Բեթի Հաթոն
Բեթի Հաթոն (անգլ.՝ Betty Hutton; փետրվարի 26, 1921[1][2][3][…], Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ - մարտի 11, 2007[4][1][3][…] կամ մարտի 12, 2007[5], Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի երգչուհի և դերասանուհի։ 1940-1950 թվականներին եղել է «Paramount Pictures» ընկերության հաղորդավարուհին։
Բեթի Հաթոն | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Բեթլ Քրիք, Քալհուն շրջան, Միչիգան, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 11, 2007[4][1][3][…] (86 տարեկան) կամ մարտի 12, 2007[5] (86 տարեկան) |
Մահվան վայր | Փալմ Սպրինգս, Ռիվերսայդ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6] |
Գերեզման | Desert Memorial Park |
Կրթություն | Salve Regina University? և Southeastern High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, պարուհի և կատակերգու |
Աշխատավայր | Էմերսոն քոլեջ |
Ամուսին(ներ) | Փիթ Կանդոլի և Ալան Վ. Լիվինգսթոն |
Պարգևներ և մրցանակներ | |
satinsandspurs.com | |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԾնվել է 1921 թվականի փետրվարի 26-ին Միչիգան նահանգի Բեթլ-Քրիք ավանում՝ Էլիզաբեթ Ջան Թորնբյորգ անունով։ Հայրը նոր սիրո համար թողել է ընտանիքը, իսկ մայրը ամուսնու մասին լուր չի ունեցել մինչև այն պահը, երբ 1939 թվականին հեռագրի միջոցով իմացել է, որ նա ինքնասպան է եղել։
Մնալով երկու երեխաների հետ միայնակ՝ Թորնբյորգը երեխաների հետ տեղափոխվել է Դետրոյթ, որտեղ ցանկանում էր որևէ ավտոմեքենայի գործարանում աշխատանքի անցնել, սակայն ժամանակները ծանր էին և նա որոշում է խախտել օրենքը և բացել ստորգետնյա բար, որը այդ ժամանակ արգելված էր։ Այնտեղ նա իր մեծ աղջկա հետ հանդես էր գալիս երաժշտական համարներով, իսկ երբ Էլիզաբեթը դարձավ երեք տարեկան, նա նույնպես միացավ հարազատներին։ Որոշ ժամանակ անց ոտիկանությունը փակում է բարը, և Թոնրբյորգը՝ այլ միջոց չգտնելով, տեղափոխվում է քաղաքի մյուս ծայրը և այնտեղ շարունակում իր ոչ օրինական գործունեությունը։
Առաջին ելույթը և հաջողությունը Հոլիվուդում
խմբագրելՄեծանալով՝ Էլիզաբեթը երաժշտական խմբերում ելույթներ է ունեցել և երբ իրեն բավականին տաղանդավոր էր համարում տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ցանկանում էր աշխատանքի անցնել Բրոդվեյում, սակայն նրան չեն ընդունում։ Մի քանի տարի անց նրան նկատում է երաժիշտ Վինսենթ Լոպեզը և նրան օգնում է մտնել շոու-բիզնես։ Շուտով նա նկարահանվել է «Warner Bros-ի» կարճամետրաժ ֆիլմերում։ Բրոդվեյում առաջին անգամ ելույթ է ունեցել «Երկուսով շոու-ում» և «Պանամա Հեթի» մյուզիքլներում՝ Էթել Մերմանի հետ կատարելով գլխավոր դերեր[7]։ Հենց այդ ժամանակ նա փոխել է իր անունը՝ կրելով Բեթի Հաթոն կեղծանունը[8]։
1942 թվականին պրոդյուսեր Բադի դե Սիլվան, ում հետ նա Բրոդվեյում աշխատել է, առաջարկել է «Paramount Pictures-ի» «Հետևելով նավատորմին» ֆիլմում Բեսի Դեյի դերը։ Այս ֆիլմը սկսնակ դերասանուհուն հաջողություն է բերել։ 1944 թվականին «Մորգանս Քրիքի հրաշքը» կատակերգությունում ստանձնել է գլխավոր դեր։
