Տզկանեփ
Տզկանեփ | |
Տզկանեփ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Մալպիգիածաղկավորներ (Malpighiales) |
Ընտանիք | Իշակաթնուկազգիներ (Euphorbiaceae) |
Ենթաընտանիք | Acalyphoideae |
Տրիբա | Acalypheae |
Ենթատրիբա | Ricininae |
Ցեղ | 'Ricinus' |
Տեսակ | Տզկանեփ (R. communis) |
Միջազգային անվանում | |
Ricinus communis | |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Տզեղիճ (լատին․՝ Ricinus), (պարսկ.գերչակ), իշակաթնուկազգիների ընտանիքի բազմամյա, ծառանման բույսերի ցեղ։ Մշակության մեջ հայտնի է սովորական տզկանեփ (R․ communis), որն ստորաբաժանվում է մի քանի ենթատեսակների։
Վերջին տարիներին ՀՀ-ում լայնորեն կիրառվում է կանաչապատման մեջ՝ որպես գեղազարդիչ բույս։ Տզկանեփը ջերմա-, լուսա-, խոնավասեր է։
Տարածում
խմբագրելՀայրենիքում՝ Հյուսիս-Արևելյան Աֆրիկայում, տզկանեփը․ թուփ է կամ ծառ՝ մինչև 10 մ բարձրությամբ։ Այստեղ, ինչպես նաև արևադարձային կամ մերձարևադարձային այլ շրջաններում, մշակվում է որպես երկամյա, եռամյա կամ միամյա, իսկ բարեխառն կլիմա ունեցող շրջաններում (Իտալիա, Չինաստան, Աֆղանստան, Հյուսիսային Ամերիկա)՝ միայն միամյա կուլտուրա։
Տզկանեփի լավագույն նախորդներն են աշնանացան ցորենը, գարին, հատիկաընդեղեն բույսերը։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելՍովորական Տզկանեփը․ ունի առանցքային արմատ։ Ցողունը սնամեջ է՝ ուժեղ ճյուղավորված, տերևները բլթակավոր են, ծաղկաբույլը՝ ողկույզ, ծաղիկները՝ բաժանասեռ։ Արական ծաղիկները դասավորված են ողկույզի առանցքի ներքևի, իգականները՝ վերևի մասում։ Ծաղկաբույլը ողկույզ է, ծաղիկները՝ բաժանասեռ։ Պտուղը երկբուն տուփիկ է, յուրաքանչյուր բնում՝ 1 սերմ։ Սերմերը ձվաձև են։ 1000 սերմի զանգվածը 70-1000 գ է։
Քիմիական կազմ
խմբագրելԲույսի բոլոր մասերը պարունակում են ռիցին սպիտակուց և ռիցինին ալկալոիդ, ճարպայուղեր, որոնք թունավոր են մարդկանց և կենդանիների համար։
Մշակություն
խմբագրելՏզկանեփը ջերմասեր, լուսասեր, խոնավասեր բույս է։ Սերմերը ծլում են 15 °C ջերմաստիճանի պայմաններում։ Ծիլերը ցրտահարվում են - 1 °C սառնամանիքից։ Հողերի նկատմամբ պահանջկոտ է։ Խաչաձև փոշոտվող է։ Փոշոտումը՝ քամու միջոցով։
Դաշտը պարարտացվում է գոմաղբով (15-20 in/հա), ֆոսֆորով (60 կգ/հա), ազոտով (45 կգ/հա)։ Ցանքի նորման խոշորասերմի համար՝ 50-60, մանրասերմի համար՝ 20-30 կգ/հա։ Ցանքը կատարվում է 70x70 սմ սնման մակերեսով։ Բնում թողնում են 2-3 բույս, 8-10 սմ խորությամբ։ Բերքը հավաքում են ԿԿԱ-6 կոմբայնով։
Նշանակություն
խմբագրելՏզկանեփի սերմերից ստանում են գերչակաձեթ (48-55%), որն օգտագործվում է բժշկության, ավիացիայի, մանուֆակտուրային, կաշվի, օճառի, ներկերի արտադրության մեջ։ Տզկանեփի քուսպը լավ պարարտանյութ է և վնասազերծումից հետո պիտանի է որպես կեր։
Բժշկության մեջ
խմբագրելԲժշկության մեջ գերչակաձեթն օգտագործում են որպես լուծողական, իսկ գերչակաձեթ պարունակող քսուքներով ու բալզամներով բուժում են վերքերը, այրվածքներն ու խոցերը։
Տզկանեփ
|
Սինոնիմիկա
խմբագրել- Դասի հոմանիշները
- Cataputia Ludw. (1760)
- Տեսակների հոմանիշները
- Cataputia major Ludw. (1760)
- Cataputia minor Ludw. (1760)
