Սուլուխ կամ Սլուկ[1], գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում[2]։ Գտնվում էր Մուշ քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք՝ Մուշ-Խնուս ճանապարհի վրա՝ Արածանի գետի ձախ ափին։

Եղել է նշանավոր հայաբնակ գյուղ։

Պատմություն

խմբագրել

1907 թվականի մայիսի 27-ին թուրքերը շրջափակում են Սուլուխ գյուղը և սկսվում է անհավասար կռիվ թուրքերի և հայ ֆիդայիների միջև։ Ֆիդայիներին գլխավորում էր Գևորգ Չաուշը։

Թուրքերը այդ օրը 150 սպանված և 250 վիրավոր տվեցին։ Նրանք Մուշից թնդանոթ ուզեցին։ Հայերը հեռացան Սուլուխից։ Կռվում մահացել էին Գևորգի երկու զինակիցները՝ Հագեն և Գալեն։ Գալեի և Հագոյի դիակներն իջեցրեցին Մուրադ գետի մեջ։ Իսկ Գևորգին թողեցին Արածանիի ափին՝ կամրջի մոտ և երկու սուլուխցու կարգադրեցին հսկել։ Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին Գևորգին մահամերձ վիճակում գտնում է քուրդ ցեղապետ Զայնալ բեյը։ Գևորգը ջուր է խնդրում և ջուր խմելուց հետո մահանում է բեկի ձեռքերի վրա[3]։

Գյուղն ավերվել է, իսկ բնակիչները կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել են 1915-1916 թվականներին։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբներին ուներ 160 տուն՝ 1000 հայ բնակչով։

Տնտեսություն

խմբագրել

Սուլուխն հայտնի էր իր բարձրորակ հացահատիկներով։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Սուլուխում է գտնվում գյուղի նշանավոր կամուրջը, որը պահպանվում է մինչև այժմ։ Գյուղի մոտակայքում կար Ս. Գևորգ անունով մատուռ[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Index Anatolicus *». web.archive.org. 2020 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Բաղեշի նահանգի Մուշի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. Ս. Կ. Պողոսյան, Կ. Ս. Պողոսյան «Ինձ բահ տվեք...», էջ 426-431
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 705

Աղբյուրներ

խմբագրել