Highway to Hell (ալբոմ)
Highway to Hell (անգլ.՝ Ճանապարհ դեպի դժոխք), Ավստրալիական AC/DC ռոք խմբի վեցերորդ ալբոմն է՝ թողարկված 1979 թվականին։ Օրիգինալ տարբերակը թողարկվել է Ավստրալիայում՝ «Albert» լեյբլի կողմից։ Ավելի ուշ ստեղծվեց համաշխարհային տարբերակը՝ «Atlantic Records» լեյբլի կողմից (Տարբերվում են միայն շապիկներով)։ 2003 թվականին ալբոմը վերաթողարկվեց «Epic Records» լեյբլում՝ որպես «AC/DC Remasters»-ի շարքի մի համար։
Highway to Hell | ||||
---|---|---|---|---|
AC/DC-ի | ||||
Թողարկված | 1979 թվականի հուլիսի 27 | |||
Ձայնագրված | 1979 թվականի փետրվար-ապրիլ ամիսներ | |||
Ժանր | Հարդ ռոք, բլյուզ-ռոք | |||
Տևողություն | 42:07 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Atlantic | |||
Պրոդյուսեր | Մատտ Լանգ | |||
AC/DC-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Ալբոմի մասին
խմբագրելԱնխոս, AC/DC-ի ամենահայտնի ալբոմը թողարկման ժամանակ՝ «Highway to Hell»-ը, նշանակալիորեն մեծացրեց խումբը լսողների շարքը և դարձավ ոստնակ հաջորդիվ թողարկված «Back in Black» ալբոմի մասին։ Այս ալբոմը խմբի վոկալիստ Բոն Սքոթթի հետ թողարկված վերջին ալբոմն է (Շուտով նա մահացավ)։
Ալբոմը ձայնագրվեց 1979 թվականի փետրվարին՝ «Criteria» ստուդիայում և նույն տարվա մարտ-ապրիլին «roundhouse» ստուդիայում (Մեծ Բրիտանիա, Լոնդոն)։
Ալբոմը դարձավ խմբի առաջին աշխատանքը, որ անցավ «Billboard 200»-ի հիթ-շքերթի առաջին հարյուրյակ։ Այնպիսի երգեր, ինչպպիսիք են «Highway to Hell»-ը, «Shot Down in Flames»-ը և «If You Want Blood (You've Got It)»-ը հաջողություն ունեցան երկրպագուների շրջանում և կատարվեցին խմբի համերգներին։ «Rolling Stone» ամսագիրը ալբոմը տեղադրեց Բոլոր ժամանակների 500 ամենալավ ալբոմների մեջ։ Տվյալ ալբոմը ԱՄՆ-ում վաճառվեց 7 միլիոն օրինակով և հասավ 7x պլատինե կարգավիճակի։ Այժմ ալբոմը համարվում է AC/DC խմբի ամենավաճառված երկրորդ ալբոմը (Back in Black-ից հետո)։
«Highway to Hell»-ը Հարրի Վանդայի և Ջորջ Յանգի պրոդյուսերությամբ թողարկված առաջին ալբոմն է։ Աշխատանքի համար սկզբում հրավիրվեց Էդդի Կրամերը շատ գոհ էր խմբից մինչ ալբոմի ձայնագրությունն ավարտելը։ Նրան փոխարինեց Ռոբերտ Ջոն Մատտ Լանգը։ Այս ալբոմի հաջողությունից հետո նա դարձավ խմբի հաջորդ ալբոմների (Back in Black, For Those About to Rock) համար։
«Highway to Hell» և «If You Want Blood» երգերը մտան նաև AC/DC-ի «Iron Man 2» ալբոմ, որը համարվում էր Երկաթե մարդը ֆիլմի երգն էր։
Երգացանկ
խմբագրելԱլբոմի բոլոր երգերը գրվել են Անգուս Յանգի, Մալքոլմ Յանգի և Բոն Սքոթթի կողմից։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Highway to Hell» | 3:28 |
2. | «Girls Got Rhythm» | 3:23 |
3. | «Walk All Over You» | 5:10 |
4. | «Touch Too Much» | 4:27 |
5. | «Beating Around the Bush» | 3:56 |
6. | «Shot Down in Flames» | 3:22 |
7. | «Get It Hot» | 2:34 |
8. | «If You Want Blood (You've Got It)» | 4:37 |
9. | «Love Hungry Man» | 4:17 |
10. | «Night Prowler» | 6:17 |
Ձայնագրման մասնակիցներ
խմբագրել- Բոն Սքոթթ՝ Վոկալ
- Անգուս Յանգ՝ Կիթառահար
- Մալքոլմ Յանգ՝ Ռիթմ-կիթառահար և Բեք Վոկալ
- Քլիֆֆ Ուիլիամս՝ Բաս կիթառ և Բեք վոկալ
- Ֆիլ Ռադդ՝ Հարվածային գործիքնոր
Հորիզոնականներ ըստ երկրի
խմբագրելՏարի | Երկիր | Հորիզոնական |
---|---|---|
1979 | Australian Kent Music Report Albums Chart | 13
|
2008 | Australian Albums Chart[1] | 27
|
1979 | Billboard 200[2] | 17
|
1979 | UK Albums Chart[3] | 8
|
1979 | Sverigetopplistan[1] | 24
|
1979 | Mega Album Top 100[1] | 14
|
1981 | New Zealand Albums Chart[1] | 46
|
2008 | Swiss Albums Chart[1] | 57
|
2009 | Austrian Albums Chart[1] | 38
|
2011 | French Albums Chart[1] | 156
|
2009 | Suomen virallinen lista[1] | 37
|
1980 | VG-lista[1] | 37
|
2007 | Spanish Albums Chart[1] | 67
|
Վաճառքը և հավաստագիրը
խմբագրելԵրկիր | Վաճառք | Կարգավիճակը |
---|---|---|
ԱՄՆ | 7,000,000 | 7х Պլատինե[4] |
Մեծ Բրիտանիա | 100,000 | Ոսկե[5] |
Կանադա | 200,000 | 2х Պլատինե[6] |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Australian Albums Chart
- ↑ Альбом на Allmusic.com
- ↑ Highway to Hell UK Charts www.chartstats.com
- ↑ RIAA’s Gold & Platinum Program searchable database
- ↑ «Certified Awards Search». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Gold Platinum Database». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.