Մաշենկան ու արջը (մուլտֆիլմ, 1960)
Մաշենկան ու արջը, Ռոման Կաչանովի տիկնիկային մուլտֆիլմը[1], որը նկարահանվել է ըստ Գեորգի Լանդաուի պիեսի, 1960 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Հիմնված է | Masha and the Bear? |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Հնչյունավորում | Անատոլի Պապանով, Վլադիմիր Ռատոմսկի և Ալեքսանդրա Պանովա |
Բեմադրող նկարիչ | Նիկոլայ Սերեբրյակով |
Երաժշտություն | Նիկոլայ Բուդաշկին |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
Թվական | 1960 |
Սյուժե
խմբագրելՍյուժեն հիմնված է նույնանուն ռուսական ժողովրդական հեքիաթի վրա։ Մաշենկա անունով մի աղջիկ գնում է անտառ` սունկ հավաքելու, և մոլորվում է։ Անտառում թափառելիս նա մի խրճիթ է գտնում, որտեղ ապրում էր արջը։ Արջն աղջկան պահում է իր տանը, որպեսզի աղջիկն իր տան աշխատանքը կատարի։ Մաշենկան արջին խնդրում է, որ արջն իրեն տուն տանի` տատիկի և պապիկի մոտ, բայց արջը նրան չի թողնում. «Ի՞նչ կարիք կա։ Եթե քո պապիկն ինձ նման միայնակ լիներ... իսկ նա դեռ տատիկի հետ է։ Նրա համար այդպես էլ է լավ»։ Այդ ժամանակ աղջիկը որոշում է խորամանկությամբ փախչել արջից։
Մուլտֆիլմի վերջում Մաշենկան և արջը ընկերներ են մնում, Մաշենկան արջին խոստանում է գրագիտություն սովորեցնել, իսկ արջը տոներին նրան հյուր է գնում։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր - Ռոման Կաչանով
- Բեմադրող-նկարիչ - Նիկոլայ Սերեբրյակով
- Օպերատոր - Նիկոլայ Գրինբերգ
- Կոմպոզիտոր - Նիկոլայ Բուդաշկին
- Հնչյունային օպերատոր - Գեորգի Մարտինյուկ
- Խմբագիր - Բորիս Վորոնով
- Ռեժիսորի օգնական - Վյաչեսլավ Շիլոբրեև
- Մոնտաժող- Վերա Գոկկե
- Տիկնիկագործ-մուլտիպլիկատորներ - Վյաչեսլավ Շիլոբրեև, Օլեգ Սաֆրոնով, Յանա Վոլսկայա
- Տիկնիկները և դեկորները պատրաստել են - Օլեգ Մասաինով, Պավել Գուսև, Վերա Չերկինսկայա, Գենադի Լյուտիսկի, Վլադիմիր Ալիսով, Վ. Կալաշնիկովա, Ա. Ֆիլասով, Գալինա Գետենգեր, Պավել Լեսին, Օ. Պլյուցինսկայա` Ռոման Գուրովի գլխավորությամբ
- Դերերը հնչյունավորել են.
- Մարգարիտա Կորաբելնիկովա (Մաշենկա),
- Անատոլի Պապանով (արջ),
- Վլադիմիր Ռատոմսկի (պապիկ),
- Ալեքսանդրա Պանովա (տատիկ),
- Ֆիլմի տնօրեն - Նատան Բիտման։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Արջի կերպարի հնչյունավորումը Անատոլի Պապանովի ստեղծագործական կենսագրության մեջ առաջին հնչյունավորումն էր։
Վերաթողարկում DVD ձևաչափով
խմբագրելՄուլտֆիլմը մի քանի անգամ վերաթողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում.
- «Հեքիաթներ Մաշենկայի մասին», «Սոյուզմուլտֆիլմ», (2006, 2007 և 2008 թվականներ), հավաքածուի մեջ ներառված մուլտֆիլմներն են.
- «Մաշենկայի համերգը»(1949), «Հրաշալի զանգակ» (1949), «Մաշենկան ու արջը» (1960),
- «Թե ինչպես Մաշան կռվեց բարձի հետ»(1977), «Մաշան այլևս անբան չէ»(1978),
- «Մաշան և կախարդական մուրաբան»(1979), «Վարունգի ձի»(1985).
Մեջբերումներ
խմբագրելԿարևոր երևույթներ են դարձել Վլադիմիր Դեգտարյովի «Սև Տոպի վերջը» (1960) և «Ո՞վ մյաու ասել» (1962) մուլտֆիլմերը, Ռոման Կաչանովի «Մաշենկան ու արջը» (1960) մուլտֆիլմը։ - Գեորգի Բորոդին[2]
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Машенька и медведь»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Георгий Бородин: "Киностудия «Союзмультфильм» Краткий исторический обзор" Արխիվացված 2016-03-05 Wayback Machine