Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը

վեպ

Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը (անգլ.՝ Ben-Hur: A Tale of the Christ), ամերիկացի գեներալ Լյու Ուոլլեսի պատմավեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1880 թվականի նոյեմբերի 12-ին Harper and Brothers հրատարակչության կողմից, հետագայում բազմիցս վերահրատարակվել և համարվում է «19-րդ դարի ամենաազդեցիկ քրիստոնեական գիրքը»[1]։ Գիրքն առաջին իսկ հրատարակությամբ դարձել է բեսթսելլեր, վաճառքի ցուցանիշով գերազանցել այդ ցուցանիշով մինչ այդ լավագույնը համարված «Քեռի Թոմի խրճիթը» վեպին (1852 թ., հեղինակ՝ Հարրրիեթ Բիչեր-Սթոու)։ Ուոլլեսի պատմավեպը ոգեշնչման աղբյուր է ծառայել աստվածաշնչյան թեմաներով բազմաթիվ այլ վեպերի ու վիպակների ստեղծման համար։ Բացի այդ, ամերիկացի գեներալի երկի հիման վրա ստեղծվել են թատերական բազում բեմադրություններ, նկարահանվել են մի շարք կինոնկարներ։ «Բեն-Հուր»-ը գլխավորել է ամերիկյան բեսթսելլերների ցանկը ընդհուպ մինչև 1936 թվականին Մարգարեթ Միտչելի Քամուց քշվածները վեպի լույս ընծայումը։ Պատմավեպը արդեն իսկ առնվազն չորս անգամ էկրանավորվել է, ընդ որում՝ 1959 թվականին Մետրո Գոլդուին Մայեր կինոստուդիայում ռեժիսոր Ուիլյամ Ուայլերի նկարահանած ֆիլմն արժանացել է ռեկորդային՝ միանգամից 11 «Օսկար» մրցանակի, դիտվել տասնյակ միլիոնավոր կինոհանդիսականների կողմից և համարվում է երբևէ ստեղծված լավագույն ֆիլմերից մեկը։ Այդ ֆիլմի էկրան բարձրանալուց հետո «Բեն Հուր» պատմավեպի վաճառքի ցուցանիշներն է՛լ ավելի են աճել՝ գերազանցելով «Քամուց քշվածներ»-ին[2]։ Բացի այդ, երկն արժանացել է Հռոմի Լևոն XIII պապի օրհնանքին, իսկ դա բարձրագույն մի պատիվ է, որին որևէ այլ գիրք մինչ այդ չէր արժանացել[3]։

Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը
անգլ.՝ Ben-Hur
ԵնթավերնագիրA Tale of the Christ
ՀեղինակԼյու Ուոլես
Տեսակգրական ստեղծագործություն, պատմական գեղարվեստական գրականություն և պատմավեպ
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն, գեղարվեստական գրականություն և քրիստոնեական գեղարվեստական ստեղծագործություն
Թեմաքրիստոնեություն, Հիսուս և Roman Palestine?
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Judah Ben-Hur?, Messala?, Հիսուս և Հռոմի կայսր
Ստեղծման տարեթիվ1880
Նկարագրում էՀին Հռոմ և Հրեաստան
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHarper
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 12, 1880
OCLC5533983
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/lew-wallace/ben-hur
 Ben-Hur: A Tale of the Christ Վիքիպահեստում

Վեպը պատմում է հորինված մի հերոսի՝ Երուսաղեմի իշխան Բեն-Հուրի փորձությունների մասին։ Նրան կեղծավորաբար մատնում է հռոմեացի տրիբուն Մեսսալան, ում ինքը համարել էր իր լավագույն ընկերը։ Բեն-Հուրը անհիմն կերպով մեղադրվում է հռոմեացի կառավարչի իբր թե նախապատրաստվող մահափորձի մեջ, դատապարտվում ստրկացման։ Նա դառնում է մարտակառք վարող[4][5], քրիստոնեություն է ընդունում։ Երկար ու ձիգ տարիներ տևած տառապանքներից հետո վերջապես բախտը ժպտում է Բեն-Հուրին. նա վերադառնում է հայրենիք, վրեժ լուծում կեղծավոր ընկերոջից։ Այս պատմությանը զուգահեռ՝ վեպում ծավալվում է Հիսուս Քրիստոսի պատմությունը, ով հենց այդ նույն տարածաշրջանից էր և ապրել է այդ նույն ժամանակաշրջանում։ Պատմավեպն արծարծում է մատնության, դատապարտման, ապաշխարանքի թեմաներ՝ վրեժխնդրության դիպաշարով (սյուժեով), որն ի վերջո հանգեցնում է սիրո, ներողամտության ու վշտակցության մասին տպավորիչ պատումի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Ben-Hur: The Book That Shook the World» Արխիվացված 2015-10-15 Wayback Machine, Humanities, November/December 2009 Volume 30, Number 6, Accessed 2010-04-20
  2. Wallace, Lew (1998) Ben-Hur. Oxford World's Classics, p. vii.
  3. Asimov, Isaac. Isaac Asimov's Book of Facts, New York: Random House Value Publishing, 1981.
  4. Morsberger and Morsberger, p. 298.
  5. Miller, p. 155.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը» հոդվածին։