Բորխա Իգլեսիաս

իսպանացի ֆուտբոլիստ

Բորխա Իգլեսիաս (իսպ.՝ Borja Iglesias, հունվարի 17, 1993(1993-01-17)[1][2], Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Բետիսի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։

Բորխա Իգլեսիաս
Borja Iglesias
Իգլեսիասը Սարագոսայի կազմում 2017 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Borja Iglesias Quintás
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 17, 1993(1993-01-17)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Սանտյագո դե Կոմպոստելա, Իսպանիա
Հասակ 187 սմ
Քաշ 86 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Բետիս
Համար 9
Պատանեկան կարիերա
2007-2010 Իսպանիա Վալենսիա
2010-2011 Իսպանիա Ռոդա
2011-2012 Իսպանիա Վիլյառեալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2013 Իսպանիա Վիլյառեալ C 29 (11)
2013-2017 Իսպանիա Սելտա Վիգո B 146 (75)
2014-2018 Իսպանիա Սելտա Վիգո 1 (0)
2017-2018   Իսպանիա Սարագոսա 39 (22)
2018-2019 Իսպանիա Էսպանյոլ 37 (17)
2019-ներկա Իսպանիա Ռեալ Բետիս 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 29-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 29-ի, 2019

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Իգլեսիասը հանդես է եկել Վալենսիայի, Դեպորտիվո Ռոդայի և Վիլյառեալի ակադեմիաներում[4]։ 2013 թվականի հուլիսի 9-ին նա տեղափոխվեց Սելտա Վիգո՝ միանալով ակումբի երկրորդ թիմին[5][6][7]։ Առաջին հանդիպումը Սեգունդա Դիվիզիոն B-ում անցկացրեց օգոստոսի 25-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լոգրոնյեսի դեմ խաղում[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի հունվարի 3-ին՝ փոխարինելով Սանտի Մինային Սևիլյայի դեմ խաղում[9][10]։ Սելտա Վիգո B-ի կազմում Իգլեսիասը դարձավ 75 գոլի հեղինակ անցկացրած 146 հանդիպումներում՝ դառնալով երկրորդ թիմի պատմության լավագույն ռմբարկուն[11][12]։

2017 թվականի հուլիսի 6-ին Իգլեսիասը 1 տարվա վարձավճարով միացավ Ռեալ Սարագոսային[13][14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Տեներիֆեի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ դիվիզիոններում խփեց օգոստոսի 27-ին՝ Գրանադայի դեմ խաղում[16][17]։ Սեպտեմբերի 3-ին Իգլեսիասը դուբլ ձևակերպեց Կորդովայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[18]։ Սեպտեմբերի 24-ին նա հեռացվեց խաղադաշտից Խիմնաստիկ Տառագոնայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 45-րդ րոպեին[19]։ Հոկտեմբերին Իգլեսիասը ճանաչվեց Սեգունդա Դիվիզիոնի ամսվա լավագույն ֆուտբոլիստ[20][21]։ Դեկտեմբերի 19-ին իսպանացին դուբլի հեղինակ դարձավ Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում[22]։ 2018 թվականի մարտի 17-ին Իգլեսիասը 2 գոլ խփեց Օսասունայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Սարագոսային[23]։ Մարտի 31-ին նա խփեց Կուլտուրալ Լեոնեսայի դեմ հանդիպման միակ գնդակը[24]։ Մայիսի 5-ին Իգլեսիասը դուբլի հեղինակ դարձավ Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[25]։ Մայիսի 27-ին իսպանացին հեթ-տրիկ ձևակերպեց Ռեալ Վալյադոլիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով[26][27]։ Սարագոսայի կազմում Իգլեսիասը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[28]։

