Չվերթ համար 13 (ռուս.՝ «13 рейс», «Тринадцатый рейс»), խորհրդային երգիծական նկարված մուլտֆիլմ սնահավատությունների մասին։ Նկարահանվել է ռեժիսոր Իվան Ակսենչուկի կողմից 1960 թվականին։ Մուլտֆիլմում կենդանիներն ծաղրում են մարդկանց արատները[2]։

Չվերթ համար 13
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
Բեմադրող նկարիչՎիտոլդ Յանովիչ
ԵրաժշտությունՄերաբ Պարցխալաձե
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 րոպե[1]
Թվական1960

Սյուժե խմբագրել

Տրուսոխվոստիկ (Վախապոչիկ) նապաստակը հավատում է վատ նախանշաններին և վախենում անախորժություններից։ Արթնանալով երկուշաբթի օրը՝ ամսի 13-ին, նա ջարդում է հայելին ու ստանում հեռագիր այն մասին, որ շուտով պետք է ինքնաթիռով մեկնի այլ քաղաք։ Օդանավակայանում նա հանդիպում է սև կատվի։ Ինքնաթիռի կողային համարը 13-13 է, թռիչքի ընթացքում կռռացնում և ինքնաթիռի թևին նստում է ագռավը։ Սարսափած նապաստակը խմում է մի ամբողջ շիշ քնաբեր։

Երազում նապաստակի բոլոր վատ կանխազգացումներն իրականանում են. նայելով օդաչուների խցիկի ներսը՝ նա տեսնում է, որ օդաչուն (արձը) քնել է, ինքնաթիռը մնացել է առանց ղեկավարման։ Չենթարկվելով խուճապի՝ նապաստակը խիզախորեն զբաղեցնում է նրա տեղն ու փրկում ինքնաթիռն ու նրա ուղևորներին անխուսափելի կործանումից։

Երբ քնած ուղևորին արթնացնում է օդաչուն, նապաստակը հասկանում է, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել ժամը 13:00, իր սխրանքը միայն երազ է եղել, իսկ նախանշաններին հավատալը հիմարություն է։

Ստեղծողներ խմբագրել

  • Սցենարի հեղինակ – Սերգեյ Միխալկով
  • Ռեժիսոր – Իվան Ակսենչուկ
  • Բեմադրող նկարիչ – Վիտոլդ Բորձիլովսկի
  • Կոմպոզիտոր – Մերաբ Փարցխալաձե
  • Օպերատոր – Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր – Գեորգի Մարտինյուկ
  • Ռեժիսորի օգնական – Լիդիա Կովալևսկայա
  • Նկարչի օգնական – Օլգա Մենչուկովա
  • Մոնտաժողի օգնական – Լյուբով Կուկինա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ելիզավետա Կոմովա, Իգոր Պոդգորսկի, Վլադիմիր Բալաշով, Վլադիմիր Զարուբին, Տատյանա Ֆեոդորովա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Իրինա Սվետլիցա
  • Խմբագիր – Բորիս Վորոնով

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Վերաթողարկում խմբագրել

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմն ընդգրկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում, որ թողարկվել է Studio PRO Video-ն տեսաերիզներով։

Արձագանքներ խմբագրել

Ակսենչուկի արվեստում կարելի է առանձնացնել երեք ժանրային «ալիքներ»... Երկրորդ ուղղությունըն սատիրան է։ Մի ժանր, որը կարևորագույնն է 1960-ական թվականների մուլտիպլիկացիայի համար։ Ակսենչուկը փորձել է այդ նյութերը դեռ 1950-ականներին։ «Անտառային էստրադայում», «Չվերթ համար 13», «Ձեր առողջությունը», «Դրախտ խրճիթում», «Ապրում էին պապն ու տատը»… Ակսենչուկի բազմաթիվ հեքիաթային ու պլակատային ֆիլմերում առկա է երգիծական տարրը (հիշենք թեկուզ «Ջրահարսի» նախաբանը)։ Եվ, իհարկե, այդ ցանկում են սյուժեները «Պատրույգ» կինոամսագրի համար։

— Գեորգի Բորոդին, «Իվան Ակսենչուկի 90-ամյակի առթիվ»[3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Иван Аксенчук // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Георгий Бородин. «К 90-летию Ивана Аксенчука» Аниматограф

Գրականություն խմբագրել

Михалков С. В. 13 рейс. — АСТ, 2012. — 28 с. — (Союзмультфильм представляет). — ISBN 978-5-271-42962-0 (полное название серии: Союзмультфильм представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!)

Արտաքին հղումներ խմբագրել