Անթեմիուս Թրալեսցի (մոտ 474[1], Տրալ, Բյուզանդական կայսրություն[2][3] - մոտ 534[1], Կոստանդնուպոլիս հին հունարեն՝ Ἀνθέμιος ὁ Τραλλιανός), հույն երկրաչափության պրոֆեսոր Կոստանդնուպոլիս քաղաքում (ներկայում Ստամբուլ Թուրքիա) և ճարտարապետ, ով Հուստինիանոս I-ի հրամանով Իսիդոր Միլետացու հետ միասին կառուցել է Սուրբ Սոֆիայի տաճարը։ Անթեմիուսը սերում էր կրթված ընտանիքից, բժիշկ Թրալեսցի Ստեփանիուսի հինգ որդիներից մեկն էր։ Նրա եղբայրներից մեկը Դիոսկորուսը շարունակեց հոր մասնագիտությունը Թրալեսում։ Ալեքսանդրը Հռոմում դարձավ իր ժամանակների ամենահռչակավոր բժիշկը։ Օլիմպիուսը Հռոմեական իրավագիտությունում մասնագիտացավ, իսկ Մեթրոդորուսը հանրահայտ բանասեր էր Կոստանդնուպոլսում։

Անթեմիուս Թրալեսցի
հին հունարեն՝ Ἀνθέμιος ὁ Τραλλιανός
Ծնվել էմոտ 474[1]
ԾննդավայրՏրալ, Բյուզանդական կայսրություն[2][3]
Մահացել էմոտ 534[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Ազգությունհույն
ԵրկերՍուրբ Սոֆիայի տաճար
Մասնագիտությունմաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարապետ, ճարտարագետ և քանդակագործ
 Anthemius of Tralles Վիքիպահեստում

Ծանոթագրություններ խմբագրել