Բոշին պատերազմը (ճապ․՝ 戊辰戦争, Բոշին սենսոո, «Հողի Յանգ Վիշապի տարվա պատերազմ») քաղաքացիական պատերազմ էր Ճապոնիայում, որն ընթացել է 1868 և 1869 թվականներին, կառավարող Տոքուգավա Շոգունատի ու կայսրին իշխանությունը վերադարձնել փորձողների միջև։

Բոշին պատերազմ
戊辰戦争 (1868–1869)

Բոշին պատերազմում կայսեր կողմից պատերազմող Սացումա տոհմի սամուրայները
Թվական 1868 թվականի հունվարի 31869 թվականի մայիսի 18
Վայր Ճապոնիա
Պատճառ բաց Ճապոնիայի քաղաքականություն
Արդյունք Կայսեր հաղթանակ
Շոգունատի կառավարման ավարտ
Մեյջի հեղափոխություն

Արևմտյան տնտեսության ազդեցության լայնացումը, ինչպես ժամանակի շատ այլ ասիական երկրներում, Ճապոնիան տանում էր դեպի անկում։ Պատերազմի ակունքը շատ ազնվականների ու երիտասարդ սամուրայների դժգոհությունն էր Շոգունատի՝ օտարականներին ընդունելու ու բաց Ճապոնիայի քաղաքականությունից, որ շարունակվում էր նախորդող տասնամյակում։ Արևմուտքի սամուրայների դաշինքը՝ Չոշու, Սացումա ու Տոսա տոհմերի գերակայությամբ, ապահովագրում էր կայսերական իշխանությունն ու մեծապես ազդում երիտասարդ Մեյջի կայսեր վրա։ Տոքուգավա Յոշինոբուն՝ կառավարող շոգունը, ընկալելով իրավիճակի անհուսալիությունը, հրաժարվում է քաղաքական իշխանությունից հօգուտ կայսեր։ Նա հույս ուներ, որ իր այդ քայլը կապահովեր Տոքուգավա տան մասնակցությունը ապագա կառավարությունում։

Այդուհանդերձ, կայսերական ուժերի ռազմական գործողությունները, պարտիզանական բռնությունները Էդոյում և Չոշուի ու Տոսայի փայփայած կայսերական հրամանգիրը՝ Տոքուգավա տունը վերացնելու մասին, ստիպեցին Յոշինոբուին ազատել ռազմական կառավարությունը, ինչը լայնացրեց կայսեր իշխանությունը։ Ռազմական ալիքն արագորեն դարձավ փոքր, բայց համեմատորեն ավելի ժամանակակից կայսերական խմբակցության անդամ, և, Էդոյի արվարձաններում հանգուցալուծվող մի շարք կռիվներից հետո, Յոշինոբուն անձամբ հանձնվեց։ Տոքուգավային հավատարիմ մարդիկ նահանջեցին հյուսիսային Հոնշու ու ավելի ուշ Հոքքայդո, որտեղ հիմնադրեցին Էձո հանրապետությունը։ Հաքոդատեի ճակատամարտի պարտությունը սակայն կոտրեց այդ վերջին ըմբոստությունը, հաստատելով կայսեր իշխանությունն ամբողջ Ճապոնիայում, ավարտելով Մեյջի հեղափոխության ռազմական փուլը։

Հակամարտությանը մասնակցել է ավելի քան 120 հազար մարդ, որոնցից մոտ 3,5 հազարը սպանվել են։ Վերջում հաղթանակած կայսերական խմբավորումը հրաժարվեց օտարականներին Ճապոնիայից հեռացնելու նպատակից, հաջորդական արդիականացման քաղաքականությանը հետևելու ու Արևմուտքի հետ կնքած «անհավասար պայմանագրերի» վերանայման հեռանկար ունենալու փոխարեն։ Սայգո Տաքամորիի՝ կայսերական խմբավորման հայտնի առաջնորդի համառության պատճառով Տոքուգավայի հպատակները՝ համաներում, իսկ Շոգունատի նախկին ղեկավարներից շատերը նոր կառավարությունում պատասխանատու պաշտոններ են ստանում։

Բոշին պատերազմը վկայում է Ճապոնիայի արդիականացման բարձր մակարդակի մասին․ Ճապոնիան հետևում էր արևմտյան ազգերին, սակայն շուտով պարտադրված ազատ առևտուրը, որը կքայքայեր երկրի տնտեսությունը, մերժվեց։ Ինչպես տնտեսությունը, այդպես էլ երկրի ներքին քաղաքականությունը արդեն շատ էին ազդվել արևմտյան երկրների, մասնավորապես՝ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից։ Առժամանակ անց ճապոնացիներն ու այլք, ովքեր Մեյջի հեղափոխությունը «անարյուն» էին համարում, պատերազմին ռոմանտիկ երանգ են տալիս։

