Գազ թավոտ

բույսերի տեսակ
Գազ թավոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
Տեսակ Գազ թավոտ (A. eriopodus)
Միջազգային անվանում
Astragalus eriopodus

Գազ թավոտ (լատին․՝ Astragalus eriopodus), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, գիպսասեր խոտաբույս է, որը ծածկված է երկար, ցցված և պարզ մազիկներով։ Ցողունների բարձրությունը 17-50 սմ է, ճյուղավորված են։ Տերևները 6-12-ական զույգերով են, կլոր-էլիպսաձև, վերևից մերկ են, իսկ ներքևից՝ խավոտ։ Ծաղկաբույլը ծաղկաթափից հետո ձգվող է և նոսրացող։ Պսակը կարմիր-մանուշակագույն է, ունդը՝ ոտիկով և երկարավուն-ձվաձև[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է Երևանի (Լեռնագագաթ՝ Երանոս, Զովաշեն և Գառնի գյուղերի միջև) և Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Հարավարևելյան Անատոլիայում և Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-1400 մ բարձրությունների վրա, գիպսակիր լանջերին, տափաստաններում և ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայտնի են երկու պոպուլացիաներ։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված է որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գազ թավոտ» հոդվածին։