Բորխա Գոնսալես

իսպանացի ֆուտբոլիստ

Բորխա Գոնսալես Տոմաս (իսպ.՝ Borja González Tomás], օգոստոսի 25, 1992(1992-08-25)[1][2], Մադրիդ, Իսպանիա), հայտնի է նաև Բորխա և Բորխա Բաստոն անուններով։ Իսպանացի ֆուտբոլիստ, Սուոնսի Սիթի ակումբի հարձակվող։

Football pictogram.svg
Բորխա Գոնսալես
Borjabaston.JPG
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 25, 1992(1992-08-25)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Մադրիդ, Իսպանիա
Հասակ 191 սմ
Քաշ 82 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սուոնսի Սիթի
Համար 10
Պատանեկան կարիերա
1996—2009 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2011 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 37 (16)
2010—2016 Իսպանիա Ատլետիկո Մադրիդ 1 (0)
2011—2012  Իսպանիա Ռեալ Մուրսիա 20 (4)
2012—2013  Իսպանիա Ուէսկա 31 (9)
2013—2014  Իսպանիա Դեպորտիվո Լա-Կորունյա 33 (10)
2014—2015  Իսպանիա Ռեալ Սարագոսա 39 (23)
2015—2016  Իսպանիա Էյբար 36 (18)
2016—մ.հ. Անգլիա Սուոնսի Սիթի 3 (0)
Ազգային հավաքական
2008 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 3 (6)
2008—2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 22 (12)
2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերաԽմբագրել

Բոխան ծնվել է Մադրիդ քաղաքում, նա խաղացել է Ատլետիկո Մադրիդի երիտասարդական ակումբի կազմում, խաղալով չորս տարի։ Նա իր կարիերան սկսել է որպես դարպասապահ, ինչպես, որ նրա հայրը, սակայն հետագայում որակվել է որպես հարձակվող[3]։ 2009-2010 թվականների մրցաշրջանում Բորխան իր նորամուտը կատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում, երրորդ դիվիզիոնում Ատլետիկո ակումբի պահեստային թիմի կազմում։ Բոխան խփել է 12 գոլ։

2010 թվականի մայիսի 15-ին Իսպանիայի առաջնության մրցաշարերի տուրում Բորխան իր նորամուտը կատարեց թիմի հիմնական կազմում, Տյագուի հետ փոխարինման դուրս գալով 58-րդ րոպեին, Խետաֆե ակումբի դեմ խաղում։ Սակայն 20 րոպե անց նա պադգարակով հեռացվել է դաշտից, քանի որ ստացել էր վնասվածք[4]։

Բորխան իր վնասվածքի պատճառով թիմի հիմնական կազմից տեղափողվեց Ատլետիկո Բ ակումբ, և Կասերենո ակումբի հետ խաղում նա խաղը անցկացրեց պահեստայինների նստարանին։ Հանդիպումից հետո նա ասաց. «Ես շատ ուրախ եմ։ Ես շատ վատ արդյունք եմ ցույց տվել և տուժել, սակայն հիմա պատրաստ եմ թիմին օգնել վերադառնալով առաջնություն»[5]։

2011 թվականի օգոստոսի վերջին Բորխան վարձավճարով տեղափոխվել է Ռեալ Մուրսիա ակումբ, որտեղ նա հանդես է եկել երկրորդ դիվիզիոնում[6]:: Հաջորդ տարվա օգոստոսի 30-ին նա վարձավճարով տեղափոխվել է Ուէսկա ակումբ[7]։ 2013 թվականի հունվարի 27-ին նա խաղացել է Նումանցիի ակումբի դեմ խաղում, որը ավարտվել է 2:1 հաշվով, ստանալով երկրորդ դեղին քարտը նա հրաժեշտ է տվել խաղին[8]։

2013 թվականի օգոստոսի 28-ին Բորխան երկու տարվա վարձավճարով տեղափոխվել է Դեպորտիվո Լա-Կուրունյա ակումբ[9][10]։ Բաստոնը ակումբին օգնել է հասնել Իսպանիայի բարձրագույն առաջնություն, որից հետո վարձավճարով տեղափողվել է Ռեալ Սարագոսա ակումբ[11]։ Առաջնությունում հարձակվողը խփել է 23 գոլ, որի արդյունքում իր թիմը հասել է Իսպանիայի առաջնության եզրափակիչ և Բորխաին հաջողվել է ընդգրկվել մրցաշարի խորհրդանշական թիմում[12]։