Ժամանակաշրջանն արտացոլվում է մի շարք պատմական մանգաներում ու անիմեներում։

Քաղաքական նախադրյալները խմբագրել

Նախնական դժգոհություն Շոգունատի դեմ խմբագրել

 
Բոշին պատերազմի արշավների քարտեզը։ Արևմտյան Սացումա, Չոշու ու Տոսա տոհմերը (կարմիրով) միացնում են ուժերը Տոբա-Ֆուշիմիի ճակատամարտում Շոգունատին հաղթելու համար և, ոգևորվելով, մինչև Հոքքայդոյի վերջնական հանգուցալուծումը իրենց ձեռքն են առնում մնացած Ճապոնիայի ղեկավարումը։

1854 թվականին նախորդող երկու հարյուրամյակներին Ճապոնիան այլ ազգերի հետ շատ սահմանափակ փոխանակումներ է ունեցել, հատուկենտ բացառություններով․ Կորեայի հետ՝ Ցուշիմա, Չինաստանի հետ՝ Րյուքյու կղզիներում և Դանիայի հետ՝ Դեջիմայում գտնվող առևտրական կենտրոնի միջոցով։ 1854 թվականին Մեթյու Փերին ոչ առանց ուժի գործադրման բացում է Ճապոնիան միջազգային առևտրի առաջ՝ արևմտականացման ու օտար առևտրի զարգացման ժամանակաշրջանի սկիզբն ազդարարելով։ Մեծ մասամբ անհավասար պայմանագրի ստորացուցիչ կետերի պատճառով, որոնք Փերիի հավաստիացմամբ համաձայնություններ էին, Շոգունատը շուտով հանդիպեց անսահման թշնամանքի, որը վերաճեց կտրուկ շարժման՝ սոննո ջոյ (գրական թարգմանությունը․ «հարգե՛լ կայսրին, ոչնչացնե՛լ բարբարոսներին»)։

Քոմեյ կայսրը, համաձայնելով այդ տրամադրությունների հետ, կոտրեց դարերով ձևավորված ադաթն ու սկսեց ակտիվորեն մասնակցել պետության գործերին։ Հնարավորության դեպքում նա խստորեն դեմ է արտահայտվում պայմանագրին ու փորձում միջամտել Շոգունատի ժառանգականության իրավունքին։ Կայսեր ջանքերը հաջողությամբ պսակվեցին 1863 թվականի մարտին արձակված «բարբարոսներին ոչնչացնելու» հրամանագրով։ Չնայած Շոգունատը ոչ մի մղումներ չուներ հրամանի իրականացումը պարտադրելու, փաստաթուղթն ինքնին ոգեշնչեց հետաքրքրված հասարակությանը կատանայի շեղբերն ուղղել Շոգունատի ու օտարերկրացիների դեմ։ Ամենահայտնի պատահարը տեղի ունեցավ անգլիացի վաճառական Չարլզ Ռիչարդսոնի հետ, ում մահվան համար Տոքուգավա կառավարությունը ստիպված էր փոխհատուցել հարյուր հազար բրիտանական ֆունտով։ Հետագա հարձակումները ներառում էին Շիմոնոսեքիում օտարերկրյա նավերի հրետանային ռմբակոծումներ։

 
Բաքուֆու զերքերը Ֆուջի սարի մոտ 1867 թվականին։ Ֆրանսիացի սպա Յուլես Բրունետրի նկարն է, որ արևմտյան ու ճապոնական մշակույթների ընտրողական համակցությունն է ներկայացնում։

1864 թվականին օտարազգի զինված ուժերը հաջողությամբ հակահարվածեցին ապստամբներին․ Քագոշիմայի բրիտանական ու Շիմոնոսեքիի պատասխան միջազգային ռմբակոծումները դրա վառ օրինակն են։ Միաժամանակ Չոշուի ու րոնինների միավորված ուժերը բարձրացրին Համագուրի ապստամբությունը Քյոտոն ընդարձակելու համար, սակայն մի կողմ շպրտվեցին ապագա շոգուն Տոքուգավա Յոշինաբուի հրամանատարության տակ գտնվող զորքով։ Քյոտոում էր կայսեր նստավայրը։

Հետագայում Շոգունատը Չոշու տոհմի դեմ պատժիչ արշավ կկազմակերպի, ձեռք բերելով տոհմի հնազանդությունն առանց լուրջ կռիվների։ Այդ օրերին Չոշուի առաջնորդների ու կայսերական շրջաններում նախնական ըմբոստ ոգին թուլացել էր, բայց արդեն հաջորդ տարի Տոքուգավան առճակատվեց երկրի ղեկավարությունը վերականգնելու անունակ լինելու հետ, քանզի դայմյոների մեծ մասը չէր հետևում Էդոյի հրամաններին։

Օտար ռազմական օժանդակությունը խմբագրել

 
Շոգունատի Քանրինմարուն, Ճապոնիայի առաջին պտուտակավոր, գոլորշով աշխատող ռազմանավը, 1855 թվական։

