Կարիա (հունարեն Kapta), պատմական մարզ Փոքր Ասիայի հարավ-արեմուտքում։ Կարիա է կոչվել մ.թ.ա. II հազարամյակում այստեղ բնակվող կարիացիների անունով։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջից Կարիայում հաստատվել են հույն գաղութաբնակներ (հոնիացիներ, դորիացիներ), որոնք հիմնել են Հալիկառնաս, Միլեթ, Մագնեսիա և այլ քաղաքներ։ Մ.թ.ա. VI—IV դդ. Կարիան կառավարել են Աքեմենյանների գերիշխանության տակ գտնվող կառավարիչները։ Մ.թ.ա. 129-ին մտել է հռոմեական Ասիա պրովինցիայի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 322