2021 թվականի հունվարի 5-ին և 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հազարավոր կողմնակիցներ հավաքվել էին Վաշինգտոն ԿՇ-ում, որպեսզի մերժեն 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները և աջակցեն փոխնախագահ Մայք Փենսի և Կոնգրեսի նկատմամբ Թրամփի պահանջը՝ չճանաչելու ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը[4][5][6]։ Այդ ժամանակ Կոնգրեսը նիստ էր գումարել՝ անցկացնելով Ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկը և բանավեճեր անցկացնելով այն բանից հետո, երբ կոնգրեսականներ Թեդ Քրուզը և Փոլ Գոսարը հակադարձել են Արիզոնայում Ընտրիչների կոլեգիայի կողմից ձայների հաշվարկի դեմ։ ԱՄՆ-ի Կապիտոլիումի համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը, որպեսզի մտնեն Կապիտոլիումի շենք, ներառյալ Ազգային քանդակագործական դահլիճը[7][8]։ Չորեքշաբթի օրը Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը պարետային ժամ է հայտարարել[9]։

ԱՄՆ Կապիտոլիումի գրոհում 2021
Մաս 2020-2021 ԱՄՆ նախագահական ընտրությունների բողոքի ցույցեր
Պատկեր:Jan 6 2021 Pres Trump Rally Live DC Crowd.jpg
Մարդկանց բազմություն Վաշինգտոն ԴիՍիում
ԱմսաթիվՀունվարի 6, 2021
ՎայրՎաշինգտոն, ԴիՍի, Միացյալ Նահանագներ
38°53′23″ հս․ լ. 77°00′32″ ամ. ե.HGЯO
ՊատճառԸնդդիմություն ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրություններում ընտրիչների կոլեգիայի ձայների հաշվարկին
Կորուստներ
Զոհեր4[2][3]
ՎիրավորներԱռնվազն 14 ոստիկան[1]
ՁերբակալվածներԱռնվազն 52[1]

ԻրադարձություններԽմբագրել

Ցուցարարները սկսել են հավաքվել Վաշինգտոն ԿՇ-ում, երեքշաբթի՝ հունվարի 5-ին, հաջորդ օրը նախատեսված հանրահավաքից առաջ։ Երեքշաբթի երեկոյան և չորեքշաբթի առավոտյան ձերբակալվել է առնվազն 10 մարդ[7]։

Հունվարի 6-ի առավոտյան հազարավոր ցուցարարներ շրջափակել են Վաշինգտոնի կոթողը՝ հանրահավաք անցկացնելու համար։ Մի քանի մարդ ելույթ է ունեցել Էլիփս զբոսայգում (Սպիտակ տնից դեպի հարավ), այդ թվում՝ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանին և ինքը՝ Թրամփը։  Ջուլիանին դիմել է ամբոխին՝ կրկնելով իրադարձությունների վարկածը, որի համաձայն ընտրություններում օգտագործված քվեարկության մեքենաները «ջարդված» են եղել։  Թրամփը հանդես է եկել ապակյա միջնապատի հետևից՝ հարձակվելով ԶԼՄ-ների վրա և Փենսին կոչ անելով չեղարկել ընտրությունների արդյունքները, ինչը չի մտնում Փենսի սահմանադրական լիազորությունների մեջ[10]։

Չորեքշաբթի օրը Փենսը նամակ է հրապարակել Կոնգրեսում, որում ասել է, որ չի վիճարկի Բայդենի հաղթանակը[10]։ Չորեքշաբթի օրը՝ ժամը 14։15-ին[11], ցուցարարները սկսել են ԱՄՆ Կապիտոլիումի համալիրում շենքի գրոհի փորձերը։  Համալիրի որոշ շենքեր տարհանվել են, և ցուցարարները ճեղքել են անվտանգության համակարգը՝ ներխուժելով Կապիտոլիումի շենք, այդ թվում նաև Ազգային քանդակագործական դահլիճ[7][8]։ Ավելի ուշ համալիրում գտնվող բոլոր շենքերն արգելափակվել են, մուտքն ու ելքը արգելվել են։  Շենքում մարդկանց խնդրել են անցնել կաբինետներ և փակել դռներն ու պատուհանները, իսկ նրանց, որոնք դրսում են եղել, խորհուրդ են տվել «ապաստան փնտրել»[12]։ Կոնգրեսի անդամներին կարգադրել են հակագազեր հագնել այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները սկսել են արցունքաբեր գազ օգտագործել շենքում։ ABC News-ը հայտնել է, որ Կապիտոլիումի շենքում կրակոցներ են լսվել, և որ Ներկայացուցիչների պալատի մուտքի դռան մոտ զինված հակամարտություն է առաջացել[13]։ Արդյունքում ցուցարարներից մեկը վիրավորվել է պարանոցին հասցված կրակոցից[14]։