Չնայած Քագոշիմայի ռմբակոծմանը, Սացումա տոհմը բավական սերտ հարաբերություններ է հաստատում բրիտանացիների հետ և կազմակերպում սեփական բանակի արդիականացումը նրանց օգնությամբ։ Շոտլանդացի առևտրական Թոմաս Բլաք Գլովըրը հարավային տոհմերին լիքը ռազմանավեր ու հրացաններ է վաճառում։ Ամերիկացի ու բրիտանացի ռազմական փորձագետները, որպես կանոն՝ նախկին սպաներ, հնարավոր է, նույնպես ներառվել են։ Բրիտանիայի դեսպան Հարի Սմիթ Փարքերսը սատարում է հակաշոգունատային ուժերը՝ Ճապոնիայում կայսերական իշխանությունը հաստատելու ու Շոգունատի վրա ֆրանսիական ազդեցությանը հակադարձելու նպատակով։ Այս ժամանակաշրջանում հարավի առաջնորդները, ինչպես, օրինակ Սացումա տոհմի Սայգո Տաքամորին կամ Իտո Հիրոբումին ու Ինոէ Քաորուն Չոշու տոհմից, անձնական կապեր են ստեղծում բրիտանացի դիվանագետների, մասնավորապես՝ Էրնեստ Մէսոն Սատոուի հետ։

Շոգունատը հետ չէր մնում ու նույնպես նախապատրաստվում էր արդիականացմանը։ Ըստ Փարքերի, Բրիտանիան՝ Շոգունատի առաջնային գործընկերը, ապացուցել է աջակցելու ցանկության բացակայությունը։ Այդպիսով, Տոքուգավան պետք է որպես հիմք ընդունի ֆրանսիական օժանդակությունը։ Այդ ժամանակ կայսր Նապոլեոն Երրորդի Ղրիմի ու Իտալիայի պատերազմներում տարած հաղթանակների շնորհիվ բարձր հեղինակություն էր վայելում։

Շոգունատը հսկայի քայլերով առաջ էր շարժվում ժամանակակից ու հզոր բանակի կառուցմանը․ ութ ռազմանավի վրա հիմնված նավատորմը մի քանի տարում դարձել էր հզորագույնը ասիականների մեջ։ 1865 թվականին Յոքոսուքայում ֆրանսիացի ինժեներ Լէոնչէ Վեղնին կառուցում է Ճապոնիայի առաջին ժամանակակից նավատորմային արսենալը։ 1867 թվականի հունվարին Շոգունատի բանակը վերախմբագրելու ու ընտրյալ Դենշուտայ բանակը ստեղծելու համար ժամանում է Ֆրանսիայի ռազմական առաքելությունը։ Նախատեսվում էր, որ ԱՄՆ-ն կգնի ֆրանսիական նախագծման երկաթապատ CSS Stonewall ռազմանավը։ Արևմտյան ուժերի չեզոքություն հայտարարելուց հետո ամերիկացիները հրաժարվում են իրացնել ռազմանավը, սակայն, կայսերական ուժերը թողարկում են այն Քոտեցու (գրական․ «երկաթապատ») անվան տակ։

Հեղաշրջումներ խմբագրել

Տեսնելով, որ Չոշու տոհմը հաջողությամբ վերադարձնում է իշխանությունը Շոգունատին ընդդիմադրող ծայրահեղականներին, Շոգունատը ինքնառաջադրվեց ուրացող տոհմին պատժելու համար առաջնորդել Չոշուի Երկրորդ Արշավը։ Դա ստիպեց Չոշուին գաղտնի դաշինքի կազմել Սացումա տոհմի հետ։ 1866 թվականի ամռանը Շոգունատը պարտություն է կրում, կորցնելով հեղինակությունը։ Ավելի ուշ նույն թվականին առաջին շոգուն Տոքուգավա Իէմոչին ու Քոմեյ կայսրը մահանում են, ում փոխարինում են համապատասխանաբար Տոքուգավա Յոշինոբուն ու Մեյջի կայսրը։ Այդ իրադարձությունները «զինադադարն անխուսափելի» են դարձնում։

1867 թվականի նոյեմբերի 9-ին Մեյջի կայսեր անունից Սացումա ու Չոշու տոհմերը «դավաճան Յոշինոբուին սպանելու» մասին գաղտնի հրաման են կազմում։ Այդուամենայնիվ, հետևելով Տոսայի դայմյոյի հրահանգին, Յոշինոբուն հրաժարվում է պաշտոնից, իշխանությունը կայսրին փոխանցելով ու համաձայնվելով դառնալ «նրա կամակատար գործիքը»։ Տոքուգավա շոգունատը ավարտվում է։

