Աիշա Աբդ Ար Ռահման (արաբ․՝ عائشة عبد الرحمن‎‎), հայտնի է նաև Բինթ աշ Շաթի կեղծանունով (بِنْت ٱلشّاطِئ, Bint al-Shaṭiʾ՝ «Ափի աղջիկ», նոյեմբերի 18, 1913(1913-11-18)[1], Դամիետա, Եգիպտոս - դեկտեմբերի 1, 1998(1998-12-01)[2], Կահիրե, Եգիպտոս[1]), եգիպտացի գրող, գրականագետ և գրականության ուսուցչուհի։

Բինտ աշ-Շատի
արաբ․՝ عائشة عبد الرحمن‎‎
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 18, 1913(1913-11-18)[1]
ԾննդավայրԴամիետա, Եգիպտոս
Մահացել էդեկտեմբերի 1, 1998(1998-12-01)[2] (85 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս[1]
Քաղաքացիություն Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[3] (1950), պրոֆեսոր և մագիստրոս[3] (1941)
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, մուֆասիր, ակնարկագիր, լրագրող և ակադեմիկոս
ԱշխատավայրԱյն Շամս համալսարան[4] և Ալ-Կարաուին[4]
ԱմուսինAmīn Khūlī?[5][6]
Պարգևներ և
մրցանակներ
 Aisha Abd al-Rahman Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 18-ին Դամիետա քաղաքում՝ եգիպտական Դումյաթ մուհաֆազում[9]։ Նրա հայրը դասավանդել է Դումյաթի կրոնական ինստիտուտում։ Երբ նա տասը տարեկան էր, մայրը, չնայած անգրագետ էր, բայց նրան դպրոց է ցուցակագրել, մինչ հայրը ճամփորդում էր։ Չնայած հայրը դեմ է եղել, բայց մայրը հետագայում Աիշային ուղարկել է Էլ Մանսուրա քաղաք՝ կրթություն ստանալու համար։ Ավելի ուշ Աիշան Կահիրեի համալսարանում սովորել է արաբերեն․ այստեղ 1939 թվականին ստացել է բակալավրի աստիճան, իսկ 1941 թվականին՝ մագիստրոսի աստիճան։

1942 թվականին Աիշան սկսել է աշխատել Եգիպտոսի կրթության նախարարությունում որպես արաբական գրականության դասավանդման տեսուչ։ 1950 թվականին դոկտորական դիսերտացիան գերազանց ավարտելուց հետո նշանակվել է Այն Շամս համալսարանի կանանց համալսարանական քոլեջի արաբական գրականության դասախոս[10]։ Եղել է «Ալ-Ադաբ» գրական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ 60 տարի աշխատել է «Ալ-Ահրամ» թերթի խմբագրությունում։ 1950-1960-ական թվականներին եղել է ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից։

Գրել է արվեստի գործեր և իսլամական վաղ ակտիվիստների կենսագրություններ («Քարբալայի հերոս», «Մարգարեի կանայք», «Մարգարեի մայրը»), ինչպես նաև գրել է գրաքննադատություններ[11]։ Նա քաղաքական արդիականացման շրջանի երկրորդ կինն էր, որը նախաձեռնել է Ղուրանի մեկնումը(մեկնաբանություն)։ Ինքը իրեն ֆեմինիստ չի համարել, բայց նրա աշխատանքը արտացոլում է այն համոզմունքը, որ կին հեղինակներն ավելի լավ են վերլուծել կանանց կյանքի պատմությունները, քան տղամարդ հեղինակները[12]։

1950 և 1952 թվականներին միջնադարյան բանաստեղծ և փիլիսոփա Աբու ալ-Ալա ալ-Մաարրիի վերաբերյալ Բինթ աշ Շաթիի կատարած ուսումնասիրությունները մրցանակների են արժանացել Կահիրեի արաբական լեզվի ակադեմիայ կողմից։ Եվս մեկ ականավոր ներկայացուցիչ, որին Աիշա Աբդ Ար Ռահմանը հաճախ ուսումնասիրել է իր գիտական աշխատություններում, և–րդ դարի սկզբի արաբ բանաստեղծ Ալ-Հանսն է։ Նրա մենագրություններից մեկը նվիրված է նաև Մավերանահրի միջնադարյան գիտնականներին։

Ամուսնացած էր Կահիրեի համալսարանի իր նախկին պրոֆեսոր Շեյխ Ամին էլ-Հուլիի հետ։ Մահացել Է Կահիրեում սրտամկանի ինֆարկտի՝ կաթվածից հետո[13]։ Իր ամբողջ հարուստ գրադարանը նվիրել է հետազոտական նպատակների համար։ 1985 թվականին Կահիրեում նրա պատվին արձան է կանգնեցվել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 The Independent (բրիտ․ անգլ.)Britain: 1986. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  2. 2,0 2,1 2,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  3. 3,0 3,1 https://archive.org/details/the-quran-and-modern-arabic-literary-criticism-from-taha-to-nasr-by-mohammad-salama-2018 — P. 66.
  4. 4,0 4,1 https://www.oasiscenter.eu/fr/exegese-coranique-bint-al-shati
  5. Արաբերեն Վիքիպեդիա (արաբ.) — 2003.
  6. Benzine R. Les nouveaux penseurs de l'islam (ֆր.)Éditions Albin Michel, 2008. — P. 163. — ISBN 978-2-226-17858-9
  7. Professor Aisha Abd Al Rahman “Bint ash shati”
  8. اليوم السابع (արաբ.) — 2008.
  9. «Obituary: Aisha Abdul-Rahman». The Independent (անգլերեն). 1998 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  10. Larousse Dictionary of Women, edited by Melanie Parry, Larousse, 1996
  11. Arab Women Novelists: The Formative Years and Beyond by Joseph T. Zeidan, State University of New York Press, 1995
  12. Roded, Ruth (May 2006), «Bint al-Shati's Wives of the Prophet: Feminist or Feminine?», British Journal of Middle Eastern Studies, 33 (1): 51–66, doi:10.1080/13530190600603915
  13. Associated Press (December 2, 1998) Prominent Egyptian Islamic writer, Abdul-Rahman dies at 85.

Արտաքին հղումներ խմբագրել