2015 թվականի հուլիսի 31-ին Բորխան վարձավճարով տեղափոխվել է Էյբար ակումբ, Խաղալով Իսպանիայի առաջնությունում[13]։ Սեպտեմբերի 23-ին նա խփել է իր գոլը առաջնությունում, Լեվանտե ակումբի հետ խաղում, որը ավարտվել է 2:2 հաշվով[14]։ Հոկտեմբերին Բաստոնը Իսպանիայի առաջնության շրջանակներում խաղացել է Լաս Պալմաս, Սևիլյա և Բարսելոնա ակումբների հետ խաղերում[15]։

Կարիերան հավաքականումԽմբագրել

Բորխին խաղացել է իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքականում։ Որտեղ հավաքականը գրավել է երկրերդ տեղը, մրցաշրջանում դասվելով լավագույն ռմբարկուների շարքին, խփելով հինգ գոլ[16]։

Անզնական կյանքԽմբագրել

Բորխիի հայրը՝ Միշել Բաստոսը նույնպես ֆուտբոլիստ է։ Լինելով դարպասապահ նույնպես խաղացել է Ատլետիկո Մադրիդ Բ ակումբում, և բարձրագույն կարիերա ունենալու համար տեղափոխվել է Ռեալ Բուրգոս ակումբ[3]։

ՁեռքբերումներԽմբագրել

ՀավաքականւմԽմբագրել

Իսպանիայի մինչև 17 տարեկանների հավաքական
Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքական

ԸնդհանուրԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. 3,0 3,1 Баррейрос Педро (3 сентября 2013)։ «Bastón vuelve a Riazor» (իսպաներեն)։ La Voz de Galicia։ Վերցված է 2016-01-06 
  4. «Getafe secure Europa League spot»։ ESPN Soccernet։ 15 мая 2010։ Վերցված է 2016-01-06 
  5. Borja: «2011 será uno de mis mejores años» (Борха: «2011 будет одним из моих лучших годов»); Diario AS, 21 декабря 2010 (Իսպաներեն)
  6. Borja González refuerza la delantera grana (Борха Гонсалес усиливает нападение гранатовых) Archived 2012-03-31 at the Wayback Machine.; Los Pimentoneros, 31 августа 2011 (Իսպաներեն)
  7. Borja jugará cedido en el Huesca esta temporada (В этом сезоне Борха будет проведёт в аренде в «Уэске»); Diario AS, 30 августа 2012 (Իսպաներեն)
  8. «El Huesca aprovecha los errores del Numancia» (իսպաներեն)։ Marca։ 27 января 2013։ Վերցված է նոյեմբերի 6, 2015 
  9. Borja Bastón: Juan Carlos me habló increíblemente bien de la ciudad y del Club (Борха Бастон: «Хуан Карлос рассказал много хорошего о городе и клубе»); Официальный сайт «Депортиво», 28 августа 2013 (Իսպաներեն)
  10. Borja jugará cedido en el Deportivo de la Coruña (Борха будет играть в аренде в «Депортиво Ла-Корунье») Archived 2014-01-03 at the Wayback Machine.; Официальный сайт «Атлетико», 29 августа 2013 (Իսպաներեն)
  11. El Real Zaragoza consigue la cesión del delantero Borja («Реал Сарагоса» берёт в аренду нападающего Борху); Официальный сайт «Реал Сарагосы», 27 августа 2014 (Իսպաներեն)
  12. «El once ideal de la Liga Adelante» (իսպաներեն)։ Sport։ 23 июня 2015։ Վերցված է 2015-11-06 
  13. Borja Bastón llega cedido a SD Eibar (Борха Бастон арендован «Эйбаром») Archived 2015-08-06 at the Wayback Machine.; Официальный сайт Эйбара, 31 июля 2015 (Իսպաներեն)
  14. Мартинес Хонатан (23 сентября 2015)։ «Deyverson salva los muebles» (իսպաներեն)։ Marca։ Վերցված է 2015-10-25 
  15. «Borja Bastón named Liga BBVA Player of the Month for October»։ LFP։ 5 ноября 2015։ Վերցված է 2015-11-06 
  16. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)

Առտաքին հղումներԽմբագրել