Մինչ Յոշինոբուի հրաժարականը կառավարության բարձ ատյանները անվավեր էր դարձնում, նրա պետական մեքենան շարունակում է գործել։ Ավելին․ Շոգունատի կառավարությունն ու մասնավորապես Տոքուգավա տունը կարևոր են ուժ են մնում ու պահպանում գործադիր իշխանությունը․ նման հեռանկարը Սացումա ու Չոշու տոհմերի ներկայացուցիչներին անհանդուրժելի է թվում։ Բանը բանից անցնում է 1868 թվականի հունվարի 3-ին, երբ Քյոտոյի կայսերական իշխանությունը լայնանում է, իսկ տասնհինգամյա կայսրը հաջորդ օրը հայտարարում է իր ամբողջական իշխանությունը վերականգնելու մասին։ Չնայած կայսերական խորհրդի մեծամասնությունը երջանիկ էր իշխանության հաստատման պաշտոնական հայտարարությամբ ու հակված էր սատարելու Տոքուգավայի հետ հետագա համագործակցությունը («պարզապես կառավարություն»՝ 公議政体 (ճապ․՝ քոգիսեյտայ), կոնցեպտի տակ), Սայգո Տաքամորին սպառնում էր «շոգուն» անվան վերացմամբ ու Յոշինոբուի հողերի առգրավմամբ։

Չնայած ի սկզբանե Յոշինոբուն համաձայնվել էր այս սահմանափակումներին, 1686 թվականի հունվարի 17-ին հայտարարում է, որ «նա չի պարտավորված հեղափոխության հռչակմամբ և կոչ է անում պետությանը չեղյալ հայտարարել այն»։ Հունվարի 24-ին Յոշինոբուն ծրագրում է հարձակվել Չոշու ու Սացումա տոհմերի ուժերով շրջապատված Քյոտոյի վրա։ Այս որոշումը թելադրված էր Էդոյի հրկիզման մասին հասած տեղեկություններով։ Կրակը սկսել էր Էդո դղյակից, որ Տոքուգավա տան հիմնական նստավայրն էր։ Մեղադրվում էր Սացումա րոնինը, ով նույն օրը Տաքամորիի ղեկավարությամբ հարձակվել էր կառավարական գրասենյակի վրա։ Հաջորդ օրը Շոգունատի ուժերը հակադարձում են Սացումա դայմյոյի Էդոյի նստավայրի վրա հարձակվելով։ Այնտեղ Տաքամորիի ղեկավարությամբ պատսպարվել էին Շոգունատի ընդդիմադիրների մեծ մասը։ Դղյակը վառվում է, ընդդիմադիրներից շատերը սպանվում են կամ մահապատժվում ավելի ուշ։

Բացման հակամարտությունները խմբագրել

1868 թվականի հունվարի 27 Շոգունատը հարձակում է գործում Չոշույի ու Սացումայի վրա, հանդիպելով նրանց Քյոտոյի հարավային մուտքի՝ Տոբայի ու Ֆուշիմիի մոտ։ Շոգունատի զորքի 15 հազարանոց ընտրանին մարզվել էր ֆրանսիացի խորհրդատուի հետ, սակայն հիմնական մասը շարունակում էր միջնադարյան սամուրայի մակարդակին մնալ։ Միևնույն ժամանակ Սացումա ու Չոշու տոհմերի զորքերը, թեպետ 3-ը 1-ի հարաբերությամբ թվաքանակով զիջում էին հակառակորդին, սպառազինված էին նորագույն զենքերով։ Անվճռական սկզբի երկրորդ օրը կայսերական նավադրոշը տեղափոխվեց պաշտպանական ջրեր, ու կայսեր բարեկամներից Նիննաջինոմիյա Յոշիաքին հայտարարվեց գլխավոր հրամանատար, առկա ուժերը պաշտոնապես կայսերական բանակ(官軍, քանգուն) դարձնելով։ Ավելին, հավատալով արքունականների, տեղական որոշ դայմոյներ, որ մինչ այդ պահը հավատարիմ էին ու վստահում էին Շոգունին, բռնում են կայսեր կողմը։ Սա ներառում էր Յոդոյի դայմյոյին փետրվարի 5-ին և Ցուի դայմյոյին փետրվարի 6-ին, որոնց ռազմական ուժը կշեռքի նժարները թեքեց կայսեր կողմը։

Փետրվարի 7-ին Տոքուգավա Յոշինոբուն, նեղսրտելով Չոշուին ու Սացումային բաժին հասած կայսերական օժանդակությունից, Քաիյոմարուի տախտակամածի վրա փախնում է Օսաքայից, դուրս գալով Էդոյից։ Հուսահատվելով հրամատարի փախուստից ու դայմյոների դավաճանությունից, Շոգունատը սկսում է նահանջել, նվիրելով Տոբա-Ֆուշիմիի հաղթանակը կայսեր զորքին, չնայած միշտ համարվել է, որ հաղթանակը Շոգունատի գրպանում էր։ Շուտով՝ փետրվարի 8-ին (արևմտյան օրացույցով՝ մարտի 11-ին), գրավվում է Օսաքա ամրոցը, վերջ դնելով Տոբա-Ֆուշիմիի ճակատամարտին։

