Բրունո լը Մեր

ֆրանսիացի քաղաքական գործիչ

Բրունո լը Մեր (ֆր.՝ Bruno Le Maire, ապրիլի 15, 1969(1969-04-15)[2][3][4][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա), ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ։

Բրունո լը Մեր
 
Կուսակցություն՝ Ժողովրդական շարժման միություն, Հանրապետականներ և Renaissance
Կրթություն՝ Բարձրագույն նորմալ դպրոց[1], Վարչական ազգային դպրոց (1998), Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Lycée Saint-Louis-de-Gonzague?
Գիտական աստիճան՝ aggregation of modern literature?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օր ապրիլի 15, 1969(1969-04-15)[2][3][4][…] (55 տարեկան)
Ծննդավայր Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա
Քաղաքացիություն  Ֆրանսիա[5]
Հայր Maurice Le Maire?
Մայր Viviane Fradin de Belâbre?
Ամուսին Pauline Le Maire?[6]
 
Կայք՝ brunolemaire.fr
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Կրթություն խմբագրել

1989 թվականին ընդունվել է Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոց, որտեղ սովորել է ֆրանսիական գրականություն։ Հետագայում ավարտել է Փարիզի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը և Վարչակազմի ազգային դպրոցը։

Գործունեություն խմբագրել

Վարչակազմի ազգային դպրոցն ավարտելուց հետո ծառայության է անցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ Աշխատել է Ռազմավարական հարցերի, անվտանգության և զինաթափման վարչությունում։

2002-2004 թվականներին եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի խորհրդական։

2004-2005 թվականներին եղել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խորհրդական։

2005-2006 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետի խորհրդական։

2006-2007 թվականներին եղել է Ֆրանսիայի վարչապետի կաբինետի տնօրեն։

2007 թվականի հունիսի 17-ի ազգային ընտրություններում Էր դեպարտամենտի կողմից ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։

2007 թվականի հունիսի 20-ից մինչև 2009 թվականի հունվարի 13-ը և 2016 թվականի հունիսի 20-ից պատգամավոր է։

2008 թվականից մինչեւ 2014 թվականը եղել է Էվրեի մունիցիպալ խորհրդի անդամ և Ժողովրդական շարժման միության քաղաքական խորհրդական։

2008 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2009 թվականի հունիսի 23-ը եղել է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետական քարտուղար։

2009 թվականի հունիսի 23-ից մինչև 2012 թվականի մայիսի 10-ը եղել է գյուղատնտեսության, պարենի, ձկնորսության և տարածքային պլանավորման հարցերով նախարար։

2017 թվականի մայիսի 17-ին Էդուարդ Ֆիլիպի կառավարությունում նշանակվել է տնտեսության նախարար, նույն օրը հեռացվել Է «Հանրապետականներ» կուսակցությունից[10]։

2017 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին մասնակցել է որպես «Առա՛ջ, հանրապետություն» նախագահական կուսակցությունից թեկնածու[11]։

2020 թվականի հուլիսի 6-ին Կաստեքսի կառավարությունը ձևավորելիս պահպանել է իր պաշտոնը[12]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Հանդես է գալիս Բրյուսելում Եվրոպական Միության ապագա զինված ուժերի գլխավոր շտաբի ստեղծման օգտին։

Բազմիցս կոչ է արել Եվրամիությանը դադարեցնել իր ընդլայնումը և կենտրոնանալ եվրոպական ինստիտուտների ամրապնդման վրա Արևմտյան Բալկանների երկրների կազմակերպության մեջ ընդունվելուց հետո[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.archicubes.ens.fr/lannuaire#annuaire_chercher?identite=Le+Maire
  2. 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
  5. Deutsche Nationalbibliothek Record #130822582 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. http://madame.lefigaro.fr/societe/bruno-le-maire-le-charme-discret-de-pauline-le-maire-071016-117205
  7. Les Échos (ֆր.) // Les Échos — 1908. — ISSN 0153-4831; 1636-9653; 2270-5279
  8. https://www.bundesfinanzministerium.de/Content/DE/Video/2022/2022-07-25-verdienstorden-fuer-le-maire/2022-07-25-verdienstorden-fuer-le-maire.html
  9. https://presse.economie.gouv.fr/24-07-2022-deplacement-de-bruno-le-maire-a-berlin-lundi-25-juillet/
  10. «Bruno Le Maire et Gérald Darmanin exclus des Républicains». Midi Libre (ֆրանսերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  11. «Législatives : Bruno Le Maire, candidat sous l'étiquette La République en marche». Le Point (ֆրանսերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  12. «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն). Le Figaro. 2020 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ հուլիսի 7-ին.
  13. Яйцеголовая надежда. Париж против расширения Евросоюза

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո լը Մեր» հոդվածին։