Բերնարդո Ուսայ

արգենտինացի ֆիզիոլոգ

Բերնարդո Ալբերտո Ուսայ (իսպ.՝ Bernardo Alberto Houssay, ապրիլի 10, 1887(1887-04-10)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա - սեպտեմբերի 21, 1971(1971-09-21)[2][3][4][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆիզիոլոգ, ով 1947 թվականին արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի կենդանիների մոտ արյան շաքարի (գլյուկոզա) քանակը կարգավորող հիպոֆիզար հորմոնների դերակատարությունը հայտնաբերելու համար: Գիտության բնագավառում առաջին լատինաամերիկացի նոբելյան մրցանակակիրն է: Մրցանակը կիսել է Կառլ Ֆերդինանտ Քորիի և Գերթի Քորիի հետ, ովքեր մրցանակի են արժանացել ածխաջրածնի նյութափոխանակության մեջ գլյուկոզայի դերի հայտնաբերման համար[8][9][10][11]:

Բերնարդո Ուսայ
Bernado Houssay.JPG
Ծնվել էապրիլի 10, 1887(1887-04-10)[1][2][3][…]
Բուենոս Այրես, Արգենտինա
Մահացել էսեպտեմբերի 21, 1971(1971-09-21)[2][3][4][…] (84 տարեկան)
Բուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Q55970747?
ՔաղաքացիությունFlag of Argentina (alternative).svg Արգենտինա
Մասնագիտությունբժիշկ, քիմիկոս, դեղագործ, միջատաբան և կենսաբան
Հաստատություն(ներ)Բուենոս Այրեսի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիոլոգիա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արգենտինայի գրականության ակադեմիա, Բուենոս Այրեսի բժշկության ազգային ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Academia Nacional de Ciencias Morales y Políticas? և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԲուենոս Այրեսի համալսարանի բժշկական ֆակուլտետ և Բուենոս Այրեսի ազգային համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[1]
Եղել է գիտական ղեկավարԼուիս Ֆեդերիկո Լելուար
Հայտնի աշակերտներԼուիս Ֆեդերիկո Լելուար
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[6][7] Ալֆոնս X Իմաստունի շքանշանի մեծ խաչ Ջեյմս Կուկի մեդալ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի սպայական մեծ խաչ Banting Medal? Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ Բալիի մեդալ և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի պատվավոր դոկտոր
Bernardo Houssay Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բերնարդո Ալբերտո Ուսայը ծնվել է 1887 թվականին Բուենոս Այրեսում, Ֆրանսիայից արտագաղթած Ալբերտ և Կլարա Ուսայների ընտանիքում: 14 տարեկան հասակում ընդունվել է Բուենոս Այրեսի համալսարանի դեղագործական դպրոց, 1904-1910 թվականներին՝ նույն համալսարանի բժշկական դպրոց, երբ ընդամենը 17 տարեկան էր: Երրորդ կուրսում դարձել է հետազոտող և ֆիզիոլոգիայի ամբիոնի ասիստենտ: Ավարտելուց հետո անմիջապես մշակել և ներկայացրել է հիպոֆիզար էքստրակտների ֆիզիոլոգիական գործունեության վերաբերյալ բժշկական գիտությունների դոկտորի իր թեզը, որը տպագրվել է 1911 թվականին: Այս թեման նա զարգացրել և մշակել է իր ամբողջ գիտական գործունեության ընթացքում: 1908 թվականից եղել է նույն ամբիոնի ասիստենտ, դոկտորականը պաշտպանելուց հետո՝ Բուենոս Այրեսի համալսարանի Անասնաբուժական դպրոցի ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, միաժամանակ՝ սկսել է իր անձնական պրակտիկան որպես Բուենոս Այրեսի քաղաքային հիվանդանոցի բժշկի օգնական: 1913 թվականին դարձել է Ալվեար հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1915 թվականից ղեկավարել է Բուենոս Այրեսի Ազգային հանրային առողջապահական լաբորատորիայի Փորձարարական պաթոլոգիայի բաժինը:

1919 թվականին Ուսայը նշանակվել է Բուենոս Այրեսի համալսարանի բժշկական դպրոցի նախագահ, և մինչև 1943 թվական դպրոցը փոխակերպել և ղեկավարել է՝ այն դարձնելով միջազգային դասի բժշկության և փորձարարական ֆիզիոլոգիայի բարձր գիտահետազոտական բաժին: Իր ազատական քաղաքական գաղափարների համար 1943 թվականին ռազմական դիկտատուրայի կողմից զրկվում է պաշտոնից, և Ուսայը ստիպված հաստատում է իր հետազոտական կապերն ու խումբը Բիոլոգիայի և բժշկության փորձարակական ինստիտուտում (Instituto de Biología y Medicina Experimental): Խուան Պերոնի հեռանալուց հետո Ուսայը վերականգնվել է Բուենոս Այրեսի համալսարանում, որտեղ աշխատել է մինչև մահ: 1957 թվականից նա ղեկավարել է Ազգային գիտական և տեխնիկական հետազոտությունների խորհուրդը:

Ուսայն աշխատել է ֆիզիոլոգիայի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են նյարդային, մարսողական, շնչառական և արյան շրջանառության համակարգերի, սակայն նրա հիմնական ավանդը, որի համար 1947 թվականին արժանացել է Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակի, եղել է գլյուկոզի նյութափոխանակությունում առաջնային մասի հիպոֆիզի հորմոնների դերի բացահայտումը: 1930-ական թվականներին Ուսայը ցույց տվեց առաջնային մասի հիպոֆիզի շաքարային դիաբետի ազդեցությունը և առաջնային հիպոֆիզի հետ շաքարախտի խստության նվազումը:

Ուսայի աշակերտներից շատերը, որոնք ակտիվ գործունեության էին ծավալում, նույնպես հայտնի դարձան. նրանից են Էդուարդո Բրաուն-մենենդեսը, Միգել Ռոլանգո Կովիանը (ով դարձավ բրազիլական նեյրոֆիզիոլոգիայի «հայրը» և Սան Պաուլոյի համալսարանի Ռիբեյրաո Պրետոյի բժշկական ֆակուլտետի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչը): Ուսայը նրանց հետ գրել է Լատինական Ամերիկայում մարդու ֆիզիոլոգիայի առավել ազդեցիկ դասագիրքը իսպաներեն և պորտուգալերեն: Ուսայը հրատարակել է ավելի քան 600 գիտական աշխատություններ և մի քանի մասնագիտական գրքեր:

Ուսայը նաև ակտիվ է եղել որպես գիտական հետազոտությունների և բժշկական կրթության գիտական ղեկավար ինչպես Արգենտինայում, այնպես էլ Լատինական Ամերիկայում: 1943 թվականին նա Արքայական ընկերության արտասահմանյան անդամ է[8]:

Մրցանակներ, կոչումներԽմբագրել

 
Արևի ժամանցույց Բերնարդո Ուսայի պատվին Կորդոբա քաղաքում

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Комитет исторических и научных работ — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Парижская медицинская академия — 1820.
  5. http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/houssay.html
  6. The Nobel Prize in Physiology or Medicine 1947Nobel Foundation.
  7. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  8. 8,0 8,1 Young F., Foglia V. G. (1974)։ «Bernardo Alberto Houssay 1887–1971»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 20: 246–270։ doi:10.1098/rsbm.1974.0011 
  9. «The Nobel Prize in Physiology or Medicine 1947 Carl Cori, Gerty Cori, Bernardo Houssay»։ Nobelprize.org։ Վերցված է հուլիսի 8, 2010 
  10. Sawyer C. H. (1991)։ «Remembrances of Contributions of Philip Smith and Bernardo Houssay to the Development of Neuroendocrinology»։ Endocrinology 129 (2): 577–578։ PMID 1855459։ doi:10.1210/endo-129-2-577 
  11. Sulek K. (1968)։ «Nobel prize for Carl Ferdinand Cori and Gerta Theresa Cori in 1947 for discovery of the course of catalytic metabolism of glycogen. Prize for Alberto Bernardo Houssay for discovery on the role of the hypophysis in carbohydrate metabolism»։ Wiadomosci lekarskie (Warsaw, Poland : 1960) 21 (17): 1609–1610։ PMID 4882480 
  12. http://www.gf.org/fellows/all-fellows/bernardo-a-houssay/