 
Տոսայի զինվորների կողմից կազմակերպած Սաքայ պատահարը՝ ֆրանսիացի նավաստիների սպանդը, 1868 թվական, մարտի 8

Մոտավորապես նույն ժամանակ, 1868 թվականի հունվարի 28-ին տեղի է ունենում Ավայի ռազմածովային ճակատամարտը, որի մի կողմում՝ Շոգունատի, մյուս կողմում Սացումա տոհմի նավերն էին։ Սա Ճապոնիայի երկրորդ արդիական նավերով ճակատամարտն էր։ Ճակատամարտը, թեպետ փոքր էր, ավարտվեց Շոգունատի օգտին։

Դիվանագիտական ճակատում օտար ազգերի նախարարները, փետրվարի սկզբին հավաքվելով նավահանգստային քաղաք Հյոգոյում (այժմ՝ Քոբե), հայտարարություն կազմեցին, ըստ որի Շոգունատը համարվում էր Ճապոնիայի միակ իրավական կառավարությունը, Տոքուգավա Յոշինոբուին հույս տալով, որ իրենք, մասնավորապես՝ Ֆրանսիան, հնարավոր է միջամտեն իր օգտին։ Մի քանի օր անց կայսեր պատվիրակությունը հանդիպում է նրանց, տեղեկացնելով, որ Շոգունատը վերացել է, նավահանգիստները կբացվեն միջազգային պայմանագրերի համաձայն և որ օտարականները պաշտպանված կլինեն։ Նախարարներն ի վերջո որոշում են ճանաչել նոր իշխանությունը։

Ամեն դեպքում, հակաօրինական տրամադրվածությունները հետագա մի քանի ամիսներին օտարականների դեմ հարձակումներ են հրահրում։ Տոսա տոհմի սամուրայներից մեկը սպանում է տասնմեկ ֆրանսիացի նավաստու 1868 թվականի մարտի 8-ին, Սաքայ պատահարի ժամանակ։ Տասնհինգ օր անց սըր Հարի Փարքենսը, Բրիտանիայի դեսպանը, Քյոտոյի փողոցներում հարձակման է ենթարկվում սամուրայների խմբի կողմից։

Էդոյի հանձնումը խմբագրել

 
Քոնդո Իսամին՝ Շինսենգումիի հրամատարը, Քոշու-Քացունումայի ճակատամարտում Տոսայի զինվորների հետ դեմ առ դեմ

Փետրվարին Ֆրանսիայի դեսպան Լեոն Ռոչեսի օգնությամբ նախագծվում էր Օդավարայում կասեցնել կայսրական զորքի առաջխացաղումը․ վերջին մարտավարությունը, որ կապված էր Էդոյի հետ, բայց Յոշինոբուն որոշեց ծրագրին հակառակ գործել։ Ցնցված դեսպանը հրաժարական է տալիս։ Վաղ մարտին, բրիտանացի նախարար Հարի Փարքենսի ազդեցությամբ օտար ազգերը չեզոքություն պահպանելու խիստ համաձայնագիր են ստորագրում, ըստ որի նրանք չեն կարող սատարել կամ ռազմական օգնություն տրամադրել կողմերից ցանկացածին։

Սայգո Տաքամորին առաջնորդում է հաղթանակած զորքերը Ճապոնիայի հյուսիս ու արևելք, հաղթելով Քոշու Քացունումայի ճակատամարտը։ Նա ի վերջո շրջապատում է Էդոն 1868 թվականի մայիսին։ Քացու Քայշուի բացարձակ հաղթանակից հետո Շոգունի ռազմական նախարարը ստորագրեց Էդոյի հանձնումը։ Որոշ խմբեր շարունակում են դիմադրել, սակայն վերջնական պարտություն են կրում 1868 թվականի հուլիսի 4Ուէնոյի ճակատամարտում։

Միաժամանակ Շոգունատի նավատորմի հրամանատար Էնոմոտո Տաքեաքին հրաժարվում է հանձնել իր բոլոր նավերը։ Նա հանձնում է միայն չորսը, որոնցից մեկը Ֆուջիսանն էր, սակայն հետագայում Տաքեաքին փախնում է նավատորմի մնացորդ 2 հազար մարդկանցով և ութ գոլորշային ռազմանավերով․ Քայտեն, Բանրյու, Չիյոդագատա, Չոգեյ, Քաիյոմարու, Քանրինմարու, Միքահո ու Շինսոքու՝ հյուսիասյին դայմյոի հետ հակահարված հասցնելու հույսով։ Նրան ուղեկցում էին մի քանի ֆրանսիացի խորհրդականներ, մասնավորապես՝ Ժյուր Բրյունեն, ով ապստամբներին միանալու համար պաշտոնապես դուրս է գալիս ֆրանսիական բանակից։

