Էր (ֆրանսերեն՝ Eure), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում։ 1999 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 541 054 մարդ, ինչը 44-րդ ցուցանիշն է։

  • Էր դեպարտամենտի կարգային թիվն է՝ 27։
Դրոմ
Eure

Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակԴեպարտեման
Մտնում էՎերին Նորմանդիա
ՎարչկենտրոնԷվրյո
Ամենաբարձր կետQ26898471?
Բնակչություն (1999)
541 054 (44րդ տեղ)
Խտություն90
Տարածք6 040
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էՎալ-դը-Ուազ, Իվելին, Էր և Լուար, Օրն, Կալվադոս, Ծովամերձ Սեն, Ուազ և Սենա և Ուազա
Ժամային գոտիCET (UTC+1)
ISO 3166-2 կոդFR-27
Անվանված էԷռ
cg27.fr/conseil-general/fonctionnement/index.html

Պատմություն խմբագրել

Էրը 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ կազմավորված առաջին 83 դեպարտամենտներից մեկն է։
1815 թ. հունիսի 18Վաթերլոոյի ճակատամարտից հետո դեպարտամենտը մտնում էր պրուսական զորքերի օկուպացիոն գոտու մեջ և գտնվում էր այդտեղ մինչև 1818 թ. նոյեմբերը։

1851 թ. դեկտեմբերի 2-ի պետական հեղաշրջումից հետո զանգվածային անկարգություններից խուսափելու համար Նապոլեոն III-ի կողմից Էր դեպարտամենտում մտցվեց «պաշարման դրություն»։ Ձերբակալվեց մոտ հարյուր ընդդիմադիր։

Աշխարհագրական տվյալներ խմբագրել

Էր դեպարտամենտը գտնվում է Վերին Նորմանդիա երկրամասում, անունն ստացել է Էր գետից։ Սահմանակից է Ծովափնյա Սեն, Ուազ, Վալ-դ'Ուազ, Իվելին, Էր և Լուար, Օրն և Կալվադոս դեպարտամենտներին։

Տարածքը 6 530 կմ2 է։ Կազմված է 675 համայնքից։

Զբոսաշրջություն խմբագրել

Էրի արժանիքներից են ինդուստրիալացումից և ուրբանացումից զերծ մնացած գեղատեսիլ բնապատկերները, խոշոր անտառային զանգվածները, զովասուն հարթավայրերը և իրենց հմայքն ու բնորոշ հատկանիշները պահպանած աննշան քաղաքները։

Շնորհիվ Կլոդ Մոնեի կտավների, Սենի աջ ափին գտնվող Ժիվերնի փոքր քաղաքն ունի համաշխարհային ճանաչում։ Այստեղ է նկարիչն ապրել և աշխատել 1883 թվականից ընդհուպ մինչև 1926 թ. մահանալը։ Այցելության համար բացված է նրա տունը և հոյակապ պարտեզը։
Դեպարտամենտում նաև զարգացած են «խոհանոցային» և «ֆերմերային» տուրիզմները։

 
 
 
Շատո-Գայար դղյակի ավերակները Նիկոլա Պուսենի հայրենի Լեզ-Անդելի փոքրիկ քաղաքը։ Կլոդ Մոնեի կալվածքի այգիները Ժիվերնիում

Արտաքին հղումներ խմբագրել