«Բյութիֆուլ» (իսպ.՝ Biutiful), Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի՝ 2010 թվականին նկարահանված դրամատիկ ֆիլմը։ 2010 թվականի Կաննի փառատոնի հիմնական մրցույթի մասնակից[14]։

Բյութիֆուլ
անգլ.՝ Biutiful
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Իսպանիա
Ժանրդրամա[1][2][3][…]
Թեմապարանորմալ ունակություն[4], parenthood?[4], չարորակ ուռուցք[4], մեղքի հույզ[4], Ստվերային տնտեսություն[4], անհաջող ընտանիք և սոցիալապես մարգինալացված խումբ[4]
Թվական2010 և մարտի 10, 2011[5]
Լեզուիսպաներեն, դասական չինարեն և վոլոֆ
ՌեժիսորԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու[6][7][2][…]
ՊրոդյուսերԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Գիլյերմո դել Տորո, Ալֆոնսո Կուարոն և Ջոն Քիլիք[8]
Սցենարի հեղինակԱլեխանդրո Գոնսալես Ինյարիտու, Արմանդո Բո (թոռ) և Նիկոլաս Ջակոբոնե
ԴերակատարներԽավիեր Բարդեմ[6][7][9][…], Մարսել Ալվարես[6][10][11], Գիլյերմո Էստրելյա[7][11], Էդուարդ Ֆերնանդես[6][10][11], Շեյխ Նդիայ[11], Նասեր Սալեհ[11], Ռուբեն Օչանդիանո[11], Անա Վագեներ[10][11], Բլանկա Պորտիլյո[9], Կառա Էլեխալդե[10][11], Չեն Տայշե[12], Լուո Ջին[12], Ադելֆա Կալվո[11], Ֆելիքս Կուբերո[11], Մարիա Կասադո Պարեդես[12], Դունիա Մոնտենեգրո[11], Սոֆի Էվանս[11], Մարտինա Գարսիա, Մանոլո Սոլո[12] և Ալայն Էռնանդես[8]
ՕպերատորՌոդրիգո Պրիետո
ԵրաժշտությունԳուստավո Սանտաոլալյա
ՄոնտաժՍթիվեն Միրիոուն
Պատմվածքի վայրԲարսելոնա[4]
Նկարահանման վայրԲարսելոնա, Տեռասա և Իսպանիա
ԿինոընկերությունTelevisió de Catalunya, Իսպանիայի հանրային հեռուստատեսություն, Cha Cha Cha Films, Focus Features և MOD Producciones
Տևողություն148 րոպե
Շահույթ25 100 000 $[13]
IMDbID 1164999
ԿինոՊոիսկID 438268
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=uOl3rp-sxj4
 Biutiful Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը պատմում է Ուզբելի մասին, ով ամուսնալուծված է, ապրում է երկու երեխաների հետ։ Նա իմանում է, որ տառապում է անբուժելի հիվանդությամբ։ Ֆիլմի ընթացքում նա պատրաստվում է իրա մոտալուտ մահվանը. հիշում ա անցյալն ու կարգավորում գործերը ներկայում։ Գլխավոր հերոսը ներգրավված է անօրինական զբաղմունքի մեջ. օգնում է անօրինական իմիգրանտներին աշխատանք գտնել՝ դրանից որոշակի շահույթ ունենալով։ Նրա խնամատարության ներքո էին մի քանի տասնյակ չինացիներ, ովքեր տարբեր բանվորական աշխատանքներ էին կատարում։ Խնայողության նպատակով այդ իմիգրանտների բնակավայր հանդիսացող նկուղի համար նա գնում է էժանագին ջեռուցիչներ, որոնց պատճառով աշխատողները մահանում են շնչահեղձությունից։ Նրան սկսում է սաստիկ տանջել խղճի զգացումը, նրան հետևում են մահացածների պատկերները։ Շուտով նրա կրպակում է հայտնվում ոստիկանությունը, որն ավելի վաղ արդեն բացահայտել էր Բարսելոնայի փողոցներում նրա անօրինական վաճառքի կետերն ու ձերբակալել էր դրանց աշխատողներին։ Միաժամանակ Ուզբալն իմանում է իր նախկին կնոջ ու հարազատ եղբոր կապի մասին։ Նա իր տուն է բերում մի կնոջ՝ Իգեին՝ իր երեխայի հետ (երկրից արտաքսված իմիգրանտներից մեկի կինը)։ Վերջինս օգնում է Ուզբալին պայքարել հասունացող հիվանդության դեմ և խնամել երեխաներին, որոնց մայրը ինքն իր մասին անգամ չէր կարողանում հոգ տանել և շուտով հայտնվում է հիվանդանոցում։ Ուզբալը լուռ մահանում է անկողնում՝ դստեր կողքը պառկած։

