Բորիս Վորոնով
Բորիս Վորոնով (ռուս.՝ Борис Александрович Воронов, մարտի 22, 1903, Վոլսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 3, 1986), ռուս գրող-հեքիաթասաց, սցենարիստ-մուլտիպլիկատոր։
Բորիս Վորոնով | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1903 |
Ծննդավայր | Վոլսկ, Սարատովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 3, 1986 (83 տարեկան) |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, խմբագիր և մուլտիպլիկատոր |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր խմբագիր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Սարատովի նահանգի Վոլսկ քաղաքում։ Ավարտել է պրոֆտեխուսումնարան (1924)։ 1925-1927 թվականներին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, 1927 թվականին միացել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցությանը[1]։
1930 թվականին ավարտել է Ա. Լունաչարսկու անվան արվեստի աշխատավորական ֆակուլտետը, իսկ 1934 թվականին՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը։ Եղել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի, «Արվեստ» հրատարակչության աշխատակից (1927-1937)։ Այնուհետև աշխատել է ուսումնական և գիտատեխնիկական ֆիլմերի գլխավոր վարչությունում (1937 թվականից), համագործակցել է գրական-գեղարվեստական ամսագրերի հետ։ 1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, ՀՕՊ-ի զորամասերում մասնակցել Հայրենական Մեծ պատերազմին (1944 թվականի փետրվարից եղել է 45-րդ պրոժեկտորային գնդի վաշտի զինվորական կոմիսար, 1945 թվականի հունիսից` «Զենիթչիկ» դիվիզիոնային թերթի խմբագրի տեղակալ)[1]։ Զորացրվել է կապիտանի կոչումով։ Հետագայում եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գլխավոր սցենարային բաժնի պետ (1956-1963)։ 1957 թվականից եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։
Ստեղծագործություն խմբագրել
Ֆիլմագրություն խմբագրել
Հետևյալ մուլտիպլիակցիոն ֆիլմերի խմբագիրն է[2].
- 1959` Ալի Բաբան և քառասուն ավազակները
- 1959` Ծառայողը տուն է վերադառնում
- 1960` Սև ճահճուտի վերջը
- 1960` Մաշենկան ու արջը
- 1960` Չխմող ճնճղուկը. հեքիաթ մեծերի համար
- 1960` Երեք փեսաներ
- 1960` Չվերթ համար 13
- 1961` Ո՞վ է ամենից ուժեղը
- 1961` Ընտանեկան ժամանակագրություն
- 1961` Երեք պինգվին
- 1962` Շոգեբաղնիք
- 1962` Ո՞վ ասաց մյաու
- 1962` Վիրավորանք
Պարգևներ խմբագրել
- Մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար»[1]
- Կարմիր Աստղ շքանշան (28.9.1945)[1]
- Հայրենական պատերազմի շքանշան II աստիճան (6.11.1985)[3]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Воронов Борис Александрович 1903 г.р.». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ Воронов Борис Александрович — биография на сайте Аниматор.ру
- ↑ «Воронов Борис Александрович». Подвиг народа. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
Գրականություն խմբագրել
- Фомина К. О. Обзор документов личного фонда писателя-сказочника Воронова Бориса Александровича (ЦМАМ): Дипломная работа. — М., 1994.
- Капков, Сергей Владимирович Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 169-170. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ խմբագրել
- Բորիս Վորոնովը animator.ru կայքում
- Boris Voronov (անգլ.) Internet Movie Database կայքում