«Բոնիֆացիի արձակուրդը» (ռուս.՝ «Каникулы Бонифация»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ կրկեսային առյուծի և նրա՝ Աֆրրկայում «արձակուրդի» մասին։ Ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկի երրորդ աշխատանքն է։ Սցենարի հիմքում չեխ գրող Միլոշ Մացոուրեկի «Բոնիֆացին և իր բարեկամները» հեքիաթն է[1][2][3]։

Բոնիֆացիի արձակուրդը
ռուս.՝ Каникулы Бонифация
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ
ՍցենարիստՖյոդոր Խիտրուկ
ՀնչյունավորումԱլեքսեյ Պոլևոյ
Բեմադրող նկարիչՍերգեյ Ալիմով
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
Թվական1965

Ֆիլմի էությունը կարելի է արտահայտել փիլիսոփայական գիտությունների դեկտոր, ֆիլմագետ Եվգենի Գրոմովի բառերով, որը «Բոնիֆացիի արձակուրդի» մասին ասել է․

Այս առակի բարոյական խրատը պարզ է և իմաստալից։ Իրական նկարիչը չունի և չի էլ կարող արձակուրդ ունենալ։ Նա իր սեփական սրտի կամքով միշտ աշխատանքի՝ արվետսի մեջ է[4]։

Սյուժե խմբագրել

Խելացի, ինտելեկտուալ, չափազանց տաղանդավոր կրկեսային առյուծ Բոնիֆացին շատ է սիրում ուտել բանան[Ն 1] և քաղաքով զբոսնել, ինչն իրականուցնում է իր կրկեսի տնօրենի հետ։ Նման զբոսանքներից մեկի ժամանակ իմանալով, որ աշխարհում կան արձակուրդներ, առյուծը տխրում է․ «Իսկ ես ոչ մի անգամ արձակուրդ չեմ ունեցել․․․»։ Բոնիֆացին, լինելով օրինակելի առյուծ, կրկեսի տնօրենը որոշում է նրան արձակուրդ տրամադրել։ Եվ երջանիկ Բոնիֆացին ուղևորվում է Աֆրիկա՝ իր տատիկի մոտ։ Ճանապարհին նա երազում է՝ ինչպես է պարկելու արևի տակ, լողանալու լճում, ուտելու բանան և որ անպայման ոսկե ձկնիկ է բռնելու։

Տուն հասնելու հաջորդ առավոտյան, որտեղ ոչինչ չէր փոխվել և նրբագեղ տատիկը ակնոցներով և հնաոճ կապագլխարկով[Ն 2] առաջվա պես նստած է իր տնակի դիմաց դրված ճոճաթոռին՝ ծնկներին գործվածքները։ Բոնիֆացին, հագնելով նոր լողազգեստը, զինվելով կոթավոր ուռկանով, ուղևորվում է դեպի լիճը։ Գեղեցիկ թիթեռնիկի հետևից վազելով՝ նա անսպասելի հանդիպում է փոքրիկ աղջկա, ով շատ է վախենում, երբ տեսնում է «անծանոթ առյուծին»։ Որպեսզի հանգստացնի նրան, Բոնիֆացին գունավոր քարերով հմտորեն սկսում է ձեռնածություն անել։ Այդ պահից սկսվում է նրա արվեստի նոր փուլը։ Աղջկա վրա, ով երբեք նման բան երբեք չէր տեսել, բարի, զոլավոր լողազգեստով բարի առյուծի արվեստը մեծ տպավորություն թողեց։ Նա սկսում է առյուծի մոտ բերել երախտապարտ հանդիսատեսներ։ Ամեն օր դեպի լիճը տանող արահետում նրան սպասում էր փոքրիկ երեխաների մի ողջ ամբող, որը սպասում էր կրկեսային հրաշքի կրկնմանը։ Բոնիֆացիի՝ այդ ներկայացումները դադարեցնելու փորձերը, վերջապես հանել լճին և սկսել հանգստանալ իր կողմից նախատեսված պալնով վերանում են, քանի որ նա չի կարողանում խաբել երեխաներին։ Բոնիֆացիի անսպառ երևակայությունըթույլ է տալիս ցուցադրել նոր հնարքներ և ֆոկուսներ․ «Ոչ մի առյուծ չէր կարող անել նման բան»։ Ամեն օր առավոտից երեկո նա ներկայացումներ է տալիս՝ մոռանալով ձկնորսության և լճում լողանալու մասին։

