Բոն Սքոթ (անգլ.՝ Bon Scott, լրիվ անունը՝ Ռոնալդ Բելֆորդ Սքոթ, անգլ.՝ Ronald Belford Scott, հուլիսի 9, 1946(1946-07-09)[1][2][3][…], Forfar, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն - փետրվարի 19, 1980(1980-02-19)[2][3][4], East Dulwich, Սաութուրք, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրալիացի ռոք երաժիշտ և շոտլանդական ծագմամբ երգերի հեղինակ, որը հայտնի է որպես AC/DC ավստրալիական ռոք խմբի վոկալիստ և ֆրոնտմեն։

Բոն Սքոթ
Grenoble79 01.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Bon Scott
Ի ծնե անունանգլ.՝ Ronald Belford Scott
Նաև հայտնի է որպեսBon Scott
Ծնվել էհուլիսի 9, 1946(1946-07-09)[1][2][3][…]
Forfar, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Մահացել էփետրվարի 19, 1980(1980-02-19)[2][3][4] (33 տարեկան)
East Dulwich, Սաութուրք, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, հարդ ռոք և բլյուզ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող և երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներհարվածային գործիք, bagpipes? և վոկալ
ԿրթությունJohn Curtin College of the Arts?
ԱնդամակցությունAC/DC
Bon Scott Վիքիպահեստում

Բրիտանական Classic Rock հանդեսի վարկածով՝ «Բոլոր ժամանակների 100 մեծագույն ֆրոնտմեններ» ցանկում զբաղեցնում է առաջին տեղը։ Ցանկը կազմվել է 2004 թվականին[5]։

ԿենսագրությունԽմբագրել

Բոն Սքոթը ծնվել է Ֆորֆար քաղաքի հոսպիտալում, կյանքի առաջին տարիները անցկացրել է Շոտլանդիայում՝ Կիրիմյուրում։ 1952 թվականին Սքոթի ընտանիքը Մեծ Բրիտանիայից արտագաղթել է Ավստրալիա։ Մինչև 1956 թվականը ընտանիքը բնակվում էր Մելբուրնում, այնուհետև տեղափոխվում Ֆրեմանթլ, որտեղ Բոնը նվագում էր տեղական նվագախմբի կազմում, որտեղ նվագում էր նրա հայրը[6]։ Տնօրինության հետ մշտական հակամարտությունները հանգեցրել են նրան, որ Բոնը դպրոցից հեռացել է արդեն 15 տարեկանում։ Տարբեր խախտումների համար (նրանց թվում կեղծ ազգանվան և ոստիկանության հասցեների տրամադրում, հսկողության տակից փախուստ, ապօրինի շփում և 50 լիտր վառելիքի գողություն[7]) Սքոթը տեղափոխվել է Ֆրեմանթլյան բանտի մեկուսարան, ինչպես նաև 9 ամիս անցկացրել է անչափահասների դաստիարակչական հաստատությունում։ Որոշ ժամանակ Սքոթը ծառայել է ավստրալական զինված ուժերում, սակայն ազատվել է աշխատանքից՝ սոցիալական վատ ինտեգրման պատճառով։

Բոն Սքոթի մասնակցությամբ առաջին խումբը կոչվում էր The Spektors, որտեղ նա նվագում էր թմբուկներով և վոկալիստներից մեկն էր[8]։ 1967 թվականին Սքոթը դարձավ The Valentines խմբի առաջատարներ վոկալիստներից մեկը (երկրորդը Վինս Լավգրոուվն էր)[9]։ The Valentines-ը ձայնագրել է մի քանի երգ, որոնք գրել է Ջորջ Յանգը The Easybeats խմբից։ Նրանցից մեկը՝ «Every Day I Have to Cry»-ն, հայտնվել է տեղի լավագույն հիթ-շքերթի հնգյակում։ Լինելով The Valentines-ի անդամ, Սքոթը Ավստրալիայի առաջին ռոք երաժիշտներից էր, ով ձերբակալվել է մարիխուանա պահելու համար։ Ավելի ուշ Սքոթը տեղափոխվել է Ադելաիդա, որտեղ մտել է Fraternity խմբի մեջ, որը բլյուզ-ռոք էր խաղում[10]։ Սիդնեյ տեղափոխվելուց հետո խումբը ձայնագրել է «Livestock» և «Flaming Galah» ալբոմները, իսկ 1971 թվականին հյուրախաղերով շրջել է Եվրոպայով։ Նույն թվականին Սքոթը ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Այրին Թորնթոնի հետ[11]։

