Փոտ պատրիարք
Փոտ պատրիարք (810-827 թվականների միջև - 891-897 թվականների միջև), բյուզանդական եկեղեցու գործիչ, աստվածաբան, գիտնական։ Կոստանդնուպոլսի հույն պատրիարք։ Մոր կողմից ծագումով հայ։ Ստացել է փայլուն կրթություն, եղել է զինվորական, զբաղեցրել է բարձր պաշտոններ։
Փոտ պատրիարք հին հուն․՝ Πατριάρχης Φώτιος | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ոչ վաղ քան 810 и ոչ ուշ քան 828 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | ոչ վաղ քան 886 և ոչ ուշ քան 897 |
Մահվան վայր | Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | ուղղափառություն |
Երկեր | Bibliotheca? |
Մասնագիտություն | մատենագետ, քահանա, գրող, փիլիսոփա և հոգևորական |
Ծնողներ | հայր՝ Serge?, մայր՝ Իրենե |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի պատրիարք և Կոստանդնուպոլսի պատրիարք |
Photios I of Constantinople Վիքիպահեստում |
858 թվականին նահանգային ազնվականությունը տապալել է Իգնատիոս պատրիարքին և պատրիարք նշանակել Փոտին, սակայն Հռոմի պապը չի ընդունել նրա նշանակումը։ Իգնատիոսի մահից հետո դարձյալ ընտրվել է պատրիարք։ Վասիլ I-ի մահից հետո հեռացվել է աթոռից, աքսորվել Արմենիանոն կոչվող վանքը, ուր և վախճանվել է։
Փոտը նպաստել է քրիստոնեության տարածմանը բուլղարների և ռուսների մեջ, պայքարել պատկերամարտների, աղանդավորների, հատկապես՝ պավլիկյանների դեմ։ Զգալի աշխատանք է կատարել գրադարանների, մարդասիրական հիմնարկների, վանքերի ու տաճարների կառուցման ու վերակառուցման ուղղությամբ։ Փոտը գրել է «Բառարան», նշանավոր «Գրադարան» կամ «Բյուրամատյան» երկը, որտեղ քննադատական դիտողություններով զետեղել է հատվածներ տարբեր ժամանակների հեղինակների 280 գրքից։
Փոտը կարևոր տեղ է հատկացրել հայ-բյուզանդական հարաբերություններին։ Պահպանվել են նրա նամակները Հայոց կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցուն՝ եկեղեցիների միության հարցի վերաբերյալ, ինչպես նաև կաթողիկոսի պատասխանները։