Այնուամենայնիվ ժամանակը գնում է, և հանկարծ ներկայացման թեժ պահին հնչում է շոգենավի շչակը։ Արձակուրդն ավարտված է։ Արագ հավաքելով ճամպրուկը՝ Բոնիֆացին շտապում է նավակայան։ Նրան ճանապարհելու էւն եկել բոլոր երեխաները և, իհարկե, տատիկը։ Շոգենավն արդեն պատրաստվում է շարժվել, բայց առյուծը ոչ մի կերպ չի կարողանում հրաժեշտ տալ իր փոքրիկ հանդիսատեսին։ Տատիկը հազիվ է հասցնում Բոնիֆացին հագցնել իր գործած շապիկը, որը գործել էր ողջ ամառ։ Վերջապես նա նավասանդուղքին է բարձրանում, բայց չի հասցնում հասնել նստել շոգենավը, քանի որ շոգենավն արդեն շարժվում է, և առյուծն ընկնում է ջրի մեջ։ Բարեհաջող բարձրանալով նավը՝ նա զգում է, որ շապիկի տակ ինչ-որ բան է շարժվում։ Բոնիֆացին շապիկի տակից զգուշորեն հանում է ոսկե ձկնիկին։ Մի քանի վայրկյան իր ձեռքերում պահելով «իրականացված երազանքը»՝ նա ձկնիկին բաց է թողնում ծովում։

Ստեղծողներ խմբագրել

Սցենարի հեղինակ և ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկ
Նկարիչ-բեմադրող Սերգեյ Ալիմով
Կոմպոզիտոր Մովսես Վայնբերգ
Օպերատոր Բորիս Կոտով
Գեորգի Մարտինյուկ
Նկարիչներ․ Յուրի Նորշտեյն,
Լեոնիդ Նասիրև,
էդուարդ Նազարով,
Իգոր Պոդգորսկի,
Անատոլի Պետրով,
Յուրի Կուզյուրին,
Գալինա Բարինովա,
Վլադիմիր Մորոզով,
Մարիա Մոտրուկ,
Դմիտրի Անպիլով,
Յանա Վոլսկայա
Խմբագիր Ռաիսա Ֆրիչինսկայա
Տեքստը կարդում է Ալքեսեյ Պոլևոյ

Մուլտֆիլմի մասին խմբագրել

Ստեղծման պատմություն խմբագրել

Մուլտֆիլմի աշխատանքն սկսվեց այն ժամանակ, երբ Ֆյոդոր Խիտրուկի ձեռքը պատահական ընկավ Միլոշ Մացոուրեկի հեքիաթի մեքենայագիր տեքստի մի քանի էջ։ Ավարտելով «Արջուկը» -ի աշխատանքենրը՝ նոր ֆիլմի համար թեմա փնտրող ռեժիսորի ուշադրությունը գրավեց հետևյալ արտահայտությունը․ «Հետաքրքիր է,- զարմացավ կրկեսի տնօրենը,-ես մոռացել էի, որ առյուծները նույնպես տատիկներ են ունենում»։

  Ինձ ինչ-որ բան խոցեց առյուծի մասին այդ հուզիչ պատմության մեջ, ով ստիպպված է պատկերել կատաղի գիշատիչի․․․ Ես չգիտեմ, հատկապես ինչ, բայց այս պատմության մեջ ինչ-որ բան կա, որ հանկարծ գրավեց ինձ, հզոր արձագանք առաջացրեց իմ կառուցվածքում։  