Հոլիվուդում իր հաղթանակի տասներկու տարիների ընթացքում Բեթի Հաթոնը հայտնվել է 19 հաջողակ ֆիլմերում, որոնց թվում են «Ալիքներ են պտտվում այստեղ» (1944), «կրակոտ շիկահեր» (1945) և «Պոլինայի չարաբաստիկ կատակերգությունը» (1947)։ Մեծ ժողովրդականություն էր վայելում նաև «Պարենք» (1950) երաժշտական կատակերգությունը, որտեղ Բեթի Հաթոնը հանդես է եկել Ֆրեդ Աստերի հետ։ Նույն տարում էկրանին է հայտնվել «Վերցրեք հրացանը» որտեղ Հաթոնը նույնպես կատարել է գլխավոր դերը՝ այդ պաշտոնում փոխարինելով ալկոհոլից և թմրանյութերից կախում ունեցող Ջուդի Գարլենդին։ Ֆիլմը դարձել է հիթ, իսկ դերասանուհին ստացել է քննադատների հիացական արձագանքները։ Ֆիլմի ստեղծողներն ավելի ուշ խոստովանել են, որ նրա հետ աշխատելն ավելի հեշտ է, քան տիկին Գարլենդի հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեթի Հաթոնը մասնակցել է «USN» ծրագրին՝ ամերիկացի այլ արտիստների հետ շրջագայել ամերիկյան ռազմակայաններով, որտեղ հանդես է եկել զինվորների համար նախատեսված ժամանցային տարբեր ծրագրերում։ 1940-ականներին նա համագործակցել է նաև «Capitol Records» և «RCA Records» ձայնագրման ստուդիաների հետ, որտեղ ձայնագրել է իր որոշ ստեղծագործություններ։
Բեթի Հաթոնն ամուսնացել է արդյունաբերող Թեդ Բրիսկինի հետ, ով դարձել է նրա երկու դուստրերի հայրը։ 1950 թվականին ամուսիններն ամուսնալուծվել են, իսկ երկու տարի անց դերասանուհին կրկին ամուսնացել է պարուսույց Չարլզ Օ'Կարանի հետ։
Գործունեության մայրամուտ
խմբագրելՆրա ժամանակը, որպես Հոլիվուդի առաջատար աստղերից մեկը, ավարտվեց «Աշխարհի մեծագույն շոուն» (1952) և «ինչ-որ մեկը սիրում է ինձ» (1952) նկարների Էկրան բարձրանալուց հետո։ Դրանից հետո դերասանուհու մոտ տարաձայնություններ են սկսվել «Paramount Pictures»-ի ղեկավարության հետ՝ նրա հետագա պայմանագրի պատճառով։ Ինչպես այդ տարիներին գրել Է «The New York Times-ը», Բեթի Հաթոնը ընկերությունից պահանջել է, որ իր հաջորդ ֆիլմի նկարահանումներին մասնակցի նրա ամուսինը՝ Չարլզ Օ'Կարանը, ինչը ստուդիան կտրականապես մերժել է։ Ի պատասխան՝ Բեթի Հաթոնը խզել է պայմանագիրը։ Դրանից հետո դերասանուհին միայն մեկ անգամ է հայտնվել մեծ էկրանին՝ «Գարնանային հանդիպում» դրամայում՝ այնտեղ կատարելով իր համար բոլորովին անսովոր լուրջ դեր։ Արդյունքում ՝ դրամարկղային հավաքները ցույց են տվել, որ հանդիսատեսը պատրաստ չէ նման կերպարով դերասանուհուն ընդունել և դրանից հետո Հաթոնը որոշել է դադարեցնել կինոյում իր գործունեությունը։
Օ'Կարոնի հետ համատեղ կյանքը հետագայում անորոշ է եղել և 1955-ին նրանք ամուսնալուծվել են։ Նույն թվականին Հաթոնն ամուսնացել է գործարար Ալան Վ. Լիվինգստոնի հետ, իսկ ամուսնալուծությունից հետո նրա հետ 1960 թվականին, դարձել ջազմեն Փիթ Կանդոլիի կինը։
Հաջորդող տարիներ
խմբագրելՀետագա տարիներին դերասանուհին սկսել է աշխատել ռադիոյում, ինչպես նաև փորձել է իրեն նաև հեռուստատեսությամբ։ 1959 թվականին հեռուստաէկրանների վրա թողարկվել է իր սեփական սիթքոմը՝ «Բեթի Հաթոնի շոուն», բայց նա այդպես էլ պատշաճ ժողովրդականություն չի ստացել հանդիսատեսի մոտ։ Այնուհետև Բեթի Հաթոնը վերադարձել է Բրոդվեյ, որտեղ որոշ ժամանակ խաղացել է մյուզիքլներից մեկում։ 1967 թվականին նա փորձել է վերադառնալ մեծ կինո՝ կրկին պայմանագիր կնքելով «Paramount Pictures-ի» հետ՝ երկու վեսթերներում նկարահանվելու համար, սակայն առաջին նախագծի մեկնարկից հետո այն չեղյալ է համարվել։
Հետագայում Հաթոնի մոտ սկսվել են ալկոհոլի հետ կապված խնդիրներ և քնաբերների չարաշահում, ինչի պատճառով 1970 թվականին նա ինքնասպան է եղել։ Այս ամենի հետևանքն է դարձել նաև Փիթ Կանդոլիի ամուսնալուծությունը, որից հետո դերասանուհին հայտարարել է նրա սնանկացման մասին։
Բեթի Հաթոնի հանդեպ կրկին հետաքրքրություն է առաջացրել կատակերգու Ջոյ Ադամը, որը 1974 թվականին Նյու Յորքի ռեստորաններից մեկում՝ իր ընկերների շրջապատում, անցկացրել է դերասանուհուն նվիրված երեկո։ Շուտով հովանավորը կարողացել է հավաքել 10,000$-ի գումար։ Դրանից հետո դերասանուհին վերականգնողական կուրս է անցել, ինչպես նաև եղել է մանկավարժ՝ կաթոլիկ քահանա Պիտեր Մագիրի մոտ, որից հետո նույնիսկ կաթոլիկություն է ընդունել և սկսել է աշխատել նրա ծխական տանը։
