Չեթին Էմեչ

թուրք լրագրող

Չեթին Էմեչ (թուրքերեն՝ Çetin Emeç, 1935, Ստամբուլ, Թուրքիա - մարտի 7, 1990(1990-03-07), Ստամբուլ, Թուրքիա), թուրք լրագրող։

Չեթին Էմեչ
թուրքերեն՝ Çetin Emeç
Դիմանկար
Ծնվել է1935
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էմարտի 7, 1990(1990-03-07)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Գալաթասարայի վարժարան
Մասնագիտությունլրագրող
ԵրեխաներMehveş Emeç?
 Çetin Emeç Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չեթին Էմեչը ծնվել է Սելիմ և Ռաբի Էմեչների ընտանիքում։ Սելիմ Էմեչը համարվում է Թուրքիայի դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Բացի Չեթինից, ընտանիքը ուներ ևս երեք երեխա՝ Զեյնեփը և Լեյլան, ինչպես նաև որդին՝ Այդընը[1]։

Չեթին Էմեչը ավարտել է Գալաթասարայի վարժարանը[2]։ Սովորել է Ստամբուլի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 1952 թվականից աշխատել է հորը պատկանող «Son Posta» ամսագրում՝ որպես լրագրող։ 1960 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո, Սելիմ Էմեչը բանտարկվել է՝ տապալված կառավարությանը օգնելու համար, իսկ Չեթին Էմեչը գլխավորել է թերթի խմբագրությունը[3]։

Ընդհուպ մինչև 1972 թվականը աշխատել է «Hayat» և «Ses» թերթերում։ 1972- 1984 թվականներին եղել է «Hürriyet» օրաթերթի խմբագիր։ 1984 թվականին անցել է աշխատանքի «Milliyet-ում», սակայն 1986 թվականին ետ է վերադարձել «Hürriyet»՝ դառնալով տնօրենների խորհրդի անդամ[4]։

1990 թվականի մարտի 7-ի առավոտյան, երբ Չեթինը նստել էր իր ավտոմեքենան, որ գնա աշխատանքի, դիմակներով և արևային ակնոցներով երկու մարդ, ատրճանակով կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Չեթին Էմեչի վարորդը փորձել է մեքենայից փախչել, սակայն նույնպես ընկել է կրակոցներից[5][6]։

Չեթին Էմեչի մարմնում հայտնաբերվել է 7 փամփուշտ[7]։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Վարորդը մահացել է դեպքի վայրում[8]։

Թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։ Նրա սպանության գործը մինչ օրս չի բացահայտվել[6]։

Չեթին Էմեչի պատվին անվանվել է ֆուտբոլային մարզադաշտ[9], որը տեղակայված է Ստամբուլի Բայրամփաշա շրջանում։ Նրա պատվին են անվանվել նաև մի քանի փողոցներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Genel yayın yonetmeni: Çetin Emeç (1935-1990) (Turkish). Doğan Kitap. 2005. էջ 222. ISBN 9789752933217. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  2. Özemre, Ahmed Yüksel (2006). Galatasarayı Mekteb-i Sultânî'sinde sekiz yılım (Turkish). էջ 340. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Çetiner, Yılmaz (2006). Nefes nefese bir ömür: anı-biyografi (Turkish). Epsilon. էջ 688. ISBN 9789753317764. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Saktanber, Ayşe (2002). Living Islam: women, religion and the politicization of culture in Turkey. էջ 277. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.
  5. Barutçu, İrem (2004). Babıâli tanrıları: Simavi ailesi (Turkish). Agora Kitaplığı. էջ 293. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Çetin Emeç anıldı». Haber Türk (Turkish). 2010 թ․ մարտի 7. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Ağaoğlu, Adalet (2007). Damla damla günler: 1983-1996 (Turkish). Türkiye İş Bankası. էջ 633. ISBN 9789944880862. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Cumhuriyet: Yıllık (Turkish). էջեր 7–9. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Bayrampaşa SK» (Turkish). Türkiye Futbol Federasyonu. Վերցված է 2011 թ․ մարտի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեթին Էմեչ» հոդվածին։