1973 թվականին, Անգլիայի շրջագայությունից վերադառնալուց հետո, Սքոթը վթարի է ենթարկվել մոտոցիկլետով և կոմայի մեջ է մնացել մի քանի ամիս, ինչի հետևանքով Fraternity-ի գործունեությունն ընդհատվել է։ Սքոթը տեղափոխվել է Peter Head ' s Mount Lofty Rangers անվանումով խումբ։ Մինչդեռ Fraternity խումբը հավաքվել է կրկին՝ Սքոթին փոխարինելով նոր վոկալիստ Ջիմի Բարնսով։

1974 թվականին Ադելաիդայում վարորդ աշխատող Սքոթն առաջին անգամ հանդիպել է AC/DC խմբի անդամների հետ։ Խմբի հիմքում Անգուսն ու Մալկոլմ Յանգն էին, նրա վաղեմի ընկեր Ջորջ Յանգի կրտսեր եղբայրները։ Սքոթին դուր եկավ խմբի էներգիան և ձգտումը, իսկ AC/DC-ի երիտասարդ անդամներն իրենց հերթին կախարդված էին փորձառու Սքոթի կողմից։ AC/DC-ի վոկալիստ-առաջնորդ Դեյվ Էվանսը հեռացվել է աշխատանքից, նրա տեղը եկել է Բոն Սքոթը։ Ըստ «Maxim» ամսագրի՝ Սքոթն ուներ չար ֆալցետ[12]։ Rolling Stone պարբերականի լրագրող Բիլլի Ալթմանը (անգլ. Billy Altman) նկարագրում էր նրա վոկալը հետևյալ կերպով․ «Սքոթը դուրս է նետում իր ձայնը նյարդայնացնող-ագրեսիվ ձևով»[13]։

2002 թվականին, հարցազրույց տալով ավստրալական Triple J ռադիոկայանին, Անգուս Յանգը նշել է, որ Սքոթը շատ ավելի մեծ էր խմբի մյուս անդամներից։ Նրանցից ամենաերիտասարդին ա ասում էր․ «Երբեք մի կրկնիր այն, ինչ անում եմ ես»։ Սքոթի հայտնվելը AC/DC-ի կազմի մեջ արագ փոխել է խմբի գլեմ-ռոքային ոճը պարզեցված, առանց ռոքնռոլի ավելորդ խառնուրդի։ 1975 թվականին խումբը ձայնագրել է իր դեբյուտային LP «High Voltage»-ը։ Սքոթը It’s a Long Way to the Top, T.N.T., High Voltage, Highway to Hell և այլ երգերի համահեղինակն էր։ Ջոն Սքոթի Արձանը։ Fisherman Wharf, Fremantle, Արևմտյան Ավստրալիան։ AC/DC-ի ղեկավար Սքոթն իրեն դրսևորել է, որոշ գնահատականներով, որպես Ավստրալիայի ամենա խարիզմատիկ վոկալիստ։ Նրա խիզախ և միևնույն ժամանակ հմայիչ կերպարը գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը ինչպես իգական, այնպես էլ արական սեռի համար։ Սքոթը, սակայն, հայտնի էր նաև ալկոհոլի նկատմամբ իր հակումով, որը հետագայում հանգեցրեց ողբերգությանը։ Մի օր, Սքոթը առատ հարբած է եղել Լոնդոնի Քեմդեն-թաունում, անջատվել է ընկերոջ մեքենայում և մնացել այնտեղ քնելու։ Առավոտյան՝ 1980 թվականի փետրվարի 19-ին, Սքոթը մահացած է հայտնաբերվել իր ծանոթ Ալիստեր Քինների ավտոմեքենայում։ Նա 33 տարեկան էր։ Ինչպես նշվել է մահվան վկայականում, մահն առաջացել է սուր ալկոհոլային թունավորումով՝ «դժբախտ պատահարի հետևանքով մահը»[14]։ Փետրվարի 22-ին Բոնի դիահատումը ցույց է տվել, որ նրա ստամոքսում կես շիշ վիսկի է մնացել։ Սքոթի մարմինը տեղափոխվել է Ավստրալիա, որտեղ նրան հուղարկավորել են մասնավոր արարողության ժամանակ։