Հյուսիսային դաշինքի դիմադրությունը խմբագրել

Յոշինոբուի հանձնվելուց հետո Ճապոնիան ընդհանուր առմամբ հպատակվեց կայսերական իշխանությանը, սակայն հյուսիսային տոհմերի մի մասը, օգնություն ստանալով Այձու տոհմից, շարունակում են դիմադրությունը։ Մայիսին որոշ դայմյոներ կայսեր դեմ պայքարելու համար դաշինք են կազմում, որի մեջ մտնում են Սենդայ, Յոնեձավա, Այձու, Շոնայ ու Նագաօքա տոհմերը, միասին մոտ 50 հազարանոց զորք հավաքելով։ Արքայազն Կիտաշիրաքավա Յոշիհիսան Տոքուգավա շոգունատի պարտիզանների հետ հյուսիս են նահանջում։ Արքայազնը դառնում է դաշինքի ղեկավարն ու ստանում «Տոբու կայսր» անունը։

Էնոմոտոյի զորքերը միանում են Սենդայ նավահանգստին օգոստոսի 26-ին։ Չնայած հյուսիսային դաշինքը քանակով գերակշռում էր, տխուր սպառազինություն ուներ և հույսը դրել էր կռվի ավանդական մեթոդների վրա։ Վերջին վայրկյանին ստեղծվում են քարերով կրակող փայտե թնդանոթները, որոնք, տեղակայված լինելով պաշտպանության գծերում, շարքից դուրս գալուց առաջ կարող էին կրակել չորսից հինգ անգամ։ Մյուս կողմից Նագաօքայի դայմյոն կարողանում է գերմանացի զինավաճառ Հենղի Շնելից 2 հազար արդիական ֆրանսիական հրացան ու երկու կամ երեք Գատլինգի հրացան ճանկել։

1868 թվականի մայիսին Նագաոքայի դայմյոն Հոքուէցուի ճակատամարտում կայսերական զորքին մեծ կորուստներ է պատճառում, բայց մայիսի 19-ին ամրոցն ի վերջո ընկնում է։ Կայսերական զորքերը շարունակում են դեպի հյուսիս առաջխաղացումը, Բոնարի լեռնանցքում ջախջախելով Շինսենգումիին, ճանապարհ են բացում դեպի Այձուվաքամացու ամրոցը․ Այձուի ճակատամարտը տեղի է ունենում նույն թվականի հոկտեմբերին ու ապակայունացնում Սենդայի դիրքերը։ Կոալիցիան քայքայվում է։ Հոկտեմբերի 12-ին նավատորմը լքում է Սենդայն ու ուղևորվում Հոքքայդո, մոտավորապես հազար հոգանոց զորք ու Շոգունատից նախկինում ցրած երկու նավ՝ Օէ ու Հոո, հետ վերցնելով։ Մնում են Շոգունատի զորքերը՝ Օտորի Կեյսքեի, Շինսենգումիի զորքերը՝ Հիջիքատա Տոշիձոյի, պարտիզանները (յուգեքիտայՀիտոմի Քացուտարո հրամանատարությամբ ու մի քանի ֆրանսիացի խորհրդատու։ Նույն ամսին սկսում է Այձուի պաշարումը, երիտասարդ զինվորների՝ Բյաքքոտայի (Սպիտակ վագրեր) մասսայական ինքնասպանությունների ալիք առաջացնելով։ Մոտ մի ամիս տևող կռիվներից հետո նոյեմբերի 6-ին Այձու տոհմը վերջապես ընդունում է իր պարտությունը։

Հոկտեմբերի 26-ին Էդոն վերանվանվում է Տոկիո ու պաշտոնապես սկսվում է Մեյջի ժամանակաշրջանը։

Հոքքայդոյի արշավները խմբագրել

Էձո հանրապետության ստեղծումը խմբագրել

Հոնշուի պարտությունից հետո Էնոմոտո Տաքեաքին մնացած նավատորմով ու ֆրանսիացի խորհրդականներով նահանջում է դեպի Հոքքայդո։ Միասին նրանք կառավարություն են ձևավորում, որ նպատակ ուներ անկախ կղզիների ժողովուրդ ու զարգացող Հոքքայդո ստեղծել։ Պաշտոնապես Էձո հանրապետությունը՝ միակ հանրապետությունը, որ երբևէ եղել է Ճապոնիայում, հիմնված է ամերիկյան մոդելին։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ առաջին նախագահ է ընտրվում Էնոմոտոն։ Հանրապետությունը փորձում էր օտարերկրյա, մասնավորապես՝ բրիտանական, ֆրանսիական ու ռուսական, ներկայացուցիչներ ունենալ, բայց որևէ միջազգային ճանաչում կամ սատարում չստացավ։ Էնոմոտոն առաջարկում էր հողերը հանձնել Տոքուգավային՝ կայսերական տիրապետության տակ, սակայն կառավարությունը մերժում է նրան։