- Croton spinosus L. (1753)
- Ricinus africanus Mill. (1768)
- Ricinus angulatus Thunb. (1815)
- Ricinus armatus Andrews (1805)
- Ricinus atropurpureus Pax & K.Hoffm. (1919)
- Ricinus badius Rchb. (1829)
- Ricinus borboniensis Pax & K.Hoffm. (1919)
- Ricinus cambodgensis Benary (1887)
- Ricinus compactus Huber (1865)
- Ricinus digitatus Noronha (1790)
- Ricinus europaeus T.Nees (1833)
- Ricinus gibsonii H.J.Veitch (1874)
- Ricinus giganteus Pax & K.Hoffm. (1919)
- Ricinus glaucus Hoffmanns. (1826)
- Ricinus hybridus Besser (1814)
- Ricinus inermis Mill. (1768)
- Ricinus japonicus Thunb. (1815)
- Ricinus krappa Steud. (1841)
- Ricinus laevis DC. (1823)
- Ricinus leucocarpus Bertol. (1824)
- Ricinus lividus Jacq. (1781)
- Ricinus macrocarpus Popova (1941)
- Ricinus macrophyllus Bertol. (1824)
- Ricinus medicus Forssk. (1775)
- Ricinus medius J.F.Gmel. (1792)
- Ricinus megalosperma Delile (1827)
- Ricinus messeniacus Heldr. (1899)
- Ricinus metallicus Pax & K.Hoffm. (1919)
- Ricinus microcarpus Popova (1941)
- Ricinus minor Mill. (1768)
- Ricinus nanus Bald. (1813)
- Ricinus obermannii Groenland (1858)
- Ricinus peltatus Noronha (1790)
- Ricinus perennis Steud. (1841)
- Ricinus persicus Popova (1926)
- Ricinus purpurascens Bertol. (1851)
- Ricinus ruber Miq. (1859)
- Ricinus rugosus Mill. (1768)
- Ricinus rutilans Müll.Arg. (1866)
- Ricinus sanguineus Groenl. (1858)
- Ricinus scaber Bertol. ex Moris (1827)
- Ricinus speciosus Burm.f. (1768)
- Ricinus spectabilis Blume (1826)
- Ricinus tunisensis Desf. (1829)
- Ricinus undulatus Besser (1811)
- Ricinus urens Mill. (1768)
- Ricinus viridis Willd. (1805)
- Ricinus vulgaris Garsault (1764), opus utique oppr.
- Ricinus vulgaris Mill. (1768)
- Ricinus zanzibarensis hort. (1894)
- Ricinus zanzibarinus Popova (1941)
Արտադրություն
խմբագրելՏզկանեփ արտադրող 10 երկրների թոփ տասնյակը - 2013 | ||||
---|---|---|---|---|
Երկիր | Արտադրությունn (Տոննա) | Ծանոթագրություն | ||
1,644,000 | ||||
60,000 | * | |||
60,000 | F | |||
13,000 | * | |||
12,000 | * | |||
11,953 | ||||
11,000 | * | |||
6,200 | F | |||
6,000 | * | |||
6,000 | * | |||
World |
1,854,775 | A | ||
No symbol = official figure, F = FAO estimate, * = Unofficial/Semi-official/mirror data, A = Aggregate (may include official, semi-official or estimates); Source: Food And Agricultural Organization of United Nations: Economic And Social Department: The Statistical Division Արխիվացված 2012-06-19 Wayback Machine |
Գրականություն
խմբագրել- «Ricinus communis L.». IPCS Poisons Information Monograph (PIM) 471 (անգլերեն). IPCS. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Клещевина на сайте USDA NRCS(անգլ.) Проверено 2 декабря 2008 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տզկանեփ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տզկանեփ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 692)։ |