Խիտրուկի կողմից այդ նյութերի հիման վրա գրված սցենարը ընդհանուր հասկացողությամբ փոփխեց չեխ գրողի պատմությունը։ Կարճ, փոքր և միջին դպրոցական երեխաների համար փոքր-ինչ տխուր հեքիաթը կրկեսային առյուծի մասին, ով տուն էր եկել հանգստանալու նպատակով, սակայն հանգստի փոխարեն քրտնաջան ներկայացումներ էր տալիս «փոքրիկ, զվարճալի ազգականների» համար, ֆիլմում ունի բավականին փիլիսոփայական Բարության ուժի մասին սյուժե՝ հումորը բարեհաջող համադրվելով լիրիզմի հետ։ Դրան շատ նպաստեց Սերգեյ Ալիմովի գեղարվեստական որոշումը, ում ֆիլմի թողարկումից հետո սկսեցին անվանել «Բոնիֆացիի հայրը»[4][5]։ Գլխավոր հերոսի արտաքնապես պարզ գեղակերպ կերպարը Ֆյոդոր Խիտրուկի բազմամյա ռեժիսորական փորձի մեջ ամենադժվարներից էր։ Էլեգանտ, բավականաչափ մարդակերպ առյուծը լավ է նայվում պրոֆիլում, բայց նրա «դեմքի» կառուցվածը թույլ չի տալիս նրան ժպտալ, ինչն էլ դժվարացնում էր իրականացնել տրված բնավորությունը[6]։ Բավականաչափ աշխատատար գործընթաց էր Բոնիֆացիի փափուկ բաշը ստեղծելը, «հարդարումը», որի վրա ըստ Ս․ Ալիմովի էսքիզների՝ աշխատել է նկարիչների հատուկ խումբ՝ մշակելով այն հատուկ տամպոն[7]։ Հմայիչ առյուծի մարդակերպությունը Ալիմովը բացատրում է հետևյալ կերպ․

  ․․․սա ֆիլմ է բարության, սիրո, զոհաբերության մասին։ Եվ Բոնիֆացին մարդկային բնավորություն է, քրիստոնեական գաղափար, նա ապրում է ուրշների համար։  

Ֆյոդոր Խիտրուկն այդ ֆիլմը համարում էր որրոշ չափով ինքնակենսագրական, իսկ Բանիֆացի առյուծի կերպարը՝ այնպիսին, որ մարմնավորեր իր անձնականից հնարավորինս մեծ քանակությամբ գծեր[8]։

  Իմիջիայլոց, Բոնիֆացին նույնպես ես եմ։ Ոչ թե Խիտրուկ Ֆյուդոր Սավելևիվը, այլ նկարիչը առհասարակ։ Յուրաքանչյուր ֆիլմից հետո ես անիծում եմ կինոմատոգրաֆիստին ընդհանուր առմամբ և հիմնականում իմ մասնագիտությունը։ «Կյանքում երբեք․․․Ամենը կորչի գրողի ծոցը․․․» Բայց պատահում է, որ նստած ես կինոթատրոնում, երեխաներից ցույց ես տալիս մուլտֆիլմը և կրկին աշխաըտելոև ցանկություն է առաջանում։ Երբ ես տեսնում եմ երեխաների ուրախ դեմքերը, ովքեր դիտում են իմ ֆիլմերը, ես ինձ անասելի հանգստացած եմ զգում[9]։
Ֆ․ Խիտրուկ
 

Ֆիլմում հնչող մանկական վարակիչ ծիծաղի ձայնագրման համար ստուդիա են հրավիրվել երեխաներ։ Ցուցադրական սրահում նրանց ցույց են տվել ֆիլմն առանց ձայնի։ Ձայներիզում ձայնագրված նրանց ծիծաղը ներառվեց ֆիլմում և դարձավ Բոնիֆացիի սևամորթ փոքրիկների ծիծաղի ձայնը։

Ռեժիսուրա խմբագրել

  Արտաքին պատկերներ
  ռեժիսորական սցենար «Վինի Թուխը գնում է հյուր» ֆիլմի, որը վերաշկակվել է Ֆ․ Խիտրուկի կողմից այն սխեմայով, որը առաջին անգամ կիրառվել է «Բոնիֆացիի արձակուրդների» համար[10].

