Ցու (ճապ.՝ 津市), քաղաք Ճապոնիայում, Միե պրեֆեկտուրայի վարչական կենտրոնը։ Գտնվում է Իսե ծոցի ափին: Քաղաքը զբաղեցնում է 710,81 կմ2 տարածք[2], բնակչությունը կազմում է 280 737 մարդ (2014թ․ հունիսի 1), բնակչության խտությունը՝ 394,95 մարդ/կմ2։

Բնակավայր
Ցու
Դրոշ Զինանշան
Flag of Tsu, Mie.svg Emblem of Tsu, Mie.svg

Tsu City Hall.jpg
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնադրված էապրիլի 1, 1889 թ.
Մակերես711,19 կմ²
Բնակչություն275 371 մարդ (հունիսի 1, 2019)[1]
Ժամային գոտիUTC+9
Պաշտոնական կայքinfo.city.tsu.mie.jp(ճապոներեն)
##Ցու (Ճապոնիա)
Red pog.png

ԿլիմաԽմբագրել

Ցուն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա՝ տաք ամառներով և զով ձմեռներով: Տեղումները զգալի են ամբողջ տարվա ընթացքում, բայց ամենաշատը լինում են մայիսից սեպտեմբեր ամիսներին:

ՊատմությունԽմբագրել

Սկզբնապես քաղաքի տեղում ամրոց էր հիմնված։ Էդո ժամանակաշրջանում Ցուն դարձավ Իսե քաղաք գնացող ուխտագնացների կանգառը, որը գտնվում է 40 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արևելք։ Ժամանակակից քաղաքը հիմնվել է 1889 թվականին։ 1945 թվականի ամերիկյան ռմբակոծությունների ժամանակ Ցուն զգալի վնասներ է կրել, բայց պատերազմից հետո այն վերակառուցվել է և պահպանել իր նշանակությունը։

ԲնակչությունԽմբագրել

Քաղաքի բնակչությունը՝ 280 737 մարդ է (2014թ․ հունիսի 1), իսկ խտությունը՝ 206,13 մարդ/կմ2։ Բնակչության թվակաքանակի փոփոխությունը 1980-2005 թվականներին[3]։

Տարեթիվ Մարդ
1980 265 443
1985 273 817
1990 280 384
1995 286 519
2000 286 521
2005 288 538

ՏնտեսությունԽմբագրել

Քաղաքում գործում են հետևյալ ընկերությունները․

  • Imuraya Confectionery (արտադրում է քացրավենիքներ աձուկիի հիմքով)[4]
  • SEI Corporation (արտադրում է ակումուլյատորներ)[5]
  • Cabot Microelectronics գործարան ու գիտահետազոտական ​​կենտրոն (արտադրում է էլեկտրոնային կոմպոնենտներ)[6]
  • Aichi Machine Industry[7]
  • Yutaka Giken ավտոպահեստամասերի գործարան [8]
  • Kuramoto[9]
  • Panasonic էլեկտրոնիկայի և բաղադրիչների գործարաններ
  • Nabtesco Corporation արդյունաբերական սարքավորումների և բաղադրիչների գործարան[10]
  • Nakagawa Mfg արդյունաբերական սարքավորումների և բաղադրիչների գործարան[11]
  • Kureha Elastomer[12] քիմիական գործարան,
  • ZTV[13] կաբելային հեռուստատեսության օպերատոր
  • Tsu Shinkin տեղական բանկ
  • Tsu Shipyard նավաշինական ընկերություն
  • Japan Marine United
  • JFE Holdings[14]
  • Մի քանի ձկնորսական նավահանգիստներ։

Կարևոր դեր է խաղում տրանսպորտը (ծովային նավահանգիստ), առևտրական ձեռնարկությունները (AEON Tsu և AEON TOWN Tsu Shiroyama առևտրի կենտրոնները), տուրիզմը (Ցու ամրոցը գլխավոր տեսարժան վայրերի ցանկում)[15]։

ԿրթությունԽմբագրել

Քաղաքում գործում են հետևյալ միջին և բարձրագույն կրթական հաստատությունները․

  • Ցու քաղաքում է գտնվում Միեի համալսարանը, որը միակն է ամբողջ պրեֆեկտուրայում
  • Ցուի քոլեջ
  • «Mie Prefectural» բուժքույրական քոլեջ
  • «Takada» նախնական կրթական հաստատություն

Տարրական և միջնակարգ կրթությունԽմբագրել

  • Ցուն ունի 56 պետական տարրական դպրոց, 21 պետական և 2 մասնավոր միջին դպրոց, 9 պետական և 3 մասնավոր ավագ դպրոց
  • Քաղաքն ունի նաև 6 հատուկ կրթության դպրոց։

Քույր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 三重県|統計データライブラリ:人口・世帯の動き (яп.)
  2. «全国都道府県市区町村別面積調»։ www.gsi.go.jp։ Վերցված է 2020-10-27 
  3. «国勢調査»։ 政府統計の総合窓口 (ճապոներեն)։ Վերցված է 2020-10-30 
  4. «Imuraya Confectionery»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-30-ին։ Վերցված է 2014-04-28 
  5. «Company Profile» (անգլերեն)։ SEI Corporation։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-25-ին։ Վերցված է 2014-04-30 
  6. «Cabot Microelectronics Global Locations» (անգլերեն)։ Cabot Microelectronics։ Վերցված է 2014-04-29 
  7. «Offices & Plants» (անգլերեն)։ Aichi Machine Industry Co., Ltd.։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-28-ին։ Վերցված է 2014-04-29 
  8. «Mie Plant» (անգլերեն)։ Yutaka Giken Company Limited։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-02-ին։ Վերցված է 2014-04-30 
  9. «Mie Factory» (անգլերեն)։ Kuramoto Co., Ltd.։ Վերցված է 2014-04-30 
  10. «Group Network : Domestic Bases» (անգլերեն)։ Nabtesco Corporation։ Վերցված է 2014-04-30 
  11. «Nakagawa Mfg.» (անգլերեն)։ Nakagawa Mfg.։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին։ Վերցված է 2014-04-30 
  12. «History» (անգլերեն)։ Kureha Elastomer։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2014-04-30 
  13. «ZTV Co., Ltd»։ Վերցված է 2014-04-28 
  14. «Corporate History» (անգլերեն)։ JFE ENGINEERING Corporation։ Վերցված է 2014-04-30 
  15. «Investing in Mie» (անգլերեն)։ Mie Prefectural Government։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-29-ին։ Վերցված է 2014-04-29 

Արտաքին հղումներԽմբագրել