Դերերում

խմբագրել
Դերակատար Դեր
Խավիեր Բարդեմ Ուզբալ Ուզբալ
Մարիսել Ալվարես Մարամբրա Մարամբրա
Հաննա Բուշաիբ Անա Անա
Գիլյերմո Էստրելյա Մատեո Մատեո
Էդուարդ Ֆերնանդես Տիտո Տիտո
Դիարյատու Դաֆ Իգե Իգե
Ռուբեն Օչանդիանո Սանկ՝ ոստիկան Սանկ՝ ոստիկան
Անա Վագեներ Բեա Բեա
Բլանկա Պորտիլիո
Կարա Էլեխալդե Մենդոսա Մենդոսա

Ստեղծումը

խմբագրել
  • Ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են 2008 թվականի հոկտեմբերին Բարսելոնայում (Իսպանիա)[15][16]։
  • Նկարահանումների ընթացքում՝ 2009 թվականի փետրվարի 12-ին, գլխավոր դերակատար Խավիեր Բարդեմը տարել է միջողնային ճողվածքի հեռացման վիրահատություն[17]։
  • Այս ֆիլմը Ինյարիտուի առաջին ֆիլմն է, որը նա նկարահանել է առանց իր հիմնական սցենարիստ Գիլյերմո Արիագայի։ Ռեժիսորն ինքն է գրել ֆիլմի սցենարը[18]։
  • Ֆիլմում հիմնականում նկարահանվել են ոչ պրոֆեսիոնալ դերասաններ[19]։
  • Դիարյատա Դաֆը սենեգալացի իմիգրանտուհի է, ով ասշխատում է Բարսելոնայից ոչ հեռու գտնվող մի վարաավիրանոցում, Նրա ճակատագիրը գրեթե համընկնում է ֆիլմի հերոսուհի Իգեի ճակատագրի հետ[19]։

Պարգևներ ու անվանակարգեր

խմբագրել
 
Դերասաններն ու նկարահանման խմբի այլ անդամներ 2010 թվականի Կաննի կինոփառատոնում
  • 2010՝ Կաննի կինոփառատոնի լավագույն դերասանի մրցանակ (Խավիեր Բարդեմ)։
  • 2011՝ «Օսկար»-ի երկու անվանակարգ. Լավագույն օտարալեզու ֆիլմ, լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ)։
  • 2011՝ երկու անվանակարգ BAFTA-ում. լավագույն օտարալեզու ֆիլմ (Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտու), լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ)։
  • 2011՝ «Ոսկե գլոբուս»-ի լավագույն օտարալեզու ֆիլմ նոմինացիա։
  • 2011՝ Գոյայի 7 անվանակարգեր՝ երկրորդ պլանի լավագույն դերասան (Էդուարդ Ֆերնանդես), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Անա Վեգեներ), լավագույն ինքնատիպ սցենար, լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն մոնտաժ, լավագույն ինքնատիպ սաունդթրեք, բեմադրող նկարչի լավագույն աշխատանք, և 1 հաղթանակ՝ լավագույն դերասան (Խավիեր Բարդեմ

Առաջին ցուցադրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.nytimes.com/2010/12/29/movies/29biut.html
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt1164999/
  3. http://www.filmaffinity.com/es/film336820.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Cakarel E. MUBI — 2007.
  5. Internet Movie Database — 1990.
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=140139.html
  7. 7,0 7,1 7,2 http://www.bbfc.co.uk/releases/biutiful-film
  8. 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  9. 9,0 9,1 http://stopklatka.pl/film/biutiful
  10. 10,0 10,1 10,2 10,3 http://www.criticalia.com/pelicula/biutiful
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 http://www.imdb.com/title/tt1164999/fullcredits
  12. 12,0 12,1 12,2 12,3 Internet Movie Database — 1990.
  13. https://www.webcitation.org/68W4ISGP7?url=http://www.boxofficemojo.com/movies/?page=main
  14. «Գեղեցկություն»-ը չտպավորեց Կաննի փառատոնում(չաշխատող հղում)
  15. «Filming locations for Biutiful» at IMDB Retrieved September 5, 2009
  16. «Inarritu’s Biutiful with Bardem, Prieto and Santaolalla - Author: Susan Thea Posnock» Retrieved September 5, 2009
  17. «INJURY TO BLAME FOR BARDEM MISSING CRUZ’S OSCAR WIN» Retrieved September 5, 2009
  18. «Иньярриту показал в Канне фильм «Красата»». ՌԻԱ Նովոստի. 17 мая 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  19. 19,0 19,1 «Ամեն ինչի մասին հոգ կտանի տիեզերքը»՝ «Музыкальная правда» թերթ № 04 от 04.03.2011
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 релиз на imdb
  21. Բյութիֆուլ Արխիվացված 2015-06-26 Wayback Machinevolgafilm.ru կայքում

Արտաքին հղումներ

խմբագրել