Այբբենարան, մայրենի լեզվի ուսուցման առաջին դասագիրքը։ Այբբենարանով աշակերտը սովորում է տպագիր և ձեռագիր տառերն ու նրանց հնչյունային իմաստը, սովորում վանկերով, ապա՝ միաձույլ կարդալ և ըմբռնել բառը, կարդալ ու հասկանալ փոքր տեքստերը, գրել պարզ բառեր և նախադասություններ։

1861 թվականին տպագրված ֆրանսերեն այբբենարան։

ԱնվանումըԽմբագրել

Անունը ստացել է հայերեն այբուբենի առաջին տառերից (այբ, բեն

Նոր, հին և ամենաառաջին այբբենարաններԽմբագրել

Մեզ հասած ամենահին ձեռագիր այբբենարանը («Յաղագս իմաստութեան անվարժ տղայոց ուսման») կազմել է Թովմա Մեծոփեցին (1430 թ.)։ Առաջին տպագիր այբբենարանը («Փոքր քերականութիւն կամ Այբբենարան») Աբգար Թոխաթեցունն է, որը լույս է տեսել Կ. Պոլսում, 1567 թվականին։ Աշխարհաբար առաջին այբբենարանը («Նոր այբբենարան») հրատարակվել է Տրիեստում, 1781 թվականին։ Նոր ժամանակների այբբենարաններից նշանավոր են Խաչատուր Աբովյանի «Նախաշավիղ»-ը, Ն. Տեր-Ղևոնդյանի «Մայրենի լեզու»-ն, Ղազարոս Աղայանի «Ուսումն մայրենի լեզվի»։

Այբբենարաններ են նաև «Լուսաբեր»-ը, «Դասընկեր»-ը, Զ. Աճեմյանի, Հ. Հայրապետյանի և Ա. Ճուղուրյանի կազմած դասագրքերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 339