Սուրբ Հովհաննես եկեղեցի (Բերդ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Բերդ քաղաքում։
Սուրբ Հովհաննես եկեղեցի (Բերդ)
| |
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրություն | Բերդ, Հայաստան |
Աշխարհ | Հայաստան |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Կարգավիճակ | Կանգուն |
Ճարտարապետ(ներ) | Արտակ Ղուլյան |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 2012, մայիսի 20 |
Կառուցման ավարտ | 2014, սեպտեմբերի 14 |
40°52′51″ հս․ լ. 45°23′30″ ավ. ե.HGЯO |
Պատմություն
խմբագրելՍուրբ Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 14-ին։ Բացման արարողությանը ներկա են եղել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, բարձրաստիճան պետական ու հոգևոր այրեր, մարզի հոգևոր դասը՝ Տավուշի թեմի առաջնորդ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը։ Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է բարերարությամբ լուսահոգի պարոն Ջոն Սթիվենսի (Ֆրեզնո, ԱՄՆ)։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2012 թվականի մայիսի 20-ին։ Եկեղեցու հեղինակը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն է, շինարարությունն իրականացրել է «Այգեձոր» ընկերությունը։ Օծման արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է եկեղեցու Սուրբ Սեղանի օծումը, որից հետո օծվել են եկեղեցու 16 սյուները[1]։