Պտտահողմ, մրրիկ, ուժգին, սրընթաց պտուտակաձև քամի։

Պտտահողմ
Պտտահողմ

Առաջացում խմբագրել

Առաջանում է ամպրոպային ամպերում և սև թևքի կամ կնճիթի ձևով կախվում ներքև՝ հաճախ մինչև Երկրի մակերևույթը։ Բարձրությունը 800-1500 մ է։

Կառուցվածք խմբագրել

Պտտահողմը ունենում է՝

  • վերին՝ ձագարաձև (որով միախառնվում է ամպերին) լայնացում
  • ներքին՝ շրջված ձագարաձև լայնացումներ

Բնութագիր խմբագրել

  • Պտտահողմում օդը շարժվում է ժամացույցի սլաքի ընթացքին հակառակ ուղղությամբ, միաժամանակ պարուրաձև բարձրանում վեր՝ իր հետևից ձգելով փոշի և ջուր
  • Օդի պտտման արագությունը մի քանի տասնյակ մ/վ է
  • Տրամագիծը՝ տասնյակ մետրեր
  • Ուղեկցվում է ամպրոպով, անձրևով, կարկուտով
  • Կարող է մեծ ավերածություններ պատճառել

Հայաստանի տարածքում դիտվում է հատկապես ամառվա չոր և տաք եղանակներին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։