Բեհբուդ խան Ազադ խան օղլի Ջավանշիր (ադրբ.՝ Behbud xan Azad xan oğlu Cavanşir, հուլիսի 12 (24), 1878, Azad Qaraqoyunlu, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 18, 1921(1921-07-18), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), Ադրբեջանի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետության ներքին գործերի նախարար (1918)[1][2][3];

Բեհբուդ խան Ջավանշիր
ադրբ.՝ Behbud xan Azad xan oğlu Cavanşir
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12 (24), 1878
ԾննդավայրAzad Qaraqoyunlu, Ջևանշիրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 18, 1921(1921-07-18) (42 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանYahya Efendi Cemetery
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն
ԿրթությունՖրայբերգի լեռնագործության ակադեմիա (1906)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՄուսավաթ և Դիֆայ
 Behbud Khan Javanshir Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բեհբուդ խան Ջավանշիրը ծնվել է 1878 թվականի հուլիսի 25-ին Թարթառի շրջանի Ազատ Գարագոյունլու գյուղում։ 1890 թվականին ընդունվել է Թբիլիսիի իրական դպրոց։ 1902 թվականին մեկնել է Գերմանիա և ընդունվել Ֆրեյբերգի լեռնահանքային ակադեմիա[4]։ Բեհբուդ խանը հիանալի սովորել է գերմաներեն։ 1906 թվականին Բեհբուդ խանը մեկնել է Լոնդոն՝ անգլերեն սովորելու։ Մեկ տարի անց նա 1907 թվականին վերադարձել է Ադրբեջան։ Բաքու վերադառնալուց հետո նա սկսել է աշխատել Շիբաևի նավթարդյունաբերության ոլորտում։

1918 թվականի հունիսի 17-ին նշանակվել է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ներքին գործերի նախարար։

Բեհբուդ խան Ջավանշիրը սպանվել է 1921 թվականի հուլիսի 17-ին[5] 1921 թվականի Միսակ Թոռլակյանի կողմից «Նեմեսիս գործողության» շրջանակներում։ Հետագայում Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dövlət və siyasi xadimlər
  2. «Բեհբուդ խան Ջավանշիր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  3. "Biographies database. Behbud xan Cavanşir"
  4. anl.az/
  5. Behbud xan Cavanşir

Աղբյուրներ խմբագրել

  • Документы по русской политики в Закавказии. B 1920. стр.25.