Մալքոլմ Յանգ
Մալքոլմ Միթչել Յանգ (անգլ.՝ Malcolm Mitchell Young, հունվարի 6, 1953[3][2], Գլազգո, Գլազգո քաղաքի կոմսություն - նոյեմբերի 18, 2017[1][2], Elizabeth Bay), ռոք երաժիշտ, հայտնի է որպես ավստրալական AC/DC ռոք խմբի հիմնադիր և ռիթմի կիթառահար:
Մալքոլմ Յանգ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Malcolm Young |
Ի ծնե անուն | անգլ.՝ Malcolm Mitchell Young |
Նաև հայտնի է որպես | The Riffmaker |
Ծնվել է | 1953 թ. հունվարի 6 Գլազգո, Շոտլանդիա |
Երկիր | ![]() |
Մահացել է | 2017 թ. նոյեմբերի 16 Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Հարդ ռոք, բլյուզ- ռոք, հևի մետալ, ռոքնռոլ |
Մասնագիտություն | երաժիշտ, կիթառահար |
Գործիքներ | կիթառ |
Գործունեություն | 1968-2014 |
Լեյբլ | EMI |
Կրթություն | Աշֆիլդ Բոյզ ավագ դպրոց |
Անդամակցություն | AC/DC |
Malcolm Young Վիքիպահեստում |
Մալքոլմ Միթչել Յանգը ծնվել է բազմազավակ ընտանիքում: Երբ Մալքոլմը 10 տարեկան էր, Յանգերի ընտանիքը տեղափոխվում է Ավստրալիա: Ինչպես և իր մեծ եղբայր Ջորջը, Մալքոլմը ևս դարձել է տաղանդավոր ֆուտբոլիստ և սկսել սպորտային կարիերա:
Նախքան AC/DCԽմբագրել
Մալքոլմի ծնողները՝ Ուիլյամը և Մարգարետը, արտագաղթել էին Գլազգոյից Սիդնեյ, Ավստրալիա 1963 թվականին իրենց երեխաների՝ Ջորջի, Մարգարետի, Մալքոլմի և Անգուսի հետ, մեծ որդոդուն՝ Ալեքսին, թողնելով Մեծ Բրիտանիայում: Վերջիվերջո նրանք բնակություն են հաստատում Բերվուդում՝ Սիդնեյի արվարձանում:
Ջորջ Յանգը հիմնադրել է Easybeats ռոք խումբը: 1965-1968 թվականներին խումբը զբաղեցրել է առաջին հորիզոնականները ավստրալական գծապատկերներում: Ջորջը նաև հասել է միջազգային հաջողության «Friday On My Mind»-ում: Մալքոլմը սկսել է նվագել «The Velvet Underground» խմբում Նյուքասլից, Նոր Հարավային Ուելսից: Նրանք նվագել են T. Rex և The Rolling Stones երգերի քավր տարբերակներում: Նրա եղբայրը՝ Անգուսը, սկսել էր նվագել մեկ այլ խմբում՝ Kentuckee անվանմամբ:
AC/DCԽմբագրել
Մալքոլմը և Անգուսը հիմնադրել են AC/DC-ն 1973 թվականի նոյեմբերին, երբ Մալքոլմը եղել է 20 տարեկան, իսկ ԱՆգուսը՝ 18: Նրանց առաջին ազգային շրջագայությունը եղել է 1974 թվականին վոկալիստ Դեյվ Էվանսոնի հետ, ով, սակայն, հենց նույն թվականին փոխարինվեց Սկոթ Բոնով:
1976 թվականին AC/DC-ն տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որից հետո բացի ձայնագրություններից սկսել են ակտիվ միջազգային հյուրախաղեր՝ կազմելով թիմի լարված աշխատանքի ժամանակացույցը:
1980 թվականը խմբի համար դարձավ շրջադարձային, չնայած այն սկսվեց ծանր և ողբերգական՝ Բոն Սքոթը սպանվեց նոր նյութի աշխատանքի եռուն շրջանում, որը կասկածի տակ դրեց կոլեկտիվի հետագա գոյությունը: Չնայած կորստին, խումբը չբաժանվեց, բացի այդ, Սքոթին փոխարինելով Բրայան Ջոնսոնով, այնումանեայնիվ AC/DC-ն թողարկեց Back in Black ալբոմը, որի փայլուն հաջողության շնորհիվ խումբը ձեռք բերեց համաշխարհային ճանաչում և խմբին բերեց առաջին գիծ այնպիսի կատարողների հետ, ինչպիսիք էին Լեդ Զափելինը և Բլեք Սաբաթը: Այդ ռելիզը, ամենահաջողվածը խմբի պատմության մեջ, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը աշխարհի ամենաշատ վաճառված ալբոների ցանկ(այս պահին վաճառված է ավելի քան 49 միլիոն օրինակ)[4]:
Մալքոլմը բաց է թողնում 1988 թվականի տուրը ալկոհոլի խնդրի պատճառով: Այդ պատճառը եղել է գաղտնի. պաշտոնական տարբերակներով նա բաց է թողել տուրը որդու հիվանդության պատճառով: Ի վերջո, Մալքոլմը պայքարում է ալկոհոլի դեմ և վերադառնում խումբ: Մալքոլմի բացակայության ժամանակ նրան փոխարինում է եղբորորդի Սթիվին: Հետաքրքիր է, որ անգամ տարիքային տարբերությանը (3 տարի), շատ երկրպագուներ նույնիսկ չեն նկատում կիթառահարի փոխարինումը:
Իր կարիերայի վաղ փուլում Մալքոլմը ամուսնանում է Լինդայի հետ, որից ունենում է դուստր Կարին (ծնվել է Back In Black-ի ձայնագրումների ժամանակ) և որդի Ռոսին՝ լույս աշխարհ եկած 1982 թվականին: Մալքոլմը կյանքի մեծ մասն անց է կացնում Մեծ Բրիտանիայում՝ վերադառնալով միայն «Oncaparinga» (նրա տունը Սիդնեյում) Ծննդյան տոներին:
Մալքոլմ Յանգը ընդգրկված է եղել «Ով կա Ավստրալիայում» հրատարակությունում 2004-2005 թվականներին:
Հիվանդություն և մահԽմբագրել
Վերջին անգամ խմբի հետ ելույթ է ունեցել «Black Ice» տուրի եզրափակիչ համերգի ժամանակ Բիլբաոում 2010 թվականին: 2014 թվականի ապրիլին առողջական խնդրի պատճառով պաշտոնապաես դադարեցրել է խմբում մասնակցությունը[5]:
2014 թվականի սեպտեմբերին Մալքոլմի ընտանիքը հաստատում է, որ նա տառապում է մարազմով՝ ուղեղի հիվանդությամբ, ինչը հանգեցնում է հիշողության և մտավոր գործառույթների անբավարարության[6]:
Անանուն հեղինակը, ով մտերիմ էր Յանգի ընտանիքի հետ, ասել է. «Եթե դուք լինեիք նրա հետ մի սենյակում, դուրս գայիք և մեկ րոպե անց վերադառնայիք, ապա նա չէր հիշի, թե ով եք դուք: Նա լիովին կորցրել է հիշողությունը»[7]:
2014 թվականի AC/DC-ի հայտարարության մեջ, որը նվիրված էր Rock Or Bust-ի 16-րդ ստուդիայի ալբոմի թողարկմանը, ասել են Մալքոլմի՝ խմբում հետագա մասնակցության ճակատագրի մասին. «Ցավոք, Մալքոլմի պայմանով, նա այլևս չի վերադառնա խումբ»: AC/DC-ի 2015 թվականի հյուրախաղային տուրի ժամանակ Մալքոլմին փոխարինում է Սթիվ Յանգը:
2017 թվականի նոյեմբերի 18-ին, երկարատև հիվանդությունից հետո, Մալքոլմը մահանում է ընտանիքի շրջապատում՝ մեկ ամիս ավել ապրելով մեծ եղբայր Ջորջից:
Ժառանգություն և ազդեցությունԽմբագրել
1960 և 1970-ական թվականներին ռոքնռոլի և բլյուզ-ռոքի ազդեցության տակ Մալքոլմը համարվել է «ճակատագրական» ռիթմի կիթառի վառ ներկայացուցիչ:
Յանգի մասին գրվել է երգ (և ալբոմ) ավստրալական փանկ ռոք խմբի կողմից. «Forever Malcolm Young»-ը:
Guitar Player ամսագիրը հայտարարել է, որ Մալքոլմի տեխնիկայի գաղտնիքը բաց մասնիկների միջոցով ցածր ծանրաբեռնվածությամբ ազդանշանն է: 2009 թվականին Classic Rock ամսագիրը Մալքոլմին (ինչպես նաև եղբորը՝ Անգուսին) ընդգրկեց բոլոր ժամանակների ամենամեծ կիթառահարների ցանկում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 AC/DC co-founder and guitarist Malcolm Young dead at 64
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Ageless and Defiant, AC/DC Stays on Top Without Going Digital»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-28-ին։ Վերցված է 2009-07-18
- ↑ «A message from AC/DC» (անգլերեն)։ Sony Music Entertainment։ Վերցված է 2014-04-17
- ↑ «Malcolm Young Dementia Is Confirmed» (անգլերեն)։ Metal Hammer։ Վերցված է 2014-09-30
- ↑ «AC/DC's Malcolm Young reportedly in care for dementia in Sydney» (անգլերեն)։ Sydney Morning Herald։ Վերցված է 2014-09-26