ԱրձագանքԽմբագրել

ԶԼՄԽմբագրել

  • Բրիտանական Guardian-ը համարում է, որ Թրամփը փորձել է պետական հեղաշրջում իրականացնել։ Թերթի կարծիքով՝ գործողությունների նպատակը Բայդենին նախագահ դառնալու խանգարելն էր, և դա նրա նախագահության ապալեգիտիմացման և նոր վարչակազմի դերի թուլացման արշավի մի մասն է[6]։
  • Independent թերթի կարծիքով՝ Թրամփը խռովություններ է հրահրել, որոնք ավելի շատ ասոցացվում են անկայուն երկրներում իշխանության բռնի փոխանցման հետ և Թրամփի կողմնակիցներին համեմատում է բոլշևիկների և Ձմեռային պալատի գրոհի հետ։ Ի տարբերություն 1917 թվականի Պետրոգրադի, ինչպես գրում է թերթը, նոր «հեղափոխականները» սելֆի էին անում Կապիտոլիումի ֆոնին[6]։
  • Թվիթթերը, Ինստագրամը և Ֆեյսբուքը ժամանակավորապես անջատել են ներկայիս ԱՄՆ նախագահ Թրամփի հաշիվները։

ԲիզնեսԽմբագրել

  • ԱՄՆ-ի խոշորագույն ընկերությունների և բիզնես միավորումների, այդ թվում՝ Citi Bank-ի և Արդյունաբերական պալատի ղեկավարները դիմել են օրենսդիրներին՝ պահանջելով անհապաղ հեռացնել Դոնալդ Թրամփին իշխանությունից՝ օգտվելով իրավունքից, որը տալիս է ԱՄՆ Սահմանադրության 25-րդ ուղղումը[15]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Brice-Saddler Michael, Williams Clarence (January 6, 2021)։ «Three died of medical emergencies during siege of Capitol»։ The Washington Post։ Արխիվացված է օրիգինալից January 6, 2021-ին 
  2. «4 died as Trump supporters invaded Capitol»։ Associated Press։ January 6, 2021։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2021-ին։ Վերցված է January 7, 2021 – via Politico։ «D.C. police officials also say two pipe bombs were recovered, one outside the Democratic National Committee and one outside the Republican National Committee. Police found a cooler from a vehicle that had a long gun and Molotov cocktail on Capitol grounds.» 
  3. «Over 50 people arrested, 14 officers injured and 4 deaths reported amid pro-Trump protests in DC»։ FOX 5 DC։ January 6, 2021։ Արխիվացված է օրիգինալից January 7, 2021-ին։ Վերցված է January 7, 2021 
  4. Peñaloza Marisa (January 6, 2021)։ «Trump Supporters Clash With Capitol Police At Protest»։ National Public Radio (անգլերեն)։ Վերցված է January 6, 2021 
  5. Amenabar Teddy (January 6, 2021)։ «Live updates: Hundreds storm Capitol barricades; two nearby buildings briefly evacuated; Trump falsely tells thousands he won»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է January 6, 2021 
  6. 6,0 6,1 6,2 "Один из самых темных дней в истории США": мировые СМИ о захвате Капитолия и будущем Дональда Трампа, BBC, 7.01.2021
  7. 7,0 7,1 7,2 McEvoy Jemima (January 6, 2021)։ «DC Protests Live Coverage: Entire Capitol Now On Lockdown As Protesters Enter The Building»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է January 6, 2021 
  8. 8,0 8,1 Lang Brent (January 6, 2021)։ «U.S. Capitol on Lockdown, Pro-Trump Protestors Breach Police Lines»։ Variety (en-US)։ Վերցված է January 6, 2021 
  9. «DC Mayor Issues 6 p.m. Curfew Following Protests Wednesday»։ CBS Baltimore (en-US)։ January 6, 2021։ Վերցված է January 6, 2021 
  10. 10,0 10,1 Nickeas Peter (January 6, 2021)։ «Pro-Trump supporters have flooded DC to protest president's election loss»։ CNN։ Վերցված է January 6, 2021 
  11. Fandos Nicholas (2021-01-06)։ «Pence and lawmakers evacuated as protesters storm the Capitol, halting Congress’s counting of electoral votes.»։ The New York Times (en-US)։ ISSN 0362-4331։ Վերցված է 2021-01-06 
  12. «Watch Live: Protesters Swarm US Capitol Steps as Congress Counts Electoral Votes»։ NBC4 Washington (en-US)։ Վերցված է January 6, 2021 
  13. Berge Clint (2021-01-06)։ «HAPPENING NOW: Armed standoff inside US Capitol, shots fired»։ WQOW (en-US)։ Վերցված է 2021-01-06 
  14. Hermann Peter, Leonnig Carol D. (2021-01-06)։ «Person shot inside U.S. Capitol as chaos unfolds»։ The Washington Post (անգլերեն)։ Վերցված է 2021-01-06 
  15. Последний шанс президента. Штурм Капитолия подорвал позиции Трампа, BBC, 7.01.2021

Արտաքին հղումներԽմբագրել