Թաղված է Ֆրիմանտլովյան գերեզմանատանը (Արևմտյան Ավստրալիա)[15]։

ՀիշատակԽմբագրել

Սքոթի մահից հետո AC/DC-ն նույնիսկ դիտարկել է խմբի գործունեության դադարեցման տարբերակը։ Բայց, շուտով խումբ է եկել վոկալիստ Բրայան Ջոնսոնը, ում հետ ձայնագրվել է «Back in Black» ալբոմը։ Սքոթի հիշատակին նրա շապիկը ամբողջությամբ սև է արվել։

2003 թվականին Բոն Սքոթը հետմահու մտել է ռոքնռոլի Փառքի սրահ[16]։ Սքոթի գերեզմանը հազարավոր երկրպագուների ուխտագնացության վայր է։ 2006 թվականին նրա գերեզմանը ներառվել է Ավստրալիայի ազգային ժառանգության հիմնադրամի կողմից պահպանվող վայրերի ցանկում։ 2006 թվականի հուլիսին, երաժիշտի 60-ամյակի նախօրեին, գերեզմանաքարը գողացել են[17]։ 2008 թվականին Ֆրիմանտլում (Ավստրալիա) բացվել է Բոն Սքոթի արձանը (քանդակագործ Գրեգ Ջեյմս, Ավստրալիա)[18]։ 2017 թվականին լույս է տեսել հեղինակ Ջեսսի Ֆինքի «Bon: The Last Highway — The Untold Story Of Bon Scott And AC/DC’s Back In Black» գիրքը[19]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Czech National Authority Database
  5. «Magazine: BON SCOTT, OZZY, AXL ROSE Among Rock's Greatest Frontmen»։ Blabbermouth։ Վերցված է 2014-01-09 
  6. «Bon Scott | Biography»։ AllMusic։ Վերցված է 2018-10-13 
  7. West Australian Newspaper, 13 марта 1963 г.
  8. Яровикова В. (2015-07-09)։ «9 июля в истории рока - родился Бон Скотт»։ Роккульт 
  9. Яровикова В. 9 июля в истории рока - родился Бон Скотт. Роккульт (9 июля 2015).
  10. Bon Scott: Have a Drink on Me (англ.). Red Planet Zone (4 May 2018).
  11. «Bon Scott: Have a Drink on Me» (անգլերեն)։ Red Planet Zone։ 2018-05-04։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-14-ին։ Վերցված է 2019-10-29 
  12. Кутинов А.։ «Алкогений: Бон Скотт»։ Maxim։ Վերցված է 2018-10-13 
  13. Финк Дж. AC/DC : братья Янг / пер. с англ. А. М. Беляева. — М.: Издательство АСТ : Кладезь, 2018. — С. 34. — (Music legends & idols).
  14. «Как умер Бон Скотт. AC/DC.»։ Рок-энциклопедия։ Վերցված է 2018-10-13 
  15. «Bon Scott (1946-1980)»։ Find A Grave Memorial։ Վերցված է 2018-10-13 
  16. «Бон Скотт — Могила певца самая посещаемая могила Австралии»։ Специальное Радио։ 2017-06-20 
  17. Кравчук М. (2006-07-10)։ «Осквернена могила Бона Скотта»։ music.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-17-ին։ Վերցված է 2019-10-29 
  18. «Bon Scott» (անգլերեն)։ Monument Australia։ Վերցված է 2018-10-13 
  19. «Бон Скотт хотел уйти из AC/DC»։ новости рока։ CastleRock։ 2017-11-01