Հենց «Բոնիֆացիի արձակուրդները» ֆիլմից Ֆյորդոր Խիտրուկն սկսեց ռեժիսորական սցենարի մշակման նոր սխեմա կիրառել՝ ջնջելով մեծ թղթի վրա վայրկենական նշումով թայմինգի (англ. timing) գրաֆիկը՝ ժամանակի և տարածության մեջ շարժման և տրամադրության հաշվարկը, որին նա անվանել է «ֆիլմի Էլեկտրասրտագրություն»։ Գունավոր մատիտներով նշվում էր առանձին դրվագների («ատրակցիոնների») էմոցիոնալ հաղորդագրությունը։ «Բոնիֆացիի արձակուրդները» ֆիլմի նկարահանման խմբի հետ երկու ամիս աշխատելով՝ Յուրի Նորշտեյնը[11] (նա է ստեղծել այն տեսարանը, որտեղ առյուծը, նավով լողալով, երազում է հանգստի և ոսկե ձկնիկի մասին), ֆիլմը համարելով «ներդաշնակության անթերիություն, ձայնային, բառապաշարային ռիթմի և բառա-երաժշտական ու պլաստիկի միասնության գլուխգործոց», ասում է իր ռիթմիկ որոշման մասին[12]

  Հսկայական տպավորություն «Բոնիֆացիից»՝ ես տեսել եմ՝ ինչ է ֆիլմի ռիթմի վրա աշխատելը։ Մինչ այս պահը այդ ֆիլմն ինձ համար հեղինակային տեքստի և կերպարի տեղաշարժման կատարյալ հարաբերությունների օրինակ է։  

Ըստ Յուրի Նորշտեյնի, ում Ֆ․ Խիտրուկը համարում էր մուլտիպլիկացիայում իր ուղղության հետնորդ, «Բոնիֆացիի արձակուրդները» կարելի է դասել էտալոնային այնպիսի ֆիլմերի շարքում, որոնք նկարահանվել են «Союзмультфильм»-ում․

  Էտալոն, որովհետև ես գիտեմ՝ այնտեղ ինչպիսի զարմանալի, նուրբ ռեժիսուրա է, որը իրականում պետք է ուսումնասիրեն խաղային ֆիլմի դերասանները։ Այնտեղ այնպիսի հնչերանգ է, այնպիսի վանկեր, և տա Աստված, որ խաղային կինոյի ռեժիսորները դա հասկանային[14]։  

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Ֆիլմի արտահատչական շարքը, որի գործողությունն անցնում է Աֆրիկայում, լուծված է մի ոճով, որը հիշեցնում է քարանձավային նկարչությունը և մոտ է աֆրիկյան գորգ-ապլիկացիայի ժանրին[15]։

  Ֆիլմի գործողությունը զարգանում է պայմանական աշխարհում, որտեղ աֆրկյան բնապատկերը ներկայացված է ավազի, ջրի և տրոպիկական բույսերի էկզոտիկ համադրությամբ։ Բնապատկերին տրված է մտացածին դեկորացիաներ, տեսանելի է նկարչի՝ ուրվագծերի ճշգրտության և բուսական դրվագների երկրաչափական ճշտության ձգտումը, ինչը նրան տալիս է աֆրկյան գեղեցություն և ընդգծում է ընդհանուր պայմանական կոմպոզիցիան։
Բենջամին Բոնիմանա[15]
 
  Արտաքին պատկերներ
  Բոնիֆացիի բաշի «փափկության» էֆֆեկտ[4].


