Մարինա Բերտի

իտալացի դերասանուհի (1924-2002)

Մարինա Բերտի (իտալերեն՝ Marina Berti, ծնված Ելենա Մորին Բերտոլինի, (իտալերեն՝ Elena Moreen Bertolini, սեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - հոկտեմբերի 29, 2002(2002-10-29)[1], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասանուհի։

Picto infobox masks.png
Մարինա Բերտի
իտալերեն՝ Marina Berti
Marina Berti (Quo Vadis).jpg
Ծնվել էսեպտեմբերի 29, 1924(1924-09-29)[1]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 29, 2002(2002-10-29)[1] (78 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy (1946–2003).svg Իտալիա և Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Claudio Gora?
Երեխա(ներ)Andrea Giordana?, Marina Giordana? և Carlo Giordana?

Կենսագրություն և կարիերաԽմբագրել

Մարինա Բերտին ծնվել է 1924 թվականի սեպտեմբերի 29-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Առաջին անգամ կինոյում դերասանուհին հայտնվել է 1941 թվականին՝ խաղալով «Փախստական» ֆիլմում. այստեղ նրա գործընկերն էր աշխարհահռչակ դերասանուհի Աննա Մանյանին:

Իր ամբողջ կարիերայի ընթացքում Մարինա Բերտին խաղացել է շուրջ հարյուր կինոնկարներում ու հեռուստասերիալներում. դրանց մեջ հատկապես աչքի են ընկնում հետևյալները. «Յո երթաս» (1951), «Բեն-Հուր» (1959), «Մադամ Սեն-Ժեն» (1962), «Կլեոպատրա» (1963): Դերասանուհուն նկարահանել են աշխարհահռչակ այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Պիետրո Ջերմի, Ուիլյամ Ուայլեր, Ջոզեֆ Լեո Մանկևիչ, Ֆրանկո Ձեֆֆիրելլի, Ալբերտո Լատտուադա, Կարլո Լիձանի և այլք։

Վերջին անգամ կինոյում Մարինա Բերտին նկարահանվել է 2002 թվականին Կոստա-Գավրասի «Ամեն» ֆիլմում։

1944 թվականին դերասանուհի Մարինա Բերտին ամուսնանում է իտալացի դերասան Կլաուդիո Գորայի հետ, որի հետ ապրեց մինչև վերջինիս մահանալը՝ 1998 թվականը։ Երեխաները՝ Անդրեա Ջորդանա, Կարլո Ջորդանա, դուստրը՝ Մարինա Ջորդանա. երեքն էլ դարձան դերասաններ։

Մարինա Բերտին իր մահկանացուն կնքեց 2002 թվականի հոկտեմբերի 29-ին՝ յոթանասունութ տարեկան հասակում Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

Ընտիր ֆիլմագրությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներԽմբագրել