Սոդերմանլանդ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սոդերմանլանդ կամ Սուդերմաննիա (շվեդ.՝ Södermanland), ոչ մի վարչական գործառություն չունեցող, պատմական և մշակութային նշանակություն ունեցող նահանգ Շվեդիայի հարավարևելյան ծովափին։ Սահմանակից է 4 պատմական նահանգների՝ Օստերյոտլանդ, Ներքե, Վեստմանլանդ և Ուփլանդ։ Կարճ ձևով շվեդները նահանգին կոչում են նաև Սորմլանդ։ Գտնվում է Սվեալանդ նահանգում։ Բնակչությունը 2009 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով կազմում է 1,193,583 մարդ։
Սոդերմանլանդ շվեդ.՝ Södermanland. | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Շվեդիա | ||
Մասն է | Շվեդիա | ||
Կարգավիճակ | Շվեդիայի նահանգ | ||
Մտնում է | Ստոկհոլմի լեն[1], Սյոդերմանլանդ[1] և Վեսթմանլանդ[1] | ||
Հիմնական լեզու | շվեդերեն | ||
Բնակչություն (2009) | 1․193․583 | ||
Խտություն | 150 | ||
Տարածք | 8,169 | ||
Աշխարհագրություն
խմբագրելՍոդերմանլանդը իրենից ներկայացնում է բլրային ցածրադիր վայր, բաժանումը բաշխված է մի քանի մեծ, անհավասար մասերի։ Նահանգին բնորոշ է՝ ճեղքավոր տեղանք, ոչ շատ բարձր բլուրներ,նեղ հովիտներ և փոքրաթիվ լճեր (այդ թվում նշանավոր Մելարեն և Ելմարեն լճերը)։ Ափում կան մեծ թվով ծովացոցեր, թերակզիներ, շխերներ և կղզիներ։
Պատմություն
խմբագրելՍոդերմանլանդում հայտնաբերվել են քարի դարի որսորդական մշակույթի մնացորդներ։ Ամենահին բնակավայրը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. VIII-VII հազար դարերին։ Նահանգում բրոնզի դարից մնացել են մեծ թվով քարե արձանագրություններ, իսկ երկաթի դարից օղակավոր ամրացումներ (fornborg)։
Ժամանակակից Սոդերմանլանդի սահմանները մի փոքր տարբերվում են միջնադարում գծված սահմաններից։ Էկերեն կղզին, որը գտնվում է Մելարեն լճում Գուստավ I-ի ժամանակաշրջանում հանձնվել է Ուփլանդ նահանգինին նաև Ստոկհոլմը իր սկզբնական սահմաններով ամենայն հավանականությամբ անցել է Օրստավիկեն նահանգին։
Սոդերմանլանդում քրիստոնեությունը ընդունվել է 1100-ական թվականներին, իսկ XII դարում Ստրենգնես դարձավ տեղի եպիսկոպոսի նստավայրը։ Պատմական աղբյուրներում նահանգը նկարագրվում է որպես միասնական դատական շրջան սկսված XIII դարի կեսից։ Բայց վարչական Սոդերմանլանդը երբեք հանդես չի եկել որակական ամբողջականությամբ։ Միջանդարյան ժամանակաշրջանում նահանգում գոյություն ունեին մեծաթիվ ազնվականներ։
1569-1622 թվականներին Սոդերմանլանդի զգալի մասը Ներքեի, Վերմլանդի և Վեստերգյոտլանդի հյուսիսային շրջանի հետ միասին մտել է դքսության կազմի մեջ, պատկանելով դուքս Կառլին, իսկ հետո նրա փոքր որդի Կառլ Ֆիլիպին։
Ծանոթագրություններ
խմբագրել
Շվեդիայի նահանգներ | ||
Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոդերմանլանդ» հոդվածին։ |