Բրունո Անդերս Լիլիեֆորս (շվեդ.՝ Bruno Liljefors, մայիսի 14, 1860(1860-05-14)[1][2][3][…], Ուպսալա, Շվեդիա[2][4] - դեկտեմբերի 18, 1939(1939-12-18)[2][3][5][…], Ուպսալա, Շվեդիա[2][6]), շվեդ գեղանկարիչ, անիմալիստ, դիմանկարիչ և բնանկարիչ։ Ազգային ռոմանտիկական ուղղության ներկայացուցիչ։

Բրունո Լիլիեֆորս
Ծնվել էմայիսի 14, 1860(1860-05-14)[1][2][3][…]
ԾննդավայրՈւպսալա, Շվեդիա[2][4]
Վախճանվել էդեկտեմբերի 18, 1939(1939-12-18)[2][3][5][…] (79 տարեկան)
Մահվան վայրՈւպսալա, Շվեդիա[2][6]
Քաղաքացիություն Շվեդիա[7]
Մասնագիտություննկարիչ, կոմիքսների հեղինակ և կոմիքսների արտիստ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԳանգուրներ, Աղվեսի ընտանիքը և Eider Ducks?
ԱշակերտներIgnácz Caroly Beôrecz?, Անդերս Վահլգրեն, Դրիկա Գրունդբերգ, Գունար Ստիերբերգ և Բերտիլ Տեգտստրյոմ
ԱնդամակցությունԵրազների գաղութ
ՀայրAnders Liljefors?[8]
ԶավակներAnders Liljefors? և Lindorm Liljefors?
ստորագրություն
Изображение автографа
 Bruno Liljefors Վիքիպահեստում

Կոմպոզիտոր Ռուբեն Լիլիեֆորսի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

Բրունո Լիլիեֆորսը ծնվել է 1860 թվականին, Ուփսալայում։ Երեխա ժամանակ հաճախ է հիվանդացել և շատ ժամանակ անցկացրել տանը։ Վաղ մանկությունից սովորել է նկարչություն։ Մի փոքր մեծանալով՝ առողջությունը բարելավելու համար սկսել է սպորտով զբաղվել։ Պարբերաբար մարմնամարզությամբ զբաղվելու, անտառում զբոսնելու և որսորդության շնորհիվ հնարավորություն է ստացել ավելի ու ավելի մոտիկից շփվել վայրի բնության հետ։ Բայց միևնույն ժամանակ, Լիլիեֆորսի նկարչության նկատմամբ հետաքրքրությունը չի մարել։ 1879-1882 թվականներին սովորել է Ստոկհոլմի Գեղարվեսի թագավորական ակադեմիայում։ Նա անմիջապես ճանաչվել է որպես նկարիչ։ Նրա առաջին գործերը, որոնք նկարվել են Թագավորական ակադեմիայում, հաճախ քննադատության էին ենթարկվում։ 22 տարեկանում թողել է ուսումը և ուղևորվել եվրոպական քաղաքներ։

Ուսումը շարունակելու համար բնակություն է հաստատել Դյուսելդորֆում, որտեղ 1882-1883 թվականներին մասնավոր դասեր է ստացել անիմալիստ նկարիչ Կառլ Ֆրիդրիխ Դեյկերից ։ Ավելի ուշ այցելել է Բավարիա, Իտալիա և Ֆրանսիա։ Մտերիմ է եղել նկարիչներ Անդերս Լեոնարդ Ցորնի (1860-1920) և Կառլ Ուլոֆ Լարսոնի (1853-1919) հետ, որոնք մեծ ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործական զարգացման վրա։

Վերադառնալով հայրենիք՝ աստիճանաբար զարգացել է նրա վարպետությունը, և նա հայտնի է դարձել որպես անիմալիստ նկարիչ։ 1889 թվականին Լիլիեֆորսին առաջարկեմ են 2 տարի փոխարինել Գյոթեբորգի Վալանդ արվեստի դպրոցի տնօրեն Կարլ Լարսոնին։ 1906 թվականին Լիլիեֆորսը նշանակվել է Բեռլինի արվեստի ակադեմիայի ղեկավար։

Մահացել է 1939 թվականին, Ստոկհոլմում։ Թաղված է Ուփսալայի հին գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Լիլիեֆորսը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի Շվեդիայի լավագույն անիմալիստ նկարիչներից է։ Նա վայրի բնության մեջ թռչունների և կենդանիների իրատեսական պատկերների հեղինակ էր։ Բրունո Լիլիեֆորսին կոչում են վայրի բնության մեծ գեղանկարիչ, նրա ստեղծագործություններում կենսաբանական սկզբունքները զուգորդվում են իրատեսական իմպրեսիոնիզմի վարպետության հետ, գիտությունը դարձնելով արվեստի մաս։ Իր ողջ կյանքի ընթացքում Լիլիեֆորսը մոլեգին որսորդ էր, և հաճախ էր պատկերում գիշատչի և որսորդի գործողությունները (օրինակ՝ աղվեսի նապաստակ որսալը, արծիվի այգերուկ, ճուռակի ցախաքլոր որսալը և այլն)։ Նրա նկարներում պակասում է սենտիմենտալությունը։

Իմպրեսիոնիստների ազդեցության շնորհիվ նա սկսել է ավելի շատ ուշադրության դարձնել շրջակա միջավայրին և լույսի ազդեցությանը, այնուհետև անցել է մոդեռնիզմի։ Ժամանակին Լիլիեֆորսը եղել է արվեստում վայրի բնության պատկերման ռահվիրա, նրա կողմից սահմանվել են անիմալիզմի և բնանկարի չափանիշներ, որոնք էականորեն ազդել են 20-րդ դարում այդ արվեստի տեսակի հետագա զարգացման վրա։

1896 թվականին Լիլիեֆորսը Բեռլինում կայացած Գեղարվեստի միջազգային ցուցահանդեսում արժանացել է փոքր ոսկե մեդալի։ Եղել է Ռոստոկի համալսարանի պատվավոր դոկտոր։

Ստեղծագործությունները գտնվում են Շվեդիայի ազգային թանգարանում[9], Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, Տիելի պատկերասրահում և Ուփսալայի համալսարանում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այլ աղբյուրներ խմբագրել

  • Allan Ellenius (1996) Bruno Liljefors: Naturen som livsrum (Bonnier Alba) 978-9134517943
  • Tor Harald Hedberg (2010) Bruno Liljefors (Nabu Press) 978-1149622391
  • Martha Hill (1987) Bruno Liljefors the Peerless Eye (Doubleday) 978-0385243612
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրունո Լիլիեֆորս» հոդվածին։