Միսաք Թորլաքյան (1889[1], Չուքուր, Yomra, Տրապիզոնի մարզ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 12, 1968(1968-11-12)[2], Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), հայ ժողովրդական վրիժառու, ՀՅԴ կուսակցության անդամ։

Միսաք Թորլաքյան
Դիմանկար
Ծնվել է1889[1]
ԾննդավայրՉուքուր, Yomra, Տրապիզոնի մարզ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 12, 1968(1968-11-12)[2]
Մահվան վայրԿալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԳերեզմանEvergreen Cemetery
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԿուսակցությունՀՅԴ
 Misak Torlakian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է ծննդավայրի դպրոցում։ 17 տարեկանում կազմակերպել է հայ վրիժառուների վեց հոգուց բաղկացած խումբ, որը զբաղվել է նաև զենք ու զինամթերք հայթայթելով։ 1910 թվականին հնազանդեցրել է հայերին ճնշող լազերին։ Մշտապես հետապնդվել է թուրքական իշխանությունների կողմից։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, խույս տալով թուրքական բանակի զինծառայությունից, հեռացել է լեռները։ 1915-1918 թվականներին ծառայել է ռուսական բանակի հետախուզությունում, հմուտ գործողություններով մեծ վնաս հասցրել թուրքական զորքերին։ 1918 թվականին, 600 հոգուց բաղկացած խմբով օգնության է հասել Էրզրումում գտնվող Անդրանիկին։ Հետագայում անցել է Բաթում, Կոստանդնուպոլիս, որտեղ էլ 1921 թվականի հուլիսի 18-ին իրականացրել է Ադրբեջանի բոլշևիկների ներկայացուցիչ, Բաքվի հազարավոր անմեղ հայերի ջարդերի կազմակերպիչ Բեհբուդ խան Ջվանշիրի ահաբեկումը։

 

1921 թվականի հոկտեմբերի 6-ին անգլիական դատարանը Թոռլաքյանին ճանաչել է հանցավոր, սակայն ազատ է արձակել «մտախանգարման» պատճառով։ Նույն թվականի նոյեմբերին մեկնել է Հունաստան, ապա՝ Բելգրադ ու Բուխարեստ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործել է Ղրիմում, Նովոռոսիյսկում՝ գերությունից ազատելով բազմաթիվ հայերի։

Հետպատերազմյան տարիներին ապրել է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում, իսկ 1952 թվականից՝ Կալիֆոռնիայում (ԱՄՆ

Հիշատակի հավերժացում խմբագրել

Միսաք Թորլաքյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[3]։

Թորլաքյանի հուշերը խմբագրել

1953 թվականին Լոս Անջելեսում տպագրվել է Թորլաքյանի «Օրերուս հետ» հուշագիրքը[4]։

Երկեր խմբագրել

  • «Օրերուս հետ», Պոսթըն, 1953, 568 էջ։
  • «Օրերուս հետ», Պէյրութ, 1963։
  • «Օրերուս հետ», Թեհրան, 1982, 588 էջ։
  • «Օրերուս հետ», Պէյրութ, 2001, 624 էջ։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://armunicat.nla.am/cgi-bin/koha/opac-authoritiesdetail.pl?authid=17937
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.radioyan.com/%D5%B4%D5%AB%D5%BD%D5%A1%D6%84-%D5%A9%D5%B8%D6%80%D5%AC%D5%A1%D6%84%D5%A5%D5%A1%D5%B6-1888-1968-%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB/
  3. «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  4. http://www.oukhtararati.com/grqer/6_05_5.php(չաշխատող հղում)