Բոլեսլավ Բալզուկևիչ

լեհ քանդակագործ

Բոլեսլավ Բալզուկևիչ (լեհ.՝ Bolesław Bałzukiewicz, փետրվարի 12, 1879(1879-02-12)[1], Վիլնյուս, Ռուսական կայսրություն - փետրվարի 13, 1935(1935-02-13), Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ քանդակագործ, Վիլնյուսի Ստեֆան Բատորիայի համալսարանի պրոֆեսոր (1919), համալսարանի քանդակագործության ամբիոնի վարիչ (1919-1935)։

Բոլեսլավ Բալզուկևիչ
լեհ.՝ Bolesław Bałzukiewicz
Ծնվել էփետրվարի 12, 1879(1879-02-12)[1]
ԾննդավայրՎիլնյուս, Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 13, 1935(1935-02-13) (56 տարեկան)
Վախճանի վայրըՎիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունՎիլնայի Տրուտնևի անվան նկարչական դպրոց և Կրակովի արվեստի ակադեմիա (1902)
Մասնագիտությունքանդակագործ
ԱշխատավայրՎիլնյուսի համալսարան
Ծնողներհայր՝ Wincenty Bałzukiewicz?
 Bolesław Bałzukiewicz Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է վիլնյուսցի ինքնուս փորագրող Վինցենտի Բալզուկևիչի ընտանիքում, նկարիչ Յուզեֆ Բալզուկևիչի և նկարչուհի Լյուցյա Բալզուկևիչի եղբայրն է։ Նախնական գեղարվեստական կրթությունը ստացել է Վիլնյուսի Իվան Տրուտնևի (1897-1902) նկարչության դպրոցում։ 1897-1902 թվականներին սովորել է կրակովյան գեղարվեստի ակադեմիայում, 1902-1903 թվականներին ուսումը շարունակել է Փարիզում։ 1904 թվականից մինչև 1908 թվականը բնակվել է Վիլնյուսում։ Փարիզում Անտոնի Վիվուլսկու հետ միասին ձուլում են Գրյունվալդի ճակատամարտի հուշարձանը, մասնակցում է մի շարք ցուցահանդեսների։ 1919 թվականից նորից բնակվում է Վիլնյուսում։ Նա եղել է Ստեֆան Բաթորի համալսարանի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր։

Թաղված է Վիլնյուսում` Ռասուի գերեզմանոցում։

Ստեղծագործություններ խմբագրել

 
Բոլեսլավ Բալզուկևիչ, «Ինքնանկար»
 
Բոլեսլավ Բալզուկևիչի գերեզմանը Վիլնյուսի Ռասուի գերեզմանոցում

Օգնել է Անտոնի Վիվուլսկուն Կրակովում Գրյունվալդի ճակատամարտի հուշարձանի ձուլման գործում (1910): Բալզուկևիչի կարևորագույն աշխատանքներից մեկը Վիլնյուսի Վիլիա գետի ափին գտնվող ջերմաէլեկտրակայանի անկյունային շենքի աշտարակի վրա տեղադրված էլեկտրականության այլաբանական կերպարն է (այժմ` Լիտվայի էներգետիկայի և տեխնիկայի թանգարան, Ռինկտինեսի փողոց 2, Rinktinės g. 2): «Էլեկտրա» քանդակը (բարձրությունը 4 մետր) տեղադրվել է 1902 թվականին։ Նա պատկերել է կնոջ կերպարը` դափնեպսակը գլխին, աջ ձեռքին բռնած էլեկտրական լամպը, վեր բարձրացված ձախ ձեռքը ավետում է լուսավոր դարաշրջանը։ Նրա ոտքերի տակ մարդու մարմին է, որը ձախ ձեռքով կուրացնող լույսից պաշտպանում է աչքերը ։

1957[2] կամ 1958 թվականին ըստ Վիլնյուսի ճարտարապետ պատմաբան Վլադաս Դրեմի քանդակը հանվում է, 1970 թվականին այն ոչնչացվում է[3]։ 1994 թվականին արձանը հին նկարների հիման վրա վերականգնում է քանդակագործ Պյատրաս Մազուրասը, և 1995 թվականին այն տեղադրվում է իր նախկին տեղում (բրոնզ, բարձրությունը 4 մետր)[4]։

Սուրբ Յացեկ խմբագրել

1901 թվականին[5][6] (այլ տվյալներով, 1908 թվականին[7] Սուրբ Յացեկի (սուրբ Գիացինտ) մատուռի վերականգնման ժամանակ, նախկին քաղաքային ուղեկալի մոտ (այժմ` Բասանավիչյաուս փողոցի , Jono Basanavičiaus g., և Մույտինես փողոցի, Muitinės g. խաչմերուկում որտեղից սկսվում է Սավանորյու պողոտան և Ս. Կոնարսկիո փողոցը) գտնվող աշտարակի վրա տեղադրված հին փայտե արձանիկը փոխարինվեց Բալզուկևիչի կողմից պատրաստված նորով։ 130 կգ քաշով, 2 մ բարձրությամբ արձանը[5] (որոշ տվյալներով բրոնզից, այլ տվյալներով պղնձից)[8] պատկերում է սրբին, զգեստավորված վանական հագուստով, աջ ձեքին խաչը, ձախում Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուսը գրկին, որին ըստ առասպելի հրաշքով է փրկում թաթարների ներխուժումից, անցնելով գետը։ Սուրբ Յացեկի նույն արձանը (այլ նյութից) տեղադրված է Վիլնյուսի Ժվերինաս թաղամասում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածնի տաճարի կողային ճակատի որմնախարշում։

