Լոռիգետ
(Վերահղված է Սևաբերդից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)
Լոռիգետ, Կարակալա, Ղարաղալա, Սևաբերդ, գետ Հայաստանի Լոռու մարզում, Ձորագետի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Ջավախքի լեռնաշղթայի արևելյան լանջերից՝ 2000 մ բարձրությունից։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 110 կմ²։
Լոռիգետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 29 կմ |
Ավազանի մակերես | 110 կմ² |
Ջրի ծախս | 0,8 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ջավախքի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Ձորագետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Չամչաջուր |
Երկիր | Հայաստան |
Երկրամաս | Լոռու մարզ, Հայաստան[1] և Աբովյանի շրջան |
Գետահովիտը վերին հոսանքում 400-500 մ խորության սառցադաշտային կրկես է, միջինում՝ սառցադաշտային տրոգ, ստորինում հոսում է Լոռու դաշտով։ Սնումը խառն է, վարարումը՝ մայիս-հունիսին։ Տարեկան միջին ծախսը մոտ 0, 8 մ³/վ է, հոսքը՝ 25 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 52 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 599 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |