Գետաձիեր
Գետաձիեր | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Hippopotamida | ||||||||||||
Տեսակներ | ||||||||||||
|
Գետաձիեր (լատ.՝ Hippopotamidae), ոչ որոճողների կարգի զույգ սմբակավոր կաթնասունների ընտանիք, ընդգրկում է երկու սեռ, մեկական ընտանիք. Սովորական գետաձի և Թզուկ գետաձի։
Արտաքին հատկանիշներԽմբագրել
Մարմինը երկարավուն է, մաշկը հաստ, գրեթե մերկ, գորշ։ Ոտքերը հաստ են, կարճ, մատները միացած են փոքր լողաթաղանթով, որը կապված է նրանց կիսաջրային ապրելակերպի հետ։ Խոզերի նման ունեն չորս սմբակ, սակայն գետաձիերի մոտ բոլորն էլ օգտագործվում են քայլելու ժամանակ։ Մարմնի չափսերը սովորական և թզուկ գետաձիերի. երկարություն՝ 1,5-4,5 մ, բարձրություն՝ 1-1,5 մ, քաշ՝ 160 կգ-4,5 տ։
ՏարածվածությունԽմբագրել
Ապրում են արևադարձային անտառներում՝ ջրին մոտ, հոտերով։ Ներկայումս հանդիպում են միայն հասարակածային Աֆրիկայում։ Պեղումները ցույց են տալիս, որ գետաձիերն ի հայտ են եկել միոցենում։ Մինչև պլեյստոցեն նրանք տարածված էին նաև Եվրոպայում և Ասիայում։ Գենետիկական հետազոտությունները ցույց են տալիս, որ գետաձիերը կետերի մոտ ազգականներն են, այսինքն եղել են կետերի ցամաքային նախահայրերը։
ՍննդառությունԽմբագրել
Սնվում են ջրային բույսերով, բույսերի արմատներով և արմատապտուղներով[1]։
Գետաձիերի բնաջնջված տեսակներԽմբագրել
- Մադագասկարյան գետաձի (Hippopotamus madagascariensis և Hippopotamus lemerlei), երկու գետաձիու տեսակներ, որոնք ապրում էին Մադագասկար կղզում։ Գետաձիերը մայրցամաքից հասնում էին կղզի լողալով։. Բնաջնջնվել են XV դարում, բնաջնջման պատճառը՝ մարդկային գործունեությունը։
- Հսկայական գետաձի (Hippopotamus major), ապրել է Սառցե Դարաշրջանում, որին որսացել է Նեանդերտալյան մարդը։
- Եվրոպական գետաձի (Hippopotamus antiquus), ապրել է Եվրոպայում, պլեյստոցենի դարաշրջանում։
- Ասիական գետաձի (Hippopotamus palaeindicus), ապրել է Հնդկաստանում։
- Կղզային գետաձիեր։ ապրել են Միջերկրական ծովի կղզիներում։ Չնայած փոքր չափսերին ավելի մոտ են եղել ներկայիս սովորական գետաձիուն, քան թզուկին։
- Կիպրական գետաձի (Hippopotamus minutus), ապրել է Կիպրոսում
- Կրետեական գետաձի (Hippopotamus creutzburgi), ապրել է Կրետեյում
- Մալթայական գետաձի (Hippopotamus melitensis), ապրել է Մալթայում.
- Սիցիլիական գետաձի (Hippopotamus pentlandi), ապրել է Սիցիլիայում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, 3-րդ հատոր, էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 21)։ |