Սամսոն Դաղբաշյան
Սամսոն Աղաբեկի Դաղբաշյան (հունվարի 23, 1917, Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 2005, Երևան, Հայաստան), հայ ուսուցիչ: Հայրենական մեծ պատերազմի մասնակից:
Սամսոն Դաղբաշյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1917 |
Ծննդավայր | Բերդավան, Ղազախի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 2005 |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ |
ԿենսագրությունԽմբագրել
Սամսոն Դաղբաշյանը ծնվել է 1917 թվականին Բերդավան գյուղում։ Գյուղի 7-ամյա դպրոցն[1] ավարտելուց հետո ընդունվել է Կիրովականի մանկավարժական տեխնիկում և 1937 թ. ավարտելուց հետո գործուղվել է Ալավերդու Ծաղկաշատ գյուղի դպրոց, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։ 1939-1940 թթ. աշխատել է Հաղպատի դպրոցում։ 1941 թ. գործուղվել է Կողբի դպրոց, մինչև դեկտեմբերի վերջ, որպես մաթեմատիկայի ուսուցիչ։
1941 թվականի դեկտեմբերի 31-ին մեկնում է զորակոչվել է խորհրդային բանակ[2], իսկ 1942 թ. մարտին ծանր վիրավորվում է, զրկվում ոտքից և ուղարկվում թիկունք։ 1943-1953 թթ. դասավանդում է նորից Կողբի միջնակարգ դպրոցում։
1953 թվականին տեղափոխվել է 40-րդ, ապա 3-րդ դպրոցում, որպես մաթեմատիկայի (նաև աստղագիտության, ֆիզիկայի) ուսուցիչ։ 1983 թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական ուսուցչի կոչման[3]։ Մահացել է 2005 թվականին Երևանում:
ՊարգևներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «История школы» (հայերեն)։ www.berdavanschool.safe.am։ Վերցված է 2014-01-07
- ↑ 2,0 2,1 2,2 Надежда Копанева, Сергей Белкин (2010)։ «Математика в годы Великой Отечественной войны» (ռուսերեն)։ edu.tomsk.ru։ Վերցված է 2014-01-07
- ↑ http://tigranhayazn.do.am/publ/tigran_petrosyanci_nyowt'ery'_hpmh_t'angarani_hamar/1-1-0-34,1/
- ↑ 4,0 4,1 4,2 Армянская Советская Энциклопедия. — Ер.: Издательство АН Армянской ССР, 1987. — Т. «Советская Армения». — С. 667. — 688 с.