Բոգդան Քոբուլով
Բոգդան Զաքարի Քոբուլով (Կոբուլով Բախշո (մարտի 1, 1904[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 23, 1953[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության պետանվտանգության 2-րդ կարգի կոմիսար (1943), գեներալ-գնդապետ (1945):
Բոգդան Քոբուլով | |
---|---|
Ծնվել է | մարտի 1, 1904[1][2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 1953[1][2] (49 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ և տանջող |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Հմայակ Քոբուլովի եղբայրը։
Կենսագրություն
խմբագրելԲոգդան Քոբուլովը ծնվել է 1904 թվականի մարտի 1-ին, Թիֆլիսում։ 1911-1922 թվականներին սովորել է Թիֆլիսի գիմնազիայում։ 1922-1935 թվականներին ծառայել է Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության պետանվտանգության ժողկոմատի Վրաստանի խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ներքին գործերի ԺԿ վարչությունում, 1935-1936 թվականներին Իրանում կատարել է հետախուզական աշխատանք։ 1941 թվականին եղել է ԽՍՀՄ պետանվտանգության ժողկոմի տեղակալ, 1943-1945 թվականներին՝ առաջին տեղակալ, 1946-1953 թվականներին՝ Արտասահմանում խորհրդային ունեցվածքի գլխավոր վարչության նախագահի՝ Գերմանիայի գծով տեղակալ, 1953 թվականի մարտից՝ ԽՍՀՄ ՆԳ նախարարի առաջին տեղակալ։
Աշխատանքի ընթացքում ցուցաբերած բռնությունների ու կամայականությունների համար ԽՍՀՄ Գերագույն դատարանի հատուկ դատական ատյանի կողմից դատապարտվել է մահապատժի և գնդակահարվել[3]։
Մահ
խմբագրելԲոգդան Քոբուլովը մահացել է 1953 թվականի դեկտեմբերի 23-ին, Մոսկվայում։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան (երեք) (22.07.1937, 30.04.1946, 29.10.1949)
- Կարմիր դրոշի շքանշան (հինգ) (26.04.1940, 20.09.1943, 7.07.1944, 3.11.1944, 1.06.1951)
- Սուվորովի 1-ին աստիճանի շքանշան (8.03.1944)
- Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշան (24.02.1945)
- «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշան (3.12.1944)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (24.06.1948)
- Վրացական ԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (10.04.1931)
- Մեդալներ
- «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» նշան (20.12.1932)