Սպղանք
Սպղանք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 33 կմ հարավ-արևմուտք, Տալվորիկ գյուղից հյուսիս-հարավ։
Գյուղ | |
---|---|
Սպղանք | |
Վարչական տարածք | Օսմանյան Կայսրություն |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մշո գավառ |
Այլ անվանումներ | Ըսպղանք, Սբաղանք, Սըպղանք, Սպագանկ, Սպական, Սպահանք, Սպաղանք, Սպըղանք |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | սպղանքցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Պատմություն
խմբագրելԲնակիչները 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, դիմել են ինքնապաշտպաության։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբին ուներ 25 տուն հայ բնակիչ, իսկ ըստ ուրիշ տվյալների՝ 80 տուն։
Տնտեսություն
խմբագրելԶբաղվում էին խաշնարածությամբ, արհեստներով (շալագործություն), շերամապահությամբ։ Մշակում էին հացահատիկ, թուզ, նուռ, ծխախոտ, խաղող, բամբակ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՍպաղանքն ուներ Մարապպա կամ Մարութա ճգնավոր անունով եկեղեցի։
Հասարակական կառույցներ
խմբագրելԳյուղն ուներ վարժարան։
Հայտնի անձինք
խմբագրելՍպաղանքից էր ֆիդայական շարժման քաջարի մարտիկ Սպաղանցի Մակարը[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 680
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 81)։ |