Չնայած ողջ ֆիլմն իրականացված է մուկտիպլիկացիաների համար ուրվագծային նկարչության ավանդական ոճով, գլխավոր հերոսի գեղարվեստական մարմնավորման համար բացառություն էր արվել։ Որպեսզի արտիստիկ առյուծի կերպարին տրվեր յուրահատուկ ջերմություն, նրա բաշին «փափկության» էֆեկտ տալու համար օգտագործվել է առանց ուրվագծային նկարի տեխնիկան, ինչը պահանջում էր մանրակրկիտ ձեռքի աշխատանք, որն էլ ֆիլմի նկարները դարձրեց էլ ավելի օրիգինալ։ Այս մեթոդն օգտագործվեց Ս․ Ալիմովի կողմից «Արջուկը» աշխատանքի վրա։

Ֆիլմ ավարտվում է արտահայտությամբ, որը մտածվել է խմբագիր Ռաիսա Ֆրիչինի կողմից․ «Նավը լողում է ավելի ու ավելի հեռու, իսկ Բոնիֆացին մտածում է․ Ինչ հիանալի բան է արձակուրդը[16]»։

  Այս առյուծը քրտնաջան աշխատեց Աֆրիկայում 24 ժամ, և հանկարծ վերջում ասում է․ «Ինչ հիանալի բան է արձակուրդը»[16]։ Նա կարծում է, որ լավ է հանգստացել, հասկանո՞ւմ եք։ Եվ դրանում կա մեծ ճշմարտություն։ Երբ դուք զգում եք, որ ուրախություն եք բերում, դուք չեք հոգնում։
Ֆ․ Խիտրուկ[17]։
 

Պարգևներ խմբագրել

  • 1965 թվական՝ Պատվավոր դիպլոմ Կորկում Միջազգային 10-րդ կինոփառատոնին (Իռլանդիա
  • 1966 թվական Կիևում Համամիութենական 2-րդ կինոփառատոնին արժանացավ առաջին մրցանակի մուլտիպլիկացիոն ֆիլմերի բաժնում։
  • 1966 թվական՝ «Ոսկե փորահավ» մրցանակ մանկական ֆիլմեր անվանակարգում Մամայայում տեղի ունեցած Միջազգային 1-ին անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնում (Ռումինիա
  • 1967 թվական՝ Խրախուսական դիպլոմ երեխաների համար ֆիլմերի 2-րդ Միջազգային կինոֆառատոնին Թեհրանում[18]։

«Բոնիֆացիի արձակուրդը» DVD-հրատարակչություն և ֆիլմի մոտիվներով ստեղծագործություն խմբագրել

  • Ֆիլմի գրական սցենարը բազմիցս երեխաների համար հրատարակվել է որպես առանձին գրական ստեղծագործություն։
  • Ֆիլմը բազմիցս թողարկվել է DVD տարբերակով տարբեր մուլտժողովածուով։
 