Այլ ստեղծագործություններ խմբագրել

Բալզուկևիչը հայտնի է նաև որպես կոմպոզիտոր Ստանիսլավ Մոնյուշկոյի արձանի հեղինակ, որը տեղադրված է Սուրբ Եկատերինայի տաճարի մոտ գտնվող պուրակում (1922 թվականին Մոնյուշկոյի կիսանդրին տեղադրվել է ռուս գրող Ալեքսանդր Պուշկինի արձանի պատվանդանին, որի կիսանդրին Վիլնյուսից հանվել էր 1915 թվականին)։

1929 թվականին, Վիլնյուսի համալսարանի 350-ամյակի կապակցությամբ, համալսարանի շենքի որմնախորշերում տեղադրվել են Բոլեսլավ Բալզուկևիչի «Ճշմարտացի և Գեղեցիկ» աշխատանքների այլաբանական պատկերները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դրանք ոչնչացվել են[9]։

Քանդակագործը կերտել է հայտնի բանկիր և բարերար Յուզեֆ Մոնտվիլի հուշարձանը, որը տեղադրվել է Տրոկսկի փողոցի վրա գտնվող Սուրբ կույս Մարիամի Համբարձման տաճարի մոտ գտնվող պուրակում։ Քանդակը ստեղծվել է 1911 թվականին, հուշարձանը տեղադրվել է 1935 թվականին, այլ տվյալներով` 1931 թվականին, Մոնտվիլի մահվան քսանամյակի կապակցությամբ։ Մոնտվիլի բրոնզե քանդակը (1,7 մ բարձրությամբ) քանդակված է աթոռին նստած` 2,2 մ բարձրությամբ գրանիտե պատվանդանի վրա[10]։

Բոլեսլավ Բալզուկևիչը պատրաստել է մեդալիոններ, իրատեսական քանդակագործական խմբեր («Էմիգրանտներ», «Որբեր», «Պատերազմ», 1905-1908), Ադամ Միցկևիչի, Յոախիմ Լելևելի և այլոց կիսանդրիները, Անտոնի Վիվուլսկու և այլ անձանց հուշատախտակներ։ Պատրաստել է նաև եղբոր` Յուզեֆ Բալզուկևիչի և պատմաբան Իոահիմ Լելևելի գերեզմանների հուշարձանները` Ռասուի գերեզմանոցում։

1933 թվականին գրող, հրապարակախոս և լրագրող Չեսլավ Յանկովսկու գերեզմանին Ռասուի գերեզմանոցում տեղադրվել է հուշարձան` Բալզուկևիչի և Ֆերդինանդ Ռուշչիցի նախագծով, կոթողի տեսքով աճյունասափորը վերևից, Յանկովսկու հարթաքանդակային պատկերով և լատիներեն մակագրությամբ „Qui nunquam queivit quiescit“ («Հանգչում է նա, ով երբեք հանգիստ չի ունեցել»)[11]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. Lithuanian Energy Museum(անգլ.)
  3. Vladas Drėma. Dingęs Vilnius. Vilnius: Vaga, 1991. ISBN 5-415-00366-5. P. 377.(լիտվ.)
  4. Vilniaus Dailės draugija 1908—1915. Parodos katalogas. Vilnius: Lietuvos dailės muziejus, 1999. ISBN 9986-669-12-X. P. 39.(լիտվ.)
  5. 5,0 5,1 Марганавичене, Э.-В. (6 июня 2008). «История Вильнюсских предместий». runet.lt. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 28 июля 2008-ին.
  6. Kłos, Juliusz. Wilno. Przewodnik krajoznawczy. — Wydanie trzecie poprawione po zgonie autora. — Wilno: Wydawnictwo Wileńskiego oddziału Polskiego Towarzystwa Turystyczniego-krajoznawczego, 1937. — С. 212. — 323 с.(լեհ.)
  7. Drėma, Vladas. Dingęs Vilnius. — Vilnius: Vaga, 1991. — С. 370—371. — 404 с. — 40 000 экз. — ISBN 5-415-00366-5(լիտվ.))
  8. Venclova, Tomas. Wilno. Przewodnik / Tłumaczenie Beata Piasecka. — R. Paknio leidykla, 2006. — С. 194. — 216 с. — ISBN 9986-830-47-8(լեհ.); то же указано на современной информационной таблице у часовни
  9. Antanas Rimvydas Čaplikas. Šv. Jono, Dominikonų, Trakų gatvės. Vilnius: Charibdė, 1998. ISBN 9986-745-13-6. P. 70—71.(լիտվ.)
  10. Antanas Rimvydas Čaplikas. Šv. Jono, Dominikonų, Trakų gatvės. Vilnius: Charibdė, 1998. ISBN 9986-745-13-6. P. 265.(լիտվ.)
  11. Irena Fedorowicz. W służbie ziemi ojczystej. Czesław Jankowski w życiu kulturalnym Wilna lat 1905—1929. Kraków: Collegium Columbinum, 2005. ISSN 1428-6998. ISBN 83-87553-83-2. S. 259.(լեհ.)

Գրականություն խմբագրել

  • Vilniaus Dailės draugija 1908—1915. Parodos katalogas. Vilnius: Lietuvos dailės muziejus, 1999. ISBN 9986-669-12-X. P. 39—40.(լիտվ.)