Վերադառնալով բնականոն կյանքի՝ Բեթի Հաթոնն ավարտել է դպրոցը, որը 9-րդ դասարանից հետո թողել է իր երիտասարդության մեջ, իսկ հետո ստացել է հոգեբանության բակալավրի աստիճան՝ ՆյուՊորտ քաղաքի համալսարանում։ Բեթի Հաթոնն այդպես էլ ֆիլմ չի վերադարձել, այլ հայտնվել է միայն «Էննի» մյուզիքլում, որտեղ նա խաղացել է 1977-1983 թվականներին։ Հետագա տարիներին նա համալսարանում դասավանդել է դերասանական վարպետություն , ինչպես նաև եղել է կազինոյի կառավարիչ[9]։
1996 թվականին, Մահիրի հոր մահից հետո, Բեթի Հաթոնը վերադարձել է Կալիֆոռնիա՝ դուստրերին և թոռներին ավելի մոտ լինելու նպատակով և բնակություն հաստատել Պալ Սփրինգսում։ Կյանքի վերջին տարիները նա հանգիստ ու միայնակ է անցկացրել Կալիֆոռնիայի իր տանը, որտեղ էլ մահացել է 2007 թվականի մարտի 11-ին՝ քաղցկեղից[10]։
Կինոյում ունեցած ավանդի համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։
Ֆիլմագրություն
խմբագրելԹվական | Բնագիր անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1938 | Queens of the Air | Հերսելֆ | Կարճ ֆիլմ |
1939 | Vincent Lopez and His Orchestra | Հերսելֆ | Կարճ ֆիլմ |
Three Kings and a Queen | Հերսելֆ | Կարճ ֆիլմ | |
Public Jitterbug No. 1 | Հերսելֆ | Կարճ ֆիլմ | |
1940 | One for the Book | Քինդերելլա | Կարճ ֆիլմ |
1942 | The Fleet's In | Բեսի Դեյ | |
Star Spangled Rhythm | Փոլի Ջուդոն | ||
1943 | Happy Go Lucky | Հենեսի | |
Let's Face It | Փորթեր | ||
Strictly G.I. | Հերսելֆ | Կարճ ֆիլմ | |
1944 | The Miracle of Morgan's Creek | Քոկենլոքեր | |
And the Angels Sing | Բոբի Անգել | ||
Skirmish on the Home Front | Էմիլի | Կարճ ֆիլմ | |
Here Come the Waves | Սյուզան Ալիսոն | ||
1945 | Incendiary Blonde | _ | |
Duffy's Tavern | Հերսելֆ | ||
Hollywood Victory Caravan | Հերսելֆ | Կարճ ֆիլմ | |
The Stork Club | Ջուդի | ||
1946 | Cross My Heart | Հարփեր | |
1947 | The Perils of Pauline | Վայթ | |
1948 | Dream Girl | Ալերթոն | |
1949 | Red, Hot and Blue | _ | |
1950 | Annie Get Your Gun | Աննիե | |
Let's Dance | Քիթի Նեյլ | ||
1952 | The Greatest Show on Earth | Հոլի | |
Sailor Beware | Բութոն | ||
Somebody Loves Me | Բլոսոմ | ||
1957 | Spring Reunion | Մարգարետ |
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1958 | That's My Mom | 1 էպիզոդ | |
1959–1960 | The Betty Hutton Show | Գոլդիե | 30 էպիզոդ |
1964 | The Greatest Show on Earth | Ջուլիա Դանա | 1 էպիզոդ |
1964–1965 | Burke's Law | Ռենա Զիտո | 2 էպիզոդ |
1965 | Gunsmoke | Մոլլի Քոնել | 1 էպիզոդ |
1977 | Baretta | Վելմա | 1 էպիզոդ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.thestar.com/artsentertainment/article/191364
- ↑ 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #132748150 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Two For The Show opening night cast at IBDB
- ↑ Panama Hattie opening night cast at IBDB
- ↑ Annie replacement cast members at IBDB Արխիվացված 2009-02-12 Wayback Machine
- ↑ Severo, Richard (2007 թ․ մարտի 14). «Betty Hutton, Film Star of '40s and '50s, Dies at 86». The New York Times. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բեթի Հաթոնի կայք Արխիվացված 2020-02-02 Wayback Machine
- Бетти Хаттон (անգլ.) Internet Broadway Database կայքում
- Բեթի Հաթոնի կայք(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթի Հաթոն» հոդվածին։ |