Բոնիֆացիի արձակուրդները կրծքանշան
  • 1970 թվականին մոսկովյան «Սովետական կինոինստիտուտի պրոպագանդայի բյուրո» հրատարակչության կողմից թողարկվեց գունավոր բացիկների շարքը․ «Բոնիֆացիի արձակուրդները» մուլտֆիլմից դրվագների հավաքածու։ Տասնմեկ բացիկների հրատարակված խմբաքանակը կազմել է 300000 օրինակ։
  • 1972 թվականին «Սովետական նկարիչ» հրատարակչության կողմից թողարկվեց 18 հատից կազմված բացիկների շարք (նկարիչ՝ Ս․ Ալիմով)։ Հրատարակման խմբագանակ՝ 80000 օրինակ։
  • «Բոնիֆացիի արձակուրդները» մուլտֆիլմից հատվածներ կան այլ՝ «Աու պապիկը» մուլտֆիլմում, երբ ծննդյան օրը նշելու ժամանակ Ռիմա անունով աղջիկը ընկերների հետ նայում է հեռուստացույց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Хитрук Ф. С. «О фильмах». «Каникулы Бонифация. 1965» Արխիվացված 2014-10-06 Wayback Machine. Киноведческие записки № 73, 2005. Արխիվացված 2014-08-18 Wayback Machine
  2. Асенин С. В. Волшебники экрана: Первые в жизни фильмы. Авторитет доброты Արխիվացված 2014-02-26 Wayback Machine 3d-master.org.
  3. Мацоурек, Милош. [coollib.com/b/248224/read#t12 Плохо нарисованная курица]. — Свердловск : Средне-Уральское книжное издательство, 1989. — 269 с. — ISBN 5-7529-0157-X.
  4. 4,0 4,1 4,2 Громов Е. С. Сергей Алимов : Мультипликация, книжная и станковая графика. — М. : Советский художник, 1990. — 176 с. — (Мастера советского искусства). — ISBN 5-269-00097-0..
  5. Салтыкова Е. «Папа» Бонифация мультипликатор Сергей Алимов: «Моим львом назовут премию». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Комсомольская правда», 26 сентября 2014.
  6. Гусев Д. «История одного преступления» Արխիվացված 2019-04-18 Wayback Machine. «Московский комсомолец» № 22764, 6 августа 2001.
  7. Березовская Е. Лев Бонифаций и другие «неблагонадёжные» шедевры: Выставка Сергея Алимова Արխիվացված 2019-04-18 Wayback Machine. 4 января 2013, vesti.ru.
  8. «Больше всего моих личных черт воплотилось в образе льва Бонифация…» Արխիվացված 2020-12-02 Wayback Machine, zenon74.ru.
  9. «10 российских мультиков, которые покорили мир». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. «Фёдор Хитрук. Галерея на Солянке». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.
  11. Юрий Михайлин. «Он внёс иное понимание изображения…» Արխիվացված 2014-08-12 Wayback Machine. Интервью с Юрием Норштейном. Киноведческие записки № 73, 2005. Արխիվացված 2014-08-18 Wayback Machine
  12. Юрий Норштейн. «Снег на траве». Արխիվացված 2014-08-05 Wayback Machine «Искусство кино» № 3, август 2003, kinoart.ru.
  13. Коллекция «Анимация от А до Я» — цикл из 52 передач об истории Российской (Советской) анимации, зарубежных авторах и событиях. Истории создания фильмов, рассказы о жизни режиссёров. Серия 8 — «Фёдор Хитрук». РЕН ТВ.
  14. Норштейн Ю. «Неудачный риск даёт больше, чем серая удачливость» Արխիվացված 2014-08-14 Wayback Machine. Интервью для газеты «Саров», gazeta-sarov.ru.
  15. 15,0 15,1 Бенжамин Бенимана. Взаимодействие анимации и искусства Африки Արխիվացված 2014-10-24 Wayback Machine: Автореферат диссертации на соискание степени кандидата искусствоведения. — Москва, 2000.
  16. 16,0 16,1 Любарская И. «Ежу понятно» Արխիվացված 2016-02-05 Wayback Machine. Интервью с Юрием Норштейном. «Итоги» № 38 (797), 19 сентября 2011. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. ««Ежу понятно»» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  17. Сергей Капков. «Когда вы приносите радость, вы не устаёте» Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:. Интервью с Фёдором Хитруком, animator.ru.
  18. «Каникулы Бонифация» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Նշումներ խմբագրել

  1. Ընդ որում, առյուծը գիշատիչ է և սնվում է միայն մսով։
  2. Անհասկանալի պատճառով Բոնիֆացիի տատիկը մուլտֆիլմում պատկերված է փարթամ բաշով և այտամորուքով, ինչը ներկայումս իսկական էգ առյուծները չեն կարող ունենալ, դրանք ունեն միայն արու առյուծները

Գրականություն խմբագրել

  • Викторов А. Мудрая сказка // Искусство кино. — 1966. — № 1. — С. 45-46.
  • Фильмы-сказки: Сценарии рисованных фильмов. — М. : Искусство, 1972. — Вып. 10. — 222 с.
    • [То же]. — 2-е изд. — 1974.

Արտաքին հղումներ խմբագրել