Ձմռանը կենտրոնում նոր Գորյոքաքու ամրոցը կառուցելով նրանք ամրացնում են Հաքոդատե թերակղզու հարավային ափը։ Չորս ջոկատների բաժանված զորքերը գտնվում էին ֆրանսա-ճապոնական հրամանատարության տակ․ փոխհրամանատար Օտորի Կեյսքեն ենթարկվում էր ֆրանսիացի Ժուլես Բրունետին։ Ջոկատներից յուրաքանչյուրը ուներ ֆրանսիացի ղեկավար ու բաժանված էր երկու հավասար մասին՝ ճապոնացի ենթաղեկավարով։

Վերջնական պարտությունն ու հանձնումը խմբագրել

 
Կայսերական նավատորմի կերտած երկաթապատ Քոտեցուն

Կայսերական նավատորմը հասնում է Միյաքո նավահանգիստ մարտի 20-ին, սակայն, տեղյակ լինելով ժամանման մասին, Էձոյի ապստամբները Քոտեցուի գրավման խիզախ ծրագիր են մշակում։ Շինսենգումիի հրամանատար Հիջիքատա Տոշիձոյի հրամանատարությամբ երեք ռազմանավեր ուղարկվում են հանկարծակի հարձակման համար։ Սկսվում է այն, ինչ հայտնի է որպես Միյաքոյի ծովային ճակատամարտ։ Տոքուգավան ճակատամարտում պարտություն է կրում, անկարող լինելով սամուրայներով դիմակայել արդիական հրացաններին։

Շուտով կայսերական ուժերը համախմբվեցին հիմնական Ճապոնիայում և 1869 թվականի ապրիլին մոտ 7 հազարանոց հետևակ ու նավատորմ են ուղարկում՝ սկսելով Հաքոդատեի ճակատամարտը։ Արագ առաջխաղացում ապրելով, նրանք հաղթում են Հաքոդատե Բայի ծովային ճակատամարտը՝ Ճապոնիայի առաջին լայնամասշտաբ ճակատամարտն արդիական ջրային սպառազինությամբ։ Գորյոքաքու ամրոցը պաշարվում է մնացած 8 հարյուր մարդկանցով։ Ընկալելով իրավիճակի ձեռքից գնալու փաստը, ֆրանսիացի խորհրդականները՝ Դուպետիտ Տոարեսի գլխավորությամբ ու Հաքոդատե Բայում տեղակայված ֆրանսիական Քյոտլոգոն նավի վրա, նահանջում են նախ Յոքոհամա, ապա՝ Ֆրանսիա։ Ճապոնացիների խնդրում են, որպեսզի փախստականներին արդարադատության ձեռքը հանձնեն իրենց հայրենիքում։ Սակայն հայրենիքը այնքան էլ տխուր չէր զավակների՝ Ճապոնիայում ծավալված գործողությամբ․ խորհրդականները որևէ պատիժ չեն կրում։

Էնոմոտոն վճռական տրամադրված էր մինչև վերջ պայքարելուն, ու իր արժեքավոր ապրանքներն պահպանելու համար ուղարկում է հակառակորդներին։ Օրինակ, Հոլանդիայից բերված Ռազմածովային Ծածկագրերը Էնոմոտոն վստահեց կայսերական գեներալ Քուրոդա Քիյոտաքային։ Բայց Օտորին համոզում էր նրան հանձնվել, ասելով, որ պարտության միջով ապրելու որոշումն իրական քաջությունն է․ «եթե անելիքդ մահանալն է, երբ ուզես՝ կանես»։ Էնոմոտոն հանձնվեց 1869 թվականի մայիսի 18-ին, ընդունելով Մեյջի կայսեր գերակայությունը։ Էձո հանրապետությունը դադարեց գոյություն ունենալուց նույն թվականի հունիսի 27-ին։

Երկրորդ հունձ խմբագրել

Հաղթանակից հետո նոր կառավարությունը ձգտում է միավորել երկիրը կայսերական իշխանության եզակի, լեգիտիմ ու հզոր օրենքի տակ։ 1868 թվականի ավարտին կայսեր նստավայրը արագորեն Քյոտոյից տեղափոխվում է Տոկիո։ Տոհմերի ռազմական ու քաղաքական ուժն աստիճանաբար վերացվում է, և տոհմական կայլվածքներն իրենք իրենց շուտով վերածվում են պրեֆեկտուրաների, որոնց ղեկավարներին նշանակում է կայսրը։ Հիմնական բարեփոխումը սամուրայ դասակարգի վերացումն ու ունեցվածքի բռնագրավումն էր։ Չնայած որոշները զբաղեցրեցին ձեռնարկատիրական կամ ադմինիստրատիվ պաշտոններ, շատերը մահացան աղքատության մեջ։ Սացումա, Չոշու ու Տոսա տոհմերը՝ պատերազմի որոշիչ մասնակիցները, հակամարտությանը հաջորդող մի քանի տասնամյակում օկուպացրին կառավարության առանցքային պաշտոնները։ Այդ իրավիճակը, երբեմն կոչվելով Մեյջի խմբիշխանություն, վերաճում է գենրո կառույցի։ 1869 թվականին Բոշին պատերազմի զոհերի հիշատակին Տոկիոյում կառուցվում է Յասուքունի տաճարը։