Էսպանյոլ խմբագրել

2018 թվականի հուլիսի 9-ին Իգլեսիասը 4 տարվա պայմանագիր կնքեց Էսպանյոլի հետ[29][30][31]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Սելտա Վիգոյի դեմ խաղում[35][36]։ Լա Լիգայում իր առաջին գոլը խփեց օգոստոսի 26-ին՝ Վալենսիայի դեմ խաղում[37][38]։ Հոկտեմբերի 21-ին Իգլեսիասը դուբլ ձևակերպեց Հուեսկայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[39][40]։ Նոյեմբերի 5-ին իսպանացին խփեց Ատլետիկ Բիլբաոյի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Էսպանյոլին[41][42]։ 2019 թվականի հունվարի 4-ին նա գոլի հեղինակ դարձավ Լեգանեսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով[43][44]։ Հունվարի 17-ին Իգլեսիասը դուբլի հեղինակ դարձավ Իսպանիայի գավաթի Վիլյառեալի դեմ խաղում[45]։ Մայիսի 4-ին իսպանացին 2 գոլ խփեց Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում[46][47]։ Մայիսի 12-ին Իգլեսիասը դուբլ ձևակերպեց Լեգանեսի դեմ խաղում[48]։ Ամռանը նա 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման երկրորդ փուլի Ստյարնանի դեմ խաղերում[49][50]՝ օգնելով իր թիմին անցնել հաջորդ փուլ[51]։ Էսպանյոլի կազմում Իգլեսիասը անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[52]։

Ռեալ Բետիս խմբագրել

2019 թվականի օգոստոսի 14-ին Իգլեսիասը 28 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Ռեալ Բետիս[53][54][55]։ Նա ակումբի հետ կնքեց 5 տարվա պայմանագիր[56][57][58]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վալյադոլիդի դեմ խաղում[59][60]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2019 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ[61]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սելտա Վիգո B 2013–14 Սեգունդա Դիվիզիոն B 35 12 35 12
2014–15 36 17 36 17
2015–16 36 12 36 12
2016–17 39 34 39 34
Ընդհանուր 146 75 0 0 0 0 146 75
Սելտա Վիգո 2014–15 Լա Լիգա 1 0 0 0 1 0
2015–16 0 0 1 0 1 0
Ընդհանուր 1 0 1 0 0 0 2 0
Սարագոսա (վարձավճար) 2017–18 Սեգունդա Դիվիզիոն 39 22 2 1 2 0 43 23
Էսպանյոլ 2018–19 Լա Լիգա 37 17 6 3 43 20
2019–20 0 0 0 0 3 3 3 3
Ընդհանուր 37 17 6 3 3 3 0 0 46 23
Ռեալ Բետիս 2019–20 Լա Լիգա 1 0 0 0 0 0 0 0 1 0
Կարիերայի ընդհանուր 224 114 9 4 3 3 2 0 238 121

