Հակագազ, մարդու շնչառական օրգանները, աչքերն ու դեմքը թունավոր նյութերից, ռադիոակտիվ փոշուց և օդում գազի կամ գոլորշու ձևով գտնվող այլ նյութերից պաշտպանող հիմնական անհատական միջոց (սարք)։ Հակագազերը լինում են զտող (ներշնչվող օդը գտում, մաքրում Է վնասակար նյութերից) և մեկուսացնող (շնչառական օրգանները լրիվ մեկուսացնում Է արտաքին միջավայրից՝ շնչառությունը կատարվում Է հակագազի պարկուճում ռեգեներացվող օդով)։ Վերջինս օգտագործվում Է այն դեպքում, երբ զտող հակագազը պաշտպանություն չի ապահովում, օրինակ՝ շրջապատում թթվածնի պակասության դեպքում։

Ժամանակակից հակագազ փոխվող ֆիլտրերով
Wiktionary-logo-hy.png Ընթերցե՛ք «հակագազ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 56 CC BY-SA icon 80x15.png