպական, Սպահանք, Սպաղանք, Սպըղանք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունսպղանքցի
Ժամային գոտիUTC+3

ՊատմությունԽմբագրել

Բնակիչները 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, դիմել են ինքնապաշտպաության։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ԲնակչությունԽմբագրել

XX դարի սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ, իսկ ըստ ուրիշ տվյալների՝ 80 տուն։

ՏնտեսությունԽմբագրել

Զբաղվում էին խաշնարածությամբ, արհեստներով (շալագործություն), շերամապահությամբ։ Մշակում էին հացահատիկ, թուզ, նուռ, ծխախոտ, խաղող, բամբակ։

Պատմամշակութային կառույցներԽմբագրել

Սպաղանքն ուներ Մարապպա կամ Մարութա ճգնավոր անունով եկեղեցի։

Հասարակական կառույցներԽմբագրել

Գյուղն ուներ վարժարան։

Հայտնի անձինքԽմբագրել

Սպաղանքից էր ֆիդայական շարժման քաջարի մարտիկ Սպաղանցի Մակարը[1]։

ԱղբյուրներԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 680
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 81