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Spain - Borja Iglesias - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Borja Iglesias, the triumph of the normal man | tellerreport.com». www.tellerreport.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «El delantero gallego Borja Iglesias, nuevo refuerzo para el Celta B». www.celtavigo.net. 2015 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  6. User, Super. «CD Roda - Web oficial - Borja Iglesias ficha por el Celta B de Segunda B». www.cdroda.com (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  7. «Borja Iglesias, nuevo fichaje para el Celta B». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  8. «UD Logroñés - Celta Vigo B, Aug 25, 2013 - Segunda División B - Grupo I - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  9. «Sevilla FC - Celta de Vigo, Jan 3, 2015 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  10. «Sevilla go fourth after win». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  11. «Borja Iglesias becomes reserve team top scorer of all times». celtavigo.net. 2017 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  12. «5 Things You Didn't Know About Borja Iglesias». 5 Things You Didn’t Know About Borja Iglesias. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  13. «Acuerdo con el Celta para la cesión del delantero Borja Iglesias | Real Zaragoza Web Oficial». www.realzaragoza.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  14. «It's official: Borja Iglesias is already a player of Zaragoza | Toldrá Football Consulting». www.toldra.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  15. «CD Tenerife - Real Zaragoza, Aug 18, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  16. «Real Zaragoza - Granada CF, Aug 27, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  17. «1-1. El Granada logra un punto en Zaragoza gracias a la actuación de Javi Varas». www.canalsur.es (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  18. «Córdoba CF - Real Zaragoza, Sep 3, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  19. «Real Zaragoza - Gimnàstic de Tarragona, Sep 24, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  20. «Borja Iglesias named LaLiga 1l2l3 Player of the Month for October». Borja Iglesias named LaLiga 1l2l3 Player of the Month for October. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  21. «Borja Iglesias, best Second Division player in October | Toldrá Football Consulting». www.toldra.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  22. «Real Valladolid CF - Real Zaragoza, Dec 19, 2017 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  23. «CA Osasuna - Real Zaragoza, Mar 17, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  24. «Cultural Leonesa - Real Zaragoza, Mar 31, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  25. «Real Zaragoza - Sporting Gijón, May 5, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  26. «Real Zaragoza - Real Valladolid CF, May 27, 2018 - LaLiga2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  27. «Real Zaragoza vs. Real Valladolid - Football Match Summary - May 27, 2018 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  28. «Borja Iglesias Quintas | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  29. «Borja Iglesias, new Espanyol's striker». www.rcdespanyol.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  30. «Espanyol confirms official signing of forward Borja Iglesias». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  31. «Borja Iglesias becomes Espanyol's biggest ever signing». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  32. «Official: Espanyol sign Borja Iglesias | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  33. AS, Diario (2018 թ․ հուլիսի 9). «Borja Iglesias joins Espanyol». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  34. «OFFICIAL: Espanyol sign €10m Borja Iglesias». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  35. «Celta de Vigo - RCD Espanyol Barcelona, Aug 18, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  36. «Liga Santander 2018-19: Tablas para ir calentando». Marca.com (իսպաներեն). 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  37. «RCD Espanyol Barcelona - Valencia CF, Aug 26, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  38. SER, Cadena (2018 թ․ օգոստոսի 26). «Granero y Borja Iglesias borran al Valencia». Cadena SER (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  39. «SD Huesca - RCD Espanyol Barcelona, Oct 21, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  40. «Borja Iglesias pushes Espanyol into No. 2 spot with 2-0 win over Huesca». www.efe.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  41. «RCD Espanyol Barcelona - Athletic Bilbao, Nov 5, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  42. «Espanyol 1-0 Athletic Bilbao: Borja Iglesias downs struggling Basque's». La Liga News UK (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  43. «RCD Espanyol Barcelona - CD Leganés, Jan 4, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  44. «C.D. Leganés couldn't overcome an early Espanyol goal and their unbeaten run came to an end (1-0) | C.D. Leganés - Web Oficial». www.cdleganes.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  45. «RCD Espanyol Barcelona - Villarreal CF, Jan 17, 2019 - Copa del Rey - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  46. «RCD Espanyol Barcelona - Atlético Madrid, May 4, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  47. «Espanyol 3-0 Atletico Madrid: Diego Simeone's men slump to heavy loss». Mail Online. 2019 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  48. «CD Leganés - RCD Espanyol Barcelona, May 12, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  49. «RCD Espanyol Barcelona - Stjarnan Gardabaer, Jul 25, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  50. «Stjarnan Gardabaer - RCD Espanyol Barcelona, Aug 1, 2019 - Europa League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  51. «El Espanyol liquida al Stjarnan en la Europa League por la vía rápida». Marca.com (իսպաներեն). 2019 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  52. Costa, Jorge (2019 թ․ օգոստոսի 14). «Borja Iglesias trades Espanyol for Real Betis». Soccer Antenna (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  53. «Official: Real Betis sign Borja Iglesias». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  54. «Official: Real Betis sign striker Borja Iglesias | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  55. «Betis sign striker Iglesias for 28 million euros». Reuters (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  56. «Borja Iglesias, new Real Betis player». realbetisbalompie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  57. «Borja Iglesias joins Betis to leave Wu Lei with no 'Panda' this season - Xinhua | English.news.cn». www.xinhuanet.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  58. «Real Betis complete Borja Iglesias signing». fancredsports.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.(չաշխատող հղում)
  59. «Real Betis Balompié - Real Valladolid CF, Aug 18, 2019 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  60. «LIVE Real Betis - Real Valladolid - Liga - 18 August 2019». Eurosport. 2019 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  61. «Borja Iglesias». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորխա Իգլեսիաս» հոդվածին։