Կողբ գետ
գետ Ադրբեջանում
(Վերահղված է Կողբ (Կուրի վտակ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կողբ (այլ կիրառումներ)
Կողբ, գետ Հայաստանի Տավուշի մարզում, Կուրի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գուգարաց լեռնաշղթայի հյուսիսային շարունակությունը կազմող Կոտմանի լեռների Ձիգկատար լեռնագագաթի արևմտյան լանջից՝ 1200 մ բարձրությունից։ Երկարությունը՝ 38 կմ է, Հայաստանի տարածքում 18 կմ, ջրհավաք ավազանը՝ 232 կմ2։ Լեռնային գետ է՝ խորը և զառիթափ անտառապատ ափերով։
Կողբ գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 38 կմ |
Ավազանի մակերես | 232 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ձիգկատար |
Բարձրություն | 1200 մ |
Գետաբերանի տեղակայում | Կուր գետ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Ելակ |
Երկիր | Հայաստան և Ադրբեջան |
Երկրամաս | Տավուշի մարզ |
Նոյեմբերյան քաղաքից գետահովիտը ընդարձակվում է։ Պահպանվել են գետային դարավանդների մնացորդներ։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 530)։ |