Էլ Մանսուրա (արաբ․՝ المنصورة‎‎), քաղաք Եգիպտոսում։ Գտնվում է Նեղոսի դելտայի արևելյան մասում՝ Կահիրեյից մոտ 120 կմ դեպի հյուսիս-արևելք։ Դակահլիա նահանգապետության վարչական կենտրոնն է։ Բնակչությունը կազմում է 450 000 մարդ։ Նեղոս գետի հակառակ ափին գտնվում է Տալխա քաղաքը, որի հետ կազմում են մետրոպոլիա։ Էլ Մանսուրան վարչականորեն բաժանվում է երկու խոշոր շրջանի՝ Արևելյան Մանսուր և Արևմտյան Մանսուր։

Քաղաք
Էլ Մանսուրա
արաբ․՝ المنصورة‎‎
Դրոշ

ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված է1219 թ.
Առաջին հիշատակում1219
Մակերես371 կմ²
ԲԾՄ15±1[1] մ
Բնակչություն450 000 մարդ (2008)
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքdakahliya.gov.eg
Էլ Մանսուրա (Եգիպտոս)##
Էլ Մանսուրա (Եգիպտոս)
Էլ Մանսուրայի համալսարան

Ստուգաբանություն խմբագրել

Արաբերեն Մանսուրա նշանակում է «հաղթող կին»։ Քաղաքը այսպես է կոչվել ի պատիվ Մանսուրի ճակատամարտում եգիպտացիների տարած հաղթանակի ընդդեմ Լյուդովիկոս IX-ի խաչակրաց յոթերորդ արշավանքի ժամանակ։

Պատմություն խմբագրել

Էլ Մանսուրա քաղաքը հիմնադրվել է 1219 թվականին Սալահ ալ-Դինի եղբոր՝ Աբուբաքր Մալիք Ալ-Ադիլ I-ի կողմից, որ այյուբյանների դինաստիայից էր։

1887 թվականին կազմվել է քաղաքի առաջին քարտեզը։

1914-1918 թվականներին քաղաքում ապաստան են գտել լիբանանյան ազգային հերոս Ամին Բաշիր Ժմայելը[2], նրա եղբայրը և որդին՝ Պերը[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից և երիտթուրքերի անկումից հետո նրանք վերադարձել են Լիբանան։

1973 թվականի հոկտեմբերին չորրորդ Արաբա-իսրայելական պատերազմի ընթացքում Էլ Մանսուրայում տեղի է ունեցել խոշոր օդային ճակատամարտ։ 160 իսրայելական ինքնաթիռներ գրոհել են Եգիպտոսի օդային բազայի վրա, բայց գրավվել են եգիպտական ավիացիայի կողմից։

Տնտեսություն խմբագրել

Էլ Մանսուրա քաղաքի տնտեսությունը հիմնված է առևտրի, գյուղատնտեսության, իսկ վերջերս նաև բնական գազի վրա։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Էլ Մանսուրայի համալսարան[4]
  • Էլ Մանսուրա ֆուտբոլային ակումբ
  • Օլիմպիական գյուղ
  • Մարզադաշտ[5]
  • Իբր Լուկմանի բակ
  • Մուբարակի հանրային գրադարան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.geonames.org/360761/
  2. Հայտնի է որպես «Աբու Ալի»։
  3. «Քաթայիբ» կուսակցության ապագա հիմնադիրը։
  4. «Официальный сайт Университета Эль-Мансуры». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. «Стадион Эль-Мансуры». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Մանսուրա» հոդվածին։