Գերոնտասի ճակատամարտ (հուն․՝ Ναυμαχία του Γέροντα), 1821-1829 թվականների Հունաստանի ազատագրական պատերազմի ընթացքի խոշոր ծովամարտ, որը տեղի է ունեցել 1824 թվականի օգոստոսի 29-ին (սեպտեմբերի 10) հունական ապստամբների և Օսմանյան կայսրության և նրա վասալներ Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և Տրիպոլիի (Լիբիա) միացյալ նավատորմերի միջև՝ Եգեյան ծովի Գերոնտաս ծոցում[1]։

Գերոնտասի ճակատամարտ
Թվական1821-1829 (1824)
Մասն էՀունական ազգային-ազատագրական հեղափոխություն
ՎայրԵգեյան ծովի Գերոնտաս ծոցում
ԱրդյունքՀունաստանի հաղթանակ
Հակառակորդներ
Հունաստան Հունական ապստամբներՕսմանյան կայսրություն Օսմանյան կայսրության
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
70-75 ռազմանավ, 800 թնդանոթ18 Ֆրեգատ, 2200 թնդանոթ, 30 փոքր նավ և 151 փոխադրամիջոց
Ռազմական կորուստներ

Նախապատմություն խմբագրել

1821 թվականից մինչև 1824 թվականը Օսմանյան կայսրությունը անհաջող փորձեր էր կատարում Հունական հեղափոխությունը ճնշելու համար։ 1824 թվականին թուրքական սուլթանը ստիպված եղավ օգնություն խնդրել իր վասալ Մուհամեդ Ալիից` Եգիպտոսի կառավարչից, ով եվրոպական, մասնավորապես՝ նապոլեոնյան երբեմնի սպաների կողմից կազմակերպված բանակ և նավատորմ ուներ։ Ծովային ճակատամարտի համար, պատերազմի սկզբնական շրջանի հետ համեմատած առավել մեծամասշտաբ, դուրս բերվեցին նաև Ալժիրի, Թունիսի և Տրիպոլիի նավատորմերը։

1824 թվականի մայիսի 27-ից 29-ը եգիպտական նավատորմը ոչնչացրեց Կասոս կղզին։ Հունական նավատորմի ուշացած մոբիլիզացիան և հունական կառավարության սխալ գործողությունները օսմանյան նավատորմին հնարավորություն տվեցին շրջափակել Փսարա կղզին։ Չնայած ապստամբների հերոսական պաշտպանությանը` թուրքերին հաջողվում է ափ իջնել և սպանդի ենթարկել բնակչությանը։ Սակայն հունական, արդեն մոբիլիզացված, նավատորմը թույլ չտվեց օսմանցիներին ոտք դնել Սամոս կղզի և կոտորել մարդկանց այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել Խիոս կղզում։ Սամոսի մոտ տեղի ունեցած ծովային ճակատամարտում, որը տեղի ունեցավ 1824 թվականի հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը, հունական նավատորմը հաղթանակեց և օսմանյան նավատորմին ստիպեց հեռանալ դեպի Դոդեկանես կղզեախումբը։

Նավատորմեր խմբագրել

Սամոսյան ճակատամարտին մասնակցել է Իդրա կղզու 1-ին էսկադրան՝ ծովակալ Գեորգիոս Սախտուրիսի, և Սպեցես կղզու 1-ին էսկադրան՝ Կոլանդրուցոսի հրամանատարությամբ։ Փսարա կղզու նավատորմը ուշացել էր և չէր հասցրել մասնակցել ճակատամարտին։

1824 թվականի օգոստոսի 20-ին Լիպսո կղզու մոտակայքում, որը գտնվում է Պատմոս և Կալիմնոս կղզիների միջև, հանդիպել են Իդրայի 1-ին և 2-րդ, Սպեցեի 1-ին և 2-րդ էսկադրաները և Պսարայի նավատորմը։ Դա հեղափոխության սկզբից ի վեր նավատորմի ամենամեծ միավորումն էր՝ 70 զինված նավեր, 5 հազար նավաստիներ և 800 թնդանոթ։

Միևնույն ժամանակ օսմանյան նավատորմը Դոդեկանեսյան կղզիներում միավորվել է Եգիպտոսի, Ալժիրի, Թունիսի և Տրիպոլիի նավատորմերին. հաշվարկել են 100 ռազմանավեր, նավախմբի պետ Խոսրեֆ փաշայի գծանավը, 25 ֆրեգատ, 50 կորվետներ և բրիգներ, գոլետներ։ Ըստ ֆրանսիացի ծովակալ Ժյուրեն դե լա Գրավյերի, սրան պետք է ավելացնել նաև 400 տրանսպորտային միջոցներ։ Միացյալ մուսուլմանական նավատորմն ուներ 8 հազար նավաստի, 2 հազար թնդանոթ։ Եգիպտական նավատորմի սպաների մեծամասնությանը վարժեցրել էին եվրոպացիները, մասնավորապես՝ ֆրանսիացիները։ Ի լրումն սրա՝ տրանսպորտային միջոցները տիրապետում էին 16 հազար զինվորներ։ Խոսրեֆ փաշան Իբրահիմին, ով Եգիպտոսի կառավարչի `եգիպտական բանակի և նավատորմի հրամանատարի հոգեզավակն էր, բացահայտեց, որ էքսպեդիցիայի նպատակը, ինչպես միշտ, Սամոսն է` Եգեյան ծովի արևելյան հատվածում հունական հեղափոխության վերջին պատվարը։

Ճակատամարտ Կոս կղզու մոտ խմբագրել

 
Բոդրումը և Կոս Կղզին

Դեռ օգոստոսի 17-ին Հակոբոս Թոմբազիսը իր գոլետով գրավեց Ավստրիական տրանսպորտային միջոցները, որտեղից տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ օսմանյան և եգիպտական նավատորմերը գտնվում են Կոս կղզուն հանդիպակաց։ Ծովակալների խորհուրդը որոշում է կայացնում չսպասել թշնամուն, այլ նախահարձակ լինել Կոս և Հալիկառնաս կղզիների միջև գտնվող նեղուցում (այժմ՝ Բոդրում)։

Առջևից գնում էին 6 հրկիզանավեր՝կապիտաններ Պիպինոսը, Ռոբոտիսը, Թեոխարիսը՝ Իդրա կղզուց, կապիտան Կաստելիոտիսը՝Սպեցե կղզուց, կապիտան Դիմիտրիոս Պապանիկոլիսը և կապիտան Վուրլոսը՝ Պսարա կղզուց։ Հենց որ թուրքերը հայտնաբերեցին, որ հունական նավատորմը մոտենում է, Խոսրեֆը և Իբրահիմը առագաստները բացելու հրաման տվեցին իրենց նավերին։

Հունական նավատորմի հրամանատար Միաուլիս Անդրեաս-Վոկոսը ողջ նավատորմը նեղուց ներխուժելու ազդանշան տվեց։ Եվ կրկին հունական նավատորմին հաղթանակ նվիրեցին նեղուցում թուրքական նավերին հետապնդող հրկիզանավերը։ Ծովակալ Գ. Սախտուրիսը իր օրագրում գրում է՝ «հրկիզանավերը մեր նավատորմի հոգին են։ Առանց դրանց մենք չէինք կարողանա որևէ բանի հասնել, կամ`շատ քիչ բանի կհասնեինք թվաքանակով և հնարավորություններով անհամեմատելի նավեր ունեցող թշնամու դեմ»[2]։

Ապստամբ Վուրլոսի հրկիզանավը ջրագծով 5 ռմբագունդ ստացավ, իսկ հունական բրիգի հետ բախումից հետո դարձավ անկառավարելի։ Անձնակազմը ստիպված եղավ այրել այն։ Անհետացավ նաև կապիտան Մանեզասի հրկիզանավը։

Խոսրեֆի հրամանատարական նավը՝ ֆլագմանը, հետապնդում էր կապիտան Կոնստանտիսա Նիկոդիմոսի հրկիզանավը։ Թուրքական ֆլագմանը խայտառակ ձևով թաքնվեց Բոդրումում՝ վնասվելով շտապողականության արդյունքում, իսկ հայտնի եգիպտացի Իսմայիլ-Ջիբրալթարը, ով այրել էր Գալակսիդի քաղաքը և ավերել էր Կասոս կղզին, հրաշքով փրկվեց կապիտան Պիպինոսի հրկիզանվից։

Մթնշաղին հունական նավատորմը դուրս եկավ նեղուցից՝ «Մենք հասկացանք, որ ոչնչի չենք հասել» (կապիտան Ցամադոսի օրագրից)[3]։

Առավոտյան թարմ քամի փչեց, և Միաուլիսը նավատորմին Գերոնտաս (հուն․՝ Γέροντας — ծերուկ) ծովածոցի փոքրասիական ափում, հյուսիսային Բոդրումում խարիսխ գցելու ազդանշան արձակեց։ Նեղուցում մնացին միայն 2 պահակային բրիգադներ։

Գերոնտաս խմբագրել

Հունական նավատորմը ծոցում մնաց 2 օր՝պատրաստ կասեցնելու թուրքական նավատորմի առաջխաղացումը այն դեպքում, եթե սա շարժվի դեպի Սամոս։ Օգոստոսի 28-ին 7 թուրքական նավեր դուրս եկան Բոդրումից՝ նպատակ ունենալով հայտնաբերել հունական նավատորմի տեղակայվածությունը։ Հունական ողջ նավատորմը բացեց առագաստները՝ ենթադրելով, թե դա թուրքական ավանգարդն է, բայց թուրքերը, մի քանի անգամ գնդակոծելով, շուռ եկան և վերադարձան Բոդրում։ Հունական նավատորմը գտնվում էր Գիդիայի (հուն․՝ Γίδια — Այծեր) ժայռերի մոտ։ Որոշում էր կայացվել վերադառնալ և կրկին կայանել Գերոնտասի ծոցում, բայց թույլ քամին հնարավորություն տվեց ծովածոց հասնել միայն 15 նավերի, որոնց թվում Իդրայի ֆլագմանը՝Միաուլիսի հրամանատարությամբ, և Սպեցեի ֆլագմանը՝ Կոլանդրուցոսի հրամանատարությամբ։ Մնացյալ նավատորմը, ներառյալ Պսար կղզու բոլոր նավերը, մնաց թիկունքում՝ Ֆարմակոնիսի և Հայդուրոնիսի կղզիների միջև։

Ճակատամարտի ընթացք խմբագրել

 
Պետեր Ֆոն Գեսս
 
Ճակատամարտի քարտեզը

Օգոստոսի 29-ի լուսաբացին Բոդրումից հյուսիսային ուղղությամբ դուրս եկան օսմանյան և եգիպտական նավատորմերը, ընդհանուր առմամբ՝ 86 նավ։ Նավատորմերը ընթանում էին երկու գծով. ձախ գծի առջևից գնում էր Խոսրեֆի հրամանատարական նավը, որի նպատակը հունական նավատորմը աջից շրջափակելն էր։ Երկրորդ գիծը գլխավորում էր Իբրահիմի հրամանատարական նավը, որը նպատակ ուներ ջախջախել ծոցում կայանված հունական նավերը։ Իբրահիմի մոտ գտնվող ֆրանսիացի սպաները անմիջապես գնահատեցին իրենց ընձեռնված հնարավորությունները՝ծոցում ջախջախելու հունական նավերը։

Ճակատամարտը հույների համար սկսվեց ամենաանբարեհաճ հանգամանքերում։ Թուրքերը ընթանում էին իրենց համար բավականին բարեհաջող քամուն համընթաց, այն դեպքում, երբ ծոցում քամու իսպառ բացակայությունը հունական նավերին հնարավորություն չտվեց անգամ դուրս գալ այստեղից։ Ծոցում արգելափակված նավերի համար առաջացավ կրիտիկական, համարյա հուսահատ իրավիճակ։ Հունական անձնակազմերը, ուղղակիորեն հուսալքված, չապավինելով միայն ճակատագրին, փրկամակույկներն իջեցրեցին և, սրանց վերջնամասերը կցելով իրենց նավերին, ողջ ուժերի գերլարումով՝ բուքսիր քաշելով՝ դուրս եկան ծոցից։ Շատ քիչ էր հավանականությունը, որ նրանք կհասցնեն նավերը դուրս բերել ծոցից, քանի դեռ թուրքական նավատորմը չէր մտել այստեղ, բայց դա հույների վերջին հույսն էր։ Առջևից ընթացող Իսմայիլ-Ջիբրալթարի կորվետները արդեն կրակ էին բացել։

Այս օրհասական ժամին ապստամբների ծովակալՆիկոլիս Ապոստոլիսը, գտնվելով խորը թիկունքում, իր հրկիզանավերին արձակվելու հրաման տվեց։ Պապանիկոլիսը և Նիկոդիմոսը նետվեցին հարձակման։ Պապանիկոլիսը՝Էրեսսոսի հերոսը, կրկին աչքի ընկավ և, ինչպես գրում է իդրացի Սախտուրիսը «նետվելով առջևից գնացող երկու ֆրեգատների վրա` նրանց փախուստ մատնեց»։ Հրկիզանավերի հետևից անմիջապես թիկունքից կռվի մեջ մտան նաև հունական մնացյալ նավերը։

Օգտվելով թուրքերի մոտ տիրող խառնաշփոթից՝ հունական նավերը սկսեցին մեկը մյուսի հետևից դուրս գալ ծոցից։ Առաջինը դուրս եկավ Միաուլիսի հրամանատարական նավը և սկսեց մանրևրել, որպեսզի ներքաշվի ճակատամարտի մեջ։ Երկու կողմերի նավատորմերը կրակ էին բացել 3 հազար թնդանոթներից։ Բայց այժմ քամին բարենպաստ էր հույների համար։ Իդրացի կապիտան Յաննիս Մատրոզոսը իր հրկիզանավը ամրակցում է եգիպտական բրիգին (երկկողմ առագաստանավ), բայց վերջինիս եվրոպական անձնակազմը կարողանում է հանգցնել կրակը։ Այդ նույն բրիգի վրա հարձակվում է նաև իդրացի կապիտան Պիպինոսը, բայց իր վիրավորվելուց հետո նրա անձնակազմը ժամանակից շուտ կրակի է մատնում հրկիզանավը։ Երրորդ անգամ բրիգի վրա հարձակվում է սպեցեյցի կապիտան Լազարոս Մուսուսը և հրկիզում է այն։ Անձնակազմը նետվում բաց ծով։ Միաուլիսը մյուս հրկիզանավերին ազդանշան է տալիս՝ «Խաչի օգնությամբ՝ հարձակվեք»[4]։

Իդրացի կապիտան Թեոխարիսը հետապնդում է 44-րդ թնդանոթային ֆրեգատը՝Մարսելում կառուցված թունիսյան հրամանատարական նավը։ Այստեղ, բացի 500 նավաստիներից, գտնվում էին 800 զինվորներ և եվրոպացի սպաներ։ Շատերը ընկան ծովը, բայց քամին կրակին շահեկան չէր։ Միաուլիսը Կապիտան Վատիկիոտիսին հրամայում է հետապնդել այդ ֆրեգատը։ Շուտով ֆրեգատը կրակի մատնվեց և կես ժամ անց հօդս բարձրացավ։

Սրանից հետո թուրքերի մոտ ոգին կոտրվեց, և Խոսրեֆի, Իբրահիմի, Իսմայիլ-Ջիբրալթարի և Ալժիրի հրամանատարական նավերը շուտափույթ հեռացան։ Ազատագրական պատերազմի այս խոշոր ծովամարտում հաղթանակը Հունաստանին՝ հմտավարժություն, հույն նավաստիներին՝ մանրևելու ունակություն, ինչպես նաև՝ հրկիզանավեր նվիրեց։

Ճակատամարտից հետո խմբագրել

Սպեցեացի ծովակալը իր՝ Սպեցե ուղարկված հաշվետվության մեջ գրել է. «նրանք կթաքնվեն Կոսում և Հալիկառնասում, քանի դեռ հեռանալու հնարավորություն չեն գտել, մի մասը` Կոստանտինուպոլսում, մյուսները՝ Եգիպտոսում»[5]։

Ավելի հանգամանալից՝ Միաուլիսը իր կղզում գրել է .«Եղբայրներ, մենք կրկնակի հաղթել ենք թշնամուն, բայց հենց այդ հաղթանակների պատճառով մենք վտանգի մեջ ենք։ Մեր այժմյան երեք ամենահրատապ անհրաժեշտություններն են`պարենամթերք, զինամթերք և հրկիզանավեր… Մեզ առաջվա նման հակադրված են ավելի քան 70 ռազմանավեր։ Մենք կարիք ունենք մեծ քանակի հրկիզանավերի. դրանք որքան հնարավոր է շուտ ուղարկեք»[6]։

Խոսրեֆի փախուստ խմբագրել

Սամոսի վրա կախված վտանգը դեռ չէր փոքրացել։ Հունական նավատորմը տեղակայվեց Լիպսո և Արկիուս կղզիների միջև։ Սեպտեմբերի 6-ին հայտնվեցին թուրքական 200 նավեր, որոնցից 90-ը՝ խոշոր։ Ակնհայտ էր, որ թուրքերը ափ են իջնելու Սամոսում։ Զինամթերքի մինիմալ պաշարով և առանց հրկիզանավերի՝ Միաուլիսը հրաման տվեց դուրս գալ և կանգնելՍամոսին հանդիպակաց, Մարաֆոկամպոյից մինչև Հյուսիսային

Մարին՝ամենահարմարը ափ իջնելու համար։ Պաշտպանության համար ոտքի էր հանվել կղզու ողջ բնակչությունը։

Երեկոյան փոթորիկ սկսվեց։ Թուրքական նավատորմը բաց ծովում էր, սկսեց ապաստան փնտրել։ Թուրքական նավերը ցրվեցին, մեծ մասը վերադարձան Բոդրում։ Սամոսը հերթական անգամ փրկվեց։

Սեպտեմբերի 9-ին Խոսրեֆի նավատորմը նկատվեց Պատմոս կղզու մոտ. շարժվում էր դեպի Թինոս։ Խոսրեֆի նավատորմը խիստ տարբերվում էր 6 ամիս առաջ Եգեյան ծով դուրս եկած նավատորմից։ Նա տասնյակ նավեր, հազարավոր նավաստիներ և ռմբարկուներ էր կորցրել Պսարի պաշարման, Սամոսյան և Գերոնտասի ճակատամարտերի ժամանակ։ Մնացյալ նավերը բավականին վնասված էին։ Իբրահիմին թողնելով ամենալավ 15 նավերը՝ Խոսրեֆը շտապեց թաքնվել Դարդանելում՝փախչելով Միաուլիսի կողմից ուղարկված մի քանի հունական հետապնդող նավերից։

Գիշերային ճակատամարտ Միտիլինի մոտ խմբագրել

Իդրայի նավերը կայանվեցին Վոլիսոսի մոտ, Քիոսի արևմտյան ափին, իսկ հատուկ ջոկատայիններն ու ապստամբները՝ ոչնչացված Պսար կղզում։ Սեպտեմբերի 22-ին տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ Իբրահիմի նավերը հայտնվել են Կարաբուրուն հրվանդանում։ Սակայն ապստամբները ուղղություն վերցրեցին դեպի Սիրոս կղզին՝ մթերապաշար բերելու։ Միայն բրանդերիստ Նիկոդիմոսը հրաժարվեց գնալ նրանց հետ՝«Ես ծառայում եմ իմ ազգին, ոչ թե ապստամբների ծովակալին։ Կհետևեմ Միաուլիսին, ով դուրս է եկել թշնամուն փնտրելու»[7]։

Միաուլիսը երկյուղ ուներ, որ թուրքերը նոր փորձ կանեն Սամոսում ափ իջնելու և գնաց այնտեղ, բայց, Սամոսում թուրք չգտնելով, պարզեց, որ թուրքերը մոտենում են Լեսբոս կղզուն։ Սեպտեմբերի 24-25-ի կեսգիշերին Միաուլիսը հասավ թուրք-եգիպտական նավատորմին, որը մեծ թվով լամպերով նավարկում էր։

Առջևից գնում էին հունական հրկիզանավերը և թուրքերին կրակում էին նավախելի թնդանոթներից։ Բայց ահա երկու իդրացի՝ կապիտաններ Թ. Թեոֆանիսը և Դ. Կալոյաննիսը, երկու նավակողերից հարձակվեցին թունիսյան բրիգի վրա։ Թեոֆանիսի համար քամին բարենպաստ չէր, բայց Կալոյաննիսի հրկիզանավից բացված կրակը շպրտվում էր բրիգի վրա։ 15 րոպե անց բրիգը հօդս բարձրացավ։ Նիկոդիմոսը հետապնդեց եգիպտական հետախուզական նավը (կորվետը), երբ տեղի ունեցավ անկանխատեսելին. կրակը հրանոթային նավակայանից անմիջապես անցավ նկուղային մաս, և հրկիզանավի անձնակազմը, մի կերպ կառչելով փրկամակույկներից, հրաշքով կենդանի մնաց։

Հույների մոտ մնացել էր միայն 2 հրկիզանավ։ Լուսաբացին կապիտան Ա. Ռոբոցիսը հետապնդեց եգիպտական կորվետը, բայց նավն այրվեց առանց արդյունք տալու։

Սակայն Իբրահիմի նավատորմը արդեն տագնապի մեջ էր, որի արդյունքում շատ կորվետներ և բրիգներ լքվեցին կամ կործանվեցին Լեսբոսի ափերին[8]։

Այս ճակատամարտից հետո հունական նավատորմը վերադարձավ Սամոս, իսկ Իբրահիմը ստիպված եղավ վերադառնալ Կոս։ Այստեղ նա ոչ միայն հրամանատարությունը վերցրեց վախկոտ կապիտանների ձեռքից, այլ նաև նրանց կապեց իրենց իսկ նավակայմերից և հրամայեց քոթակել նրանց։

Երբ Ալեքսանդրիայից Կոս հասան 5 հազար զինվորներով փոխադրամիջոցները, Իբրահիմը որոշում կայացրեց դադարեցնել Սամոսի հետ կապված ձեռնարկումը և գնալ Կրետե, իսկ այստեղից ափ իջնել Պելեպոննես, որը, ի սկզբանե, հենց նրա արշավանքի հիմնական նպատակն էր։

Իբրահիմի փախուստ խմբագրել

Հոկտեմբերի 19-ին հունական նավատորմ ժամանեց Կոնստանտին Կանարիսը, ով վերջապես նոր հրկիզանավ էր ստացել։ Հոկտեմբերի 28-ին տեղեկություն ստացվեց այն մասին, որ Իբրահիմը դուրս է եկել Կոսից և Բոդրումից։ 52 հունական նավեր բացեցին իրենց առագաստները։ Առջևից գնացողները տեղեկացրեցին, որ թուրքերը տեղակայված են Նիսիրոս կղզու մոտակայքում։ Ակնհայտ էր, որ Իբրահիմը շարժվում է դեպի Կրետե։ Աստիպալեյա կղզու մոտ առջևից գնացող հունական նավերը հայտնաբերեցին 200 թուրքական նավեր, ռազմանավեր և փոխադրամիջոցներ, բայց անքամի եղանակը հնարավորություն չէր տալիս հունական նավատորմին հասնելու Իբրահիմին։ Հունական նավատորմը գիշերը շարունակեց շարժվել Իբրահիմի հետքերով և նրան հասավ նոյեմբերի 1-ի լուսադեմին Հերակլիոն քաղաքի մոտ, Կրետեում։ Հույները կարող էին հարձակվել կամ ռազմանավերով, կամ փոխադրամիջոցներով։ նախապատվությունը տրվեց ռազմանավերին։ «Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես 200 նավերը փախչում էին 45 նավիերից»[9]։

Հրկիզանավերից առաջինը հարձակվեց Վոկոսը, բայց 40 թուրքերով փրկանավակը փորձեց նավաճանկում (աբորդաժ) կատարել, նրանք դուրս եկան հրկիզանավի խելի վրա։ Հրկիզանավի անձնակազմին հաջողվեց նրանց ծովը նետել։ Միաուլիսը կապիտան ռոբոցիսին հրամայում է հարձակվել այդ նույն ֆրեգատի վրա, բայց մոտենալուն պես թշնամու ռմբագունդը ընկնում է հրկիզանավի վրա, բայց անձնակազմը փրկվում է վերջին պահին։ Կանարիսը և ևս մեկ հրկիզանավ Իդրայից հետապնդում են մեկա յալ ֆրեգատ, բայց չեն կարողանում հասնել նրան։

Արևամուտին Իբրահիմը 12 ֆրեգատների գլուխ անցած հրետանային գրոհ ձեռնարկեց հունական նավերի դեմ։ Վերջիններս ընդունեցին գրոհը, և Իբրահիմը այժմ մտածում է փրկվելու մասին։ հունական նավերը խախտեցին եգիպտական սահմանագիծը, որից հետո թուրքերն ու եգիպտացիները վախենում էին հրետանային կրակ բացելուց, որպեսզի չոչնչոնային իրենց փոխադրամիջոցները։ Ֆրեգատները մարեցին իրենց լամպերը՝ վախենալով հունական հրկիզանավերից։

Երեկոյան ժամը 11-ին կապիտան Ստիպասը և կապիտան Մատրոզոսը մեկը մյուսի հետևից հետապնդեցին եգիպտական բրիգը, և թեպետ բրիգը չհրկիզվեց, բայց վառվող բրանդերների պատկերները Իբրահիմին ստիպեցին «salva chi salva» (փրկվեք, ով կարող է) ազդանշանն արձակել[10]։ Այդ պահից սկսած Իբրահիմի նավատորմը տագնապահար եղավ։ Նրա նավերը փախչում էին տարբեր ուղղություններով՝ դեպի Սպինալոգա, Կրետե, Կասոս, Կարպատոս, Հռոդոս, որոշներն անգամ հասել էին մինչև Ալեքսանդրիա։

Կասոս կղզու մոտ Սախտուրիսայի «Աթենաս»-ը, Միաուլիսի «Արես» -ը և Թոմբազիսայի «Թեմիստոկլես»-ը վրա հասան և շրջափակեցին եվրոպական դրոշով 5 փոխադրամիջոցներից 4-ը։ Դառը հեգնանքը նրանում էր, որ գրավված փոխադրամիջոցներց անգլիականը կոչվում էր «Ոդիսևս», իսկ ավստիրականը՝ «Սոկրատ»։

 
Ֆեմիստոկլիս

Հետևանքները խմբագրել

  • Սամոսյան ճակատամարտից, Գերոնտասի ճակատամարտից և հաջորդող՝ Միտիլինիի և Հերակլիոնի մոտ տեղի ունեցած մարտերից հետո թուրքերը Սամոսը գրավելու որևէ փորձ չարեցին։ Կղզին ազատ մնաց մինչ պատերազմի ավարտը։ «Մեծ տերությունների», հատկապես՝ Մեծ Բրիտանիայի, ով փորձում էր սահմանափակել ապստամբ հույն ժողովրդի տարածքը, որոշմամբ կղզին դուրս մնաց հունական թագավորության սահմաններից։ Սակայն, դրանով հանդերձ կղզուն շնորհվեց ինքնավարություն, և սուլթանի իշխանությունը միայն ձևական էր։ Սամոսցիներին հաջողվեց ղեկավարել Էնոզիսը, այսինքն՝ միավորվել Հունաստանին միայն 1913 թվականին, Բալկանյան առաջին պատերազմում հունական նավատորմի հաղթանակից հետո։ (տես նաև՝ Էլլի ճակատամարտ, Լեմնոսի ճակատամարտ (1913))։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ζενάκος, Αυγουστίνος (6 Ιουλίου 2003). «Σπέτσες 1822 - Γέροντας 1824». Το Βήμα. Վերցված է 23 Μαρτίου 2014-ին.
  2. Ημερολόγιο Σαχτούρη,σ.54
  3. Ημερολόγιο Τσαμαδού,σ.97
  4. Ημερολόγιο Σαχτούρη,σ.54-55
  5. Ορλάνδος,έ.ά.,τ.Β,σ.122
  6. Αρχείον Ύδρας,τ.Ί,σ466
  7. Νικόδημος,Απομνημονεύματα,σ.64-65
  8. Νικόδημος,Απομνημονεύματα,σ.66
  9. Ημερολόγιο Σαχτούρη,σ.309
  10. Ημερολόγιο Σαχτούρη,σ.79