Բեռնարդինո Ռամացինի (իտալ.՝ Bernardino Ramazzini, նոյեմբերի 3, 1633(1633-11-03)[1][2][3], Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - նոյեմբերի 5, 1714(1714-11-05)[4][1][5][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն[6]), իտալացի բժիշկ, աշխատանքի հիգիենայի հիմնադիրներից։

Բեռնարդինո Ռամացինի
իտալ.՝ Bernardino Ramazzini
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1633(1633-11-03)[1][2][3]
ԾննդավայրԿարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա
Մահացել էնոյեմբերի 5, 1714(1714-11-05)[4][1][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[6]
ԿրթությունՊարմայի համալսարան
ԵրկերDe Morbis Artificum Diatriba?
Մասնագիտությունբժիշկ, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՊադովայի համալսարան
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Արկադիայի ակադեմիա
 Bernardino Ramazzini Վիքիպահեստում

Սովորել է Ֆեռարայի և Պարմի համալսարաններում։ 1682 թվականին ղեկավարել է Մոդենայի համալսարանի տեսական բժշկության, 1700 թվականից՝ Պադովայի համալսարանի գործնական բժշկության ամբիոնները։ Ֆրանչեսկո Տորտիի հետ մեկտեղ՝ առաջիններից մեկն է առաջարկել մալարիայի բուժման նպատակով օգտագործել խինինի կեղևը։ Նրա հանրահայտ ասույթներից է հետևյալը. «Խնինը բժշկության համար արել է նույնը, ինչ վառոդը՝ պատերազմի համար[7]։» Բժշկագիտության մեջ նրա կարևորագույն ներդրումը համարվում է մասնագիտությունների հետ առնչվող հիվանդությունների վերաբերյալ De Morbis Artificum Diatriba («Աշխատավորների հիվանդությունները») աշխատությունը[8]։ Արհեստավորների հիվանդությունների մասին «Դատողություններ» (1700) հիմնական աշխատությունում Ռամացինինին նկարագրել է մոտ 70 մասնագիտություններին բնորոշ հիվանդություններ, հատկապես առանձնացրել է մշակվող նյութերի՝ (սնդիկ, կապար), աշխատանքային հնարքների ու դիրքի (դերձակների, շինարարների), արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունները և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Ռամացինիի անունով են կոչվում Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների պրոֆեսիոնալ հիգիենայի գիտական ընկերությունները։

Ռամացինին մահացել է 1714 թվականի նոյեմբերի 5-ին Պադովայում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who Named It?
  2. 2,0 2,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #119392364 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. Poser, Charles M; Bruyn, GW (1999). An illustrated history of malaria. New York: Parthenon Publishing. ISBN 978-1-85070-068-5. OCLC 40354694.
  8. Ramazzini, Bernardino (2001 թ․ սեպտեմբերի 1). «De Morbis Artificum Diatriba [Diseases of Workers]». American Journal of Public Health. 91 (9): 1380–1382. doi:10.2105/AJPH.91.9.1380. ISSN 0090-0036. PMC 1446785. PMID 11527762.
  9. «History». Collegium Ramazzini. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին. History (of Occupational Medicine) with notes on the life of Ramazzini.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդինո Ռամացինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։