Շոգունի պարտիզանների նախկին առաջնորդները բանտարկվում են, սակայն հիմնականում խուսափում են մահապատժից։ Այդ բարությունը պայմանավորված էր Սայգո Տաքամորիի ու Իվաքուրա Տոմոմիի հաստատակամությամբ, սակայն ավելի ծանրակշիռ էր բրիտանացի պատվիրակ Հենրի Փարքերսի խորհուրդը։ Նա դիմել է Սայգոյին Էռնեստ Սատոուի խոսքերով․ «Քեյքիի (Յոշինոբուի) կամ նրա համախոհների նկատմամբ խստությունը, հատկապես՝ անհատական պատիժը, կնսեմացնի նոր կառավարության հեղինակությունը եվրոպական ուժերի աչքում»։ Երկու կամ երեք տարի բանտում անց կացնելոց հետո նախկին ապստամբների մեծ մասը պաշտոններ է ստանում նոր կառավարությունում, ոմանք էլ հոյակապ կարիերա են ստեղծում։ Էնոմոտո Տաքեաքին կլինի կրթության նախարար և պատվիրակ Ռուսաստանում ու Չինաստանում։

Կայսրը օտարականներին երկրից հեռացնելու խոստացած քաղաքականությանը հետամուտ չի լինում։ Փոխարենը «հարուստ երկիր, ուժեղ բանակ» (ճապ․՝ 富国強兵, ֆուքոքու քյոհեյ) նշանաբանով սկսվում է շարունակական արդիականացման շատ ավելի պրոգրեսիվ քաղաքականություն ու անհավասար պայմանագրերի վերանայումը։ Օտարականների նկատմամբ դիրքորոշման փոփոխությունը սկսվեց քաղացիական պատերազմի առաջին օրերին։ 1868 թվականի ապրիլի 8-ին Քյոտոյում, հետո ամբողջ երկրում օտարականների նկատմամբ բռնությունը դատապարտող ցուցանակներ են կանգնեցվում։ Հակամրտության ընթացքում Մեյջի կայսրը նախ Քյոտոյում, ապա՝ Օսաքայում ու Տոկիոյում անձամբ հանդիպում է եվրոպացի պատվիրակների հետ։ Ինչպես նաև աննախադեպ էր Տոկիոյում կայսեր Էդինբուրգի դուքս Ալֆրեդի ընդունումը որպես «արյամբ հավասարի»։

Չնայած վաղ Մեյջի ժամանակաշրջանը կայսրության ու օտարականների հարաբերության մեջ որոշ ջերմություն մտցրեց, Ֆրանսիայի Շոգունատին ցուցաբերած օգնության պատճառով վերջինիս հետ հարաբերությունները ժամանակավորապես սառեցին։ Ամեն դեպքում, շուտով՝ 1874 թվականին, հրավիրվում է երկրորդ ռազմական առաքելությունը և երրորդը՝ 1884 թվականին։ Բարձր մակարդակից փոխազդեցությունը վերսկսվեց մոտավորապես 1886 թվականին, երբ Ֆրանսիան օգնեց Ճապոնիայի կայսերական ռազամածովային ուժերի առաջին լայնամասշտաբ արդիական նավատորմը կառուցել։ Երկրի արդիականացման քաղաքականությունը սկսել էր Շոգունատի կառավարության վերջին տարիներին ու Մեյջի կառավարությունը պարզապես որդեգրեց այն։

Իր թագադրմանը կայսրը կանոնադրությանը երդում է տալիս՝ խորհրդակցական հավաքներ կոչելով, հասարակության հնարավորությունների լայնացում, «անցյալի չար սովորույթների» վերացում ու ամբողջ աշխարհով «կայսերական կառավարության հիմքերն ամրացնելու» համար գիտելիք փնտրել խոստանալով։ Մեյջի կառավարության հայտնի բարեփոխություններից էին 1871 թվականին տոհմական կառավարման համակարգի վերացումը կամ պարտադիր կրթությունն ու կոնֆուցիական դասակարգման արգելումը։ Բարեփոխումներն իրենց գագաթնակետին հասան 1889 թվականի Մեյջի սահմանադրության ընդունմամբ։ Ամեն դեպքում, չնայած կայերական կառավարությանը սամուրայների ցուցաբերած օժանդակությանը, առաջին Մեյջի բարեփոխություններն ավելի շատ նրանց դեմ էին, քան կողմ․ հասարակ զինակոչիկներով հավաքած բանակի կազմումը․․․