Բրվինուվ (լեհ.՝ Brwinów), քաղաք Լեհաստանի Մազովեցյան վոևոդության Պրուշկովսկի գավառում (պովյատում), երկրի մայրաքաղաք Վարշավայից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Ունի գյուղաքաղաքային գմինի (շրջանի) կարգավիճակ։ Ներառված է Վարշավայի ագլոմերացիայում։ Զբաղեցնում է 10,06 քառակուսի կիլոմետր տարածք։ 2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով բանկչության թվաքանակը եղել է 13 533։ XVI դարի երկրորդ կեսին եղել է տերունական գյուղ և գտնվել է Մազովեցյան վոևոդության Բլոնեի պովյատի կազմում[2]։

Բնակավայր
Բրվինուվ
Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես10,06 կմ²
Բնակչություն14 448 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ05-840
Ավտոմոբիլային կոդWPR
Պաշտոնական կայքbrwinow.pl
Բրվինուվ (Լեհաստան)##
Բրվինուվ (Լեհաստան)

Հակիրճ տեղեկատվություն խմբագրել

Քաղաքում գործում են ծառայությունների մատուցման կենտրոն, կահույքի արտադրության ու նորոգման ոչ մեծ ձեռնարկություններ։ Մինչև 2002 թվականը Բրվինուվում էր գտնվում Վարշավայի բնական գիտությունների համալսարանի անասնաբուծական ֆակուլտետը, որն այնուհետև տեղափոխվեց երկրի մայրաքաղաք[3]։ Բրվինուվով են անցնում Վարշավան Կատովիցեին կապող թիվ 1 երկաթգիծն ու Վարշավա - Գրոձիսկ Մազովեցկի երկաթուղին, ինչպես նաև A2 ավտոմայրուղին ու թիվ 749, թիվ 720 ավտոճանապարհները։

Քաղաքում ամեն տարի անց է կացվում «Բաց բանջարանոցներ» փառատոնը[4]։ 2014 թվականի ապրիլի 13-ին այստեղ կազմակերպվեց ամերիկյան ֆուտբոլի ցուցադրական մրցախաղ Warsaw Eagles - Angels Toruń թիմերի միջև[5][6]։

Անվանի անձինք խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

Գործընկեր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/071413021034-0920284?var-id=1639616&format=jsonapi
  2. Adolf Pawiński, Polska XVI wieku pod względem geograficzno-statystycznym. T. 5: Mazowsze, Warszawa 1895, s. 278, Mazowsze w drugiej połowie XVI wieku ; Cz.1, Mapa, plany, Warszawa 1973, k. 4.
  3. «Likwidacja szkół rolniczych » Pierwszy Portal Rolny». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 10-ին.
  5. «16-year-old quarterback led Angels to victory! Torun Angels: 13 - Warsaw Eagles B: 22». europlayers.com.
  6. «Poland: 16 Year Old QB Leads Angels To Victory [GameFilm]». touchdown-europe.net.
  7. Józef Spytkowski: Kallenbach Józef Henryk. W: Polski Słownik Biograficzny. T. XI. Wrocław – Warszawa – Kraków: Zakład Narodowy Imienia Ossolińskich, Wydawnictwo Polskiej Akademii Nauk, 1964–1965, s. 491–493.
  8. http://bip.umtrzebiatow.rekord.pl/BIP.aspx?Sel=3663963&ident=6852&kat=20&js=1}}(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրվինուվ» հոդվածին։