Մեդելփադ
Մեդելփադ (շվեդերեն՝ Medelpad), պատմական նահանգ Շվեդիայում։ Սահմանակցում է Հելսինգլանդ, Հերյեդալեն, Օնգերմանլանդ և Եմթլանդ նահանգների հետ։ Արևմուտքում Բոտնիկի ծոցն է։ Մտնում է Նորլանդ պատմական տարածաշրջանի մեջ, և համարվում է հյուսիսային նահանգ, չնայած՝ տեղակայված է Շվեդիայի կենտրոնում։ Մեդելփաս անվանումը («միջին երկիր») արտացում է ոչ թե աշխարհագրական դիրքը, այլ այն, որ նահանգի մեծ մասն ընկված է Յունգան և Ինդալսլևեն գետերի միջև։
Մեդելփադ շվեդերեն՝ Landskap Medelpad | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Մասն է | Norrland? և Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Նորդլանդի մեջ | ||
Բնակչություն (2009) | 123․397[1] | ||
Խտություն | 17 | ||
Տարածք | 7,058 | ||
![]() | |||
Վարչականորեն լիովին ներառված է Վեստերնորդլանդ լենի մեջ՝ զբաղեցնելով նրա հարավային մասը։
Զինանշան խմբագրել
Նահանգի զինանշանի վրա պատկերված են նահանգում հոսող երկու գետերի ալիքները։
Աշխարհագրություն խմբագրել
Նահանգը տեղակայված է ծովի մակարդակից 200֊300 մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը Մյուկկելմյուրբերգետ լեռն է (մոտ 577 մ)։ Ընդհանուր մակերեսի 500 կմ² պատված է ջրով։ Ամենամեծ լիճը Հոլմյոնն է, որը տեղակայված է 200 մ բարձրության վրա։
Պատմություն խմբագրել
Պատմական կարգավիճակ ունեցող միակ քաղաքը Սունդսվալն է, որին այս կարգավիճակը տրվել է 1624 թվականին։ Սունդսվալը շարունակում է մնալ նահանգի ամենամեծ քաղաքը։ Վերջինիս բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 50.000 մարդ։ Նահանգի ընդհանուր բնակչությունը կազմում է 120.000 մարդ։
Խորհրդանիշ խմբագրել
Չնայած՝ նահանգի խորհրդանիշը նապաստակն է, 1987 թվականի ոչ պաշտոնական հանրաքվերին նահանգի խորհրդանիշի ընտրություններում հաղթել հորինված կենդանի Սկվադերը։
Ծանոթագրություններ խմբագրել
Շվեդիայի նահանգներ | ||
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ |