Մուղլա

քաղաք Թուրքիայում

Մուղլա (թուրք.՝ Muğla), քաղաք Թուրքիայի հարավարևմտյան մասում, Մուղլայի մարզկենտրոն:

Քաղաք
Մուղլա
թուրք.՝ Muğla
Muğla555.png
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզՄուղլա
Մակերես1.661 կմ²
ԲԾՄ660 մ
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն56.619 մարդ (2008)
Ագլոմերացիա92.328
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ252
Փոստային ինդեքսներ48000
Ավտոմոբիլային կոդ48
Պաշտոնական կայքmugla.bel.tr
##Մուղլա (Թուրքիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Անտիկ ժամանակներում, երբ Մուղլայի մարզը կրել է «Կարիա» անվանումը, այստեղ եղել է բնակավայր, որը կոչվել է Մոբոլլա: Ներկայումս բնակավայրից ոչինչ չի մնացել: Քաղաքը չի ունեցել մեծ նշանակություն, մինչև Օսմանյան կայսրության մաս կազմելը: 1420 թվականին քաղաքը դարձել է Մենթեշե սանջաքի վարչական կենտրոն, որը Հանրապետական Թուրքիայի ձևավորումից հետո վերանվանվել է Մուղլա:

ՏուրիզմԽմբագրել

Ներկայումս Մուղլայում տուրիզմը դանդաղ տեմպերով է զարգանում: Հիմնականում Մուղլա են գալիս Մարմարիսից, Աքյաքյայից և Իչմելերից: Մուղլայում առկա է քաղաքային զբոսայգի, ինչպես նաև մի շարք մզկիթներ: Մուղլան կարող է հետաքրքրել այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են տեսնել թուրքական կենցաղը, առանց երանգների և շքեղության: Մուղլայում չկան տարադրամի փոխանակման կետեր: Քաղաքում շրջանառվում է միայն թուրքական լիրա:

ՏրանսպորտԽմբագրել

Մուղլայի ավտոկայարանը գտնվում է քաղաքի հարավում՝ ժամաշտարակից որոշակի հեռավորության վրա: Մուղլայից կարելի է գնել տուրիստական ճանապարհորդություններ դեպի Քուշադասը, որի մոտ գտնվում է անտիկ Եփեսոսը: Մուղլայից կարելի է մեկնել նաև Մարմարիս, Անթալիա, Յաղաթան:

 
Մուղլայի այգիներից մեկը
 
Մուղլայի շուկան
 
Միջնակարգ դպրոց


Մուղլայի մարզի վարչական բաժանում

 

Քաղաքատիպ բնակավայրեր: Մուղլա
Գյուղատիպ բնակավայրեր: Բոդրում | Դալաման | Դատչա | Ֆեթհիյե | Քավաքլըդերե | Քյոյջեգիզ | Մարմարիս | Միլյաս | Օրթաջա | Ուլա | Յաղաթան