Հալիկառնաս
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հալիկառնաս, Հալիկարնասոս, հնագույն քաղաք Փոքր Ասիայի հարավարևմտյան ծովափին, Կարիայի առևտրական և մշակութային կենտրոնը (այժմ՝ Բոդրում քաղաքը Թուրքիայում)։ Հիմնել են դորիացիները՝ մ.թ.ա. մոտ 1200 թվականին։ Մ.թ.ա. 5-րդ դարում մտել է Աթենական առաջին ծովային միության մեջ։ Ծաղկում է ապրել տիրանոս Մավսոլոս II-ի կառավարման ժամանակ (մ.թ.ա. 377—353)։ Մ.թ.ա. 334 թվականին Հալիկառնասը ավերել է Ալեքսանդր Մակեդոնացին, սակայն հետագայում վերականգնվել է։ Մ.թ.ա. 129 թվականին մտել է հռոմեական Ասիա պրովինցիայի մեջ, ապա անցել Բյուզանդիային։ Հալիկառնասը Հերոդոտոսի և Դիոնիսիոս Հալիկառնասցու հայրենիքն